AM
03 Հուլիս 2025 • 11:58 AMT
ՔԿ․ «Տաշիր գրուպի» գրասենյակում խուղարկությունների հետևանքով կա 2 կալանավորված

4 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

03 Հուլիս 2025 • 11:55 AMT
ԱԺ-ն 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է ՀԷՑ-ի պետականացման հնարավորություն տվող նախագիծը

Նախաձեռնողը եղել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը

03 Հուլիս 2025 • 11:27 AMT
Կոնջորյանը կոչ է արել ՀԷՑ-ի գործունեության քննիչ հանձնաժողով ստեղծել ԱԺ–ում

Նա կրկին ասել է, որ ՀԷՑ–ի այն աշխատողները, որոնք «զբաղվում են քաղաքական խարդավանքներով», կազատվեն աշխատանքից

03 Հուլիս 2025 • 11:13 AMT
Զախարովա. Կան ուժեր, որոնց դուր չեն գալիս ՌԴ և Ադրբեջանի դաշնակցային հարաբերությունները

Նա նշել է, որ «ռազմավարական դաշինք» եզրը հենց ինքնին խոր պատմական համագործակցության արտացոլումն է

03 Հուլիս 2025 • 11:06 AMT
Ռեփեր Դիդին մեղավոր է ճանաչվել մարմնավաճառության նպատակով մարդկանց տեղափոխման մեջ

Նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում

03 Հուլիս 2025 • 10:50 AMT
Անդրեասյան. Մարզիչների միայն 5 %-ն է հաղթահարել ատեստացիան՝ վերապատրաստման ծրագիր կիրականացվի

Ծրագիրը կկազմակերպվի արտերկրյա մասնագետների ներգրավմամբ

03 Հուլիս 2025 • 10:47 AMT
Ստարտափների զարգացման համար կառավարությունը միջազգային նոր պայմանագիր կկնքի

Կառավարությունը նախատեսում է մինչ 2028-ը ամերիկյան «Փրագըն փլեյ»-ի հետ շարունակել համագործակցությունը

03 Հուլիս 2025 • 10:26 AMT
Գալյան․ Սահմանադրության նոր տեքստը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ

Սահմանադրության մշակումը շարունակվում է, իսկ առաջիկա նիստում կքննարկվեն նաև գաղափարական հիմքերը։

03 Հուլիս 2025 • 10:23 AMT
Դանիելյան․ Եթե Քրքորյանն ու Ազնավուրը ողջ լինեին և աջակցեին Մայր աթոռին, նույնն էիք անելու

Նա ընդգծել է, որ ՀԷՑ-ի ազգայնացումը քաղաքական հաշվեհարդարի նշան է

03 Հուլիս 2025 • 10:21 AMT
Հանձնաժողով կստեղծվի բնակապահովման ծրագրին դիմած և աջակցություն չստացած արցախցիների դեպքերի մասով

Առաջարկվում է սահմանել 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի նոր ցանկ

03 Հուլիս 2025 • 09:49 AMT
Թուրքիայում առաջարկել են ՀՀ հետ անցակետը վերանվանել Թալեաթ փաշայի անունով

Թուրքիայում շրջանառության մեջ է դրվել օրինագիծ

03 Հուլիս 2025 • 09:48 AMT
Վարդանյանը, ՀԷՑ-ի պետականացման քննադատությանն ի պատասխան, հորդորել է ընդդիմությանը դիմել ՍԴ

Նա նշել է, որ աահմանադրականության վերաբերյալ վերջնական դիրքորոշումը հայտնում է ՍԴ-ն

03 Հուլիս 2025 • 09:44 AMT
Carnegie Politika․ ԱՄՆ-ն ՀՀ-ով անցնող հաղորդակցության հսկողության իր ծրագիրն է առաջարկել՝ ամերիկյան բիզնեսի մասնակցությամբ

Ըստ հեղինակի՝ ՀՀ ղեկավարը, կարծես, պատրաստ է «ընդունել Թուրքիայի աճող դերը տարածաշրջանում»

03 Հուլիս 2025 • 08:47 AMT
Բաղդասարյան. Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն

Վարչապետի խոսնակը չի հստակեցրել՝ կարո՞ղ են արդյոք Փաշինյանն ու Ալիևը հուլիսին հանդիպել Դուբայում

03 Հուլիս 2025 • 08:29 AMT
ԱԳՆ-ն՝ «Քարնեգիի» հրապարակման մասին․ Տարբեր գործընկերներ ՀՀ–ին ու Ադրբեջանին պարբերաբար առաջարկներ են անում

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ–ն առաջարկներ է ներկայացրել ապաշրջափակման վերաբերյալ

03 Հուլիս 2025 • 08:18 AMT
Աղազարյանն ԱԺ–ում շիշ է նետել ՔՊ-ականների վրա, ասել, որ հակառուսական տրամարդրություններ են բորբոքում․ Նրան հեռացրել են դահլիճից

Նա մեղադրել է ՔՊ–ականներին հակառուսական տրամադրություններ բորբոքելու մեջ

03 Հուլիս 2025 • 08:04 AMT
ՌԴ–ն Ադրբեջանում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է զգոն և ուշադիր լինել

ՌԴ ԱԳՆ-ն հորդորում է հաշվի առնել իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կապ հաստատել դեսպանության հետ

03 Հուլիս 2025 • 08:02 AMT
ՆԳՆ․ Ճամփորդությունից առաջ ստուգեք անձնագրի վավերականության ժամկետը

Անձնագիրը պետք է վավեր լինի ևս վեց ամիս՝ հաշված ճամփորդության վերադարձի ամսաթվից

03 Հուլիս 2025 • 07:56 AMT
Բաչկովը Ստամբուլում նոկաուտով նվաճել է IBA Pro չեմպիոնական գոտին

Մենամարտի 9-րդ ռաունդում Հովհաննես Բաչկովի հարվածից մրցակիցը ծնկի է իջել

03 Հուլիս 2025 • 07:36 AMT
Կարապետյան․ ՀԷՑ-ի պետականացման դեպքում սակագինը հնարավոր կլինի պահել միայն կարճաժամկետ հեռանկարում

Ըստ նրա՝ ՀԷՑ-ի պետականացումը կբերի կորուստների, տույժերի ու ներդրումների դադարեցման

03 Հուլիս 2025 • 07:12 AMT
Փաշինյան. Արտահերթ ընտրություններ լինելու են, բայց կաթողիկոսի

Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում

03 Հուլիս 2025 • 06:58 AMT
Խանդանյանն ընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության հանձնաժողովի նախագահ

Նա կղեկավարի մարդու իրավունքների հանձնաժողովը

03 Հուլիս 2025 • 06:55 AMT
ԶԼՄ․ Փաշինյանն ու Ալիևը հուլիսի վերջին նախատեսում են հանդիպել Դուբայում

Նշվում է, որ Բաքուն լրացուցիչ պայմաններ է առաջ քաշում մինչ համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը

03 Հուլիս 2025 • 06:37 AMT
Սփյուռքահայ գործարարները հորդորել են Փաշինյանին հրապարակել այն բառերի ցանկը, որոնք նրան «նյարդայնացնում են»

Ըստ նրանց, որոշ արտահայտություններ Հայաստանում կարող են «հանգեցնել ազատազրկման ու գույքի բռնագանձման»

03 Հուլիս 2025 • 06:25 AMT
Ըմբիշ Տերտերյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Հայ ըմբիշը եզրափակիչում պարտվել է Վրաստանի ներկայացուցիչին

03 Հուլիս 2025 • 06:15 AMT
Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել

Սրբազանի պաշտպանները պնդում են, որ նրա խոսքը չի պարունակում հանցակազմ, ուստի քրեական գործը պետք է դադարեցվի

02 Հուլիս 2025 • 14:30 AMT
Պետդումայի պատգամավոր․ Հայաստանը կրկնում է Ուկրաինայի ուղին

ՀՀ–ում ռուսական հեռուստաալիքների հնարավոր արգելքը որակվել է որպես տեղեկատվական մեկուսացման քաղաքականություն

02 Հուլիս 2025 • 14:19 AMT
Զախարովա․ Բաքուն թույլ չի տալիս տեսակցել ձերբակալված ՌԴ քաղաքացիներին

Նա ընդգծել է, որ լրագրողները երկար տարիներ աշխատել են Ադրբեջանում