Ամերիկացի կոնգրեսական Թիմ Ջոնսոնը հանդես եկավ հայտարարությամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակաման տասնամյակի առիթով:
ԱՄՆ վարչակազմը Սենատի քննարկմանն է ներկայացրել Հայաստանում նոր դեսպան Ջոն Մալքոլմ Օրդուեյի թեկնածությունը:
Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն այսօր հայտարարել է, որ անիմաստ է համարում «Միասնություն» դաշինքի խորհրդարանական խմբակցության գոյությունն այն պայմաններում, երբ ինքը դաշինքը ըստ էության արդեն կազմալուծվել է:
Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ Վաղինակ Քոչարյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայըտնել է կառավարության` «ԱրմենԹել» ընկերության դեմ հայցով դատարան դիմելու մտադրության մասին:
ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` ընտրությունները կանցնեն երկրի 230 համայնքներում:
Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների խումբը երեկ ժամանել է Բաքու:
Ներքին հեռախոսային խոսակցությունների համար րոպեավճար մտցնելիս` «ԱրմենԹել» ընկերությունը պարտավոր էր պայմանագրեր ստորագրել իր բոլոր սպառողների հետ եւ միայն դրանից հետո մտցնել րոպեավճարը:
Իսրայելյան «LLD Diamond Ltd» ընկերությունը մտադիր է հայկական «Շողակն» ձեռնարկությանը տրամադրել մոտ 6 մլն դոլար ռուսաստանյան ադամանդներ ձեռք բերելու համար:
Սեպտեմբերի 7-ին Երեւանում կկայանա բողոքի հանրահավաք «ԱրմենՏել» ընկերության կողմից կիրառված ներքին հեռախոսային րոպեավճարի դեմ:
Վաղը, սեպտեմբերի 5-ին, տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնց ընթացքում կընտրվեն նաեւ ավագանիների խորհրդի անդամներ եւ ղեկավարներ:
Սեպտեկբերի 25-27-ը Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ Հայաստան կժամանի Հռոմի Պապը` Հովհաննես Պետրոս Երկրորդը:
Շարունակվում են Հայաստանի կառավարության բանակցությունները Միջպետբանկի ղեկավարության հետ Հայկական ատոմակայանի համար միջուկային վառելիքի ձեռք բերման վարկի ստացման վերաբերյալ:
Գագաթնաժողովին կմասնակցեն Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրյան հանրապետությունների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները:
Սեպտեմբերի 13-ին պաշտոնական այցով Երեւան կժամանի Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը:
Երեւանում Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի եւ Վրաստանի Ֆինանսների նախարար Զւրաբ Նողայդելիի միջեւ կայացած բանակցությունների արդյունքում ստորագրվեց միջկառավարական համաձայնագիր Հայաստանին Վրաստանի պետպարտքի վերաձեւավորման մասին: Նշենք, որ Վրաստանը Հայաստանին պարտք է 20 մլն դոլար:
Ստեփանակերտում տեղի ունեցավ ԼՂՀ պաշտպանության բանակի հիմնադիրներից մեկի` գեներալ-լեյտենանտ Քրիստաֆոր Իվանյանի հուշարձանի բացումը:
Այսօր Շվեյցարիայի մայրաքաղաքում կսկսվի 1915 թվականի Հայոց Ցեղասպանության փաստի վերաբերյալ դատական գործընթացը:
Րոպեավարձը տարածվում է Երեւան քաղաքի, ինչպես նաեւ Ստեփանավանի եւ Գյումրիի թվային կայանների վրա:
Վրաստանի նախագահի` Սամցխե-Ջավախեթի տարածքաշրջանում լիազոր Գիգլա Բարամիձեն կտրականապես հերքեց վրացական մամուլում տարածված այն տեղեկությունը, որ Ախալքալակի շրջանի հայ բնակչությունը ծառայում է Աբխազիայի բանակում:
Փառատոնին մասնակցելու համար Հայաստանից Արցախ են ժամանել արվեստի 50 գործիչներ:
«Վրաստանը եւ Հայաստանը չպետք է Ռուսաստանին տրվելիք պարտքերը մարեն իրենց ձեռնարկությունների բաժնետոմսերով»,- հայտարարել է Վրաստանի խորհրդարանի բյուջետային կոմիտեի ղեկավար Ռոման Գոցիրիձեն:
Վրաստանի նախագահի` Սամցխե-Ջավախեթի տարածքաշրջանում լիազոր Գիգլա Բարամիձեն կտրականապես հերքեց վրացական մամուլում տարածված այն տեղեկությունը, որ Ախալքալակի շրջանի հայ բնակչությունը ծառայում է Աբխազիայի բանակում:
Վրաստանի պետական սահմանի պահպանության պետդեպարտամենտի նախագահ, գեներալ-լեյտենենտ Վալերի Չխեիձեն հանդես է եկել Վրաստանի եւ Հայաստանի սահմանը հատելու պարզեցված կարգի կիրառման նախաձեռնությամբ:
Վրաստանի Նախագահի Սամցխե-Ջավախեթի տարածքաշրջանի լիազոր Գիգլա Բարամիձեն գտնում է, որ Ախալքալակում տեղաբաշխված ռուսաստանյան ռազմական բազայի դուրս բերման համար 1-2 տարին բավական չէ, քանի որ այդ հարցը սերտորեն կապված է տեղի բնակչության սոցիալ-տնտեսական խնդիրների հետ:
Որոշման համաձայն, Հայաստանում րոպեավճարը կգործի սեպտեմբերի 1-ից: