31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանը եւ Հունաստանը առայժմ չեն քննարկում բազմակողմ ռազմական համագործակցության հեռանկարները` Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ: Այսօր Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսում այս մասին հայտարարել են Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը եւ իր հույն պաշտոնակից, գեներալ Մանուսոս Պարայուդակիսը, որն այսօր ավարտում է իր պաշտոնական այցը Հայաստան:
31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ծննդյան տարեդարձի առթիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանյան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Թեհրանում գտնվող Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը եւ Իրանի փոխնախագահ Հասան Հաբիբին քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր:
31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստան-Իրան գազատարի շինարարությունը կարեւոր եւ ռազմավարական խնդիր է Երեւանի համար:Այս մասին հայտարարել է Թեհրանում գտնվող Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը` Իրանի արտգործնախարար Քյամալ Հարազիի հետ հանդիպման ժամանակ:
30.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը, Ռուսաստանի` Բիշքեկյան պայմանագրից դուրս գալուց հետո, Երեւանը եւ Մոսկվան խնդիրը կլուծեն ոչ վիզային կանոնակարգի մասին երկկողմ պայմանագրի կնքման միջոցով:
30.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այս գիշեր Հայաստանի զինվորական դատախազ Գագիգ Ջհանգիրյանի տանը, ըստ ամենայնի, տեղի է ունեցել նռնակի պայթյուն:
30.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, օգոստոսի 29-ին ելեույթ ունենալով Նյու-Յորքում անցկացվող կրոնական «Հազարամյակի գագաթնաժողովում», հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղում ազատության եւ անկախության համար մարտնչող հայերը գիտակցում են ազգերի եւ անհատների իրավունքների փոխադարձ հարգանքի կարեւորությունը»:
30.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, օգոստոսի 29-ին ելեույթ ունենալով Նյու-Յորքում անցկացվող կրոնական «Հազարամյակի գագաթնաժողովում», հայտարարել է 1915 թվականի հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման անհրաժեշտության մասին:
29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Վերջին տարիներին Թուրքիան բազմիցս Հայաստանի դեմ սպառնալիքներով է հանդես եկել, եւ, բնականաբար, թուրք-իսրայելական ռազմական համագործակցության ակտիվացումը չի կարող չմտահոգել Երեւանին:
29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի դաշնային սահմանապահ ծառայության օպերատիվ խումբը նորերս համալրած սպաներին:
29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հունաստանի ազգային պաշտպանության նախարարության պատվիրակությանը` զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մանուսոս Պարայուդակիսի գլխավորությամբ:
29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Օգոստոսի 28-ին Հայաստանի էներգետիկայի նախարարության պատվիրակությունը` էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանի գլխավորությամբ մեկնել է Իրան: ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը այս մասին հաղորդել են Հայաստանի Էներգետիկայի նախարարությունից:
29.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Մերձդնեստրովյան Մոլդովական հանրապետության կառավարության հրավերով Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը` արտգործնախարարի տեղակալ Աշոտ Գուլյանի գլխավորությամբ, կմասնակցի Մերձդնեստրովյան Մոլդովական հանրապետության ստեղծման 10-րդ տարելիցին նվիրված տոնակատարություններին: