21.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ընդունեց Ռուսաստանյան Դաշնության Զինված ուժերի Հայաստանի Հանրապետությունում տեղակայված զորախմբի ներկայացուցիչներին:
19.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի եւ Ուկրաինայի նախագահների` օգոստոսի 18-ին Յալթայում կայացած հանդիպման արդյունքերը ամփոփելիս, Լեոնիդ Կուչման, բնութագրելով հայ-ուկրաինական հարաբերությունների ներկայիս վիճակը, «հաճելի գործոն է անվանել այն փաստը, որ 1999-ից ի վեր ապրանքափոխանակումը երկու պետությունների միջեւ ունի զարգացման դրական միտումներ»:
19.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման գտնում է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում նկատվում են «դրական միտումներ եւ հեռանկարներ»:
19.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Օգոստոսի 18-ին Ադրբեջանում նախաձեռնվել է 118 ուղեւորներով Նախիջեւան-Բաքու չվերթով ուղեւորվող ինքնաթիռի առեւանգման փորձ:
18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Շատ մարդիկ որոշակի հույսեր են կապում Յալթայում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման հետ:
18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը սեպտեմբերի երկրորդ կեսին պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: