22 Ապրիլ 2013 • 11:32 AMT
Վանիկ Խաչատուրյանը պնդում է՝ Հ.Հակոբյանը յուրացրել է իր հեղինակած «Ճայը»
2012-ի հունիսին քանդակագործ, ճարտարապետ, նկարիչ Վանիկ Խաչատուրյանը (Վան Խաչատուր-խմբ.) դիմում էր գրել Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին, որտեղ պատմում էր, թե ինչպես է ճարտարապետ Հովհաննես Հակոբյանն իրենից «գողացել» Երևան –Սևան ճանապարհի «Ճայի» հեղինակային իրավունքն ու վերագրել իրեն, մինչդեռ հեղինակն ինքը՝ Խաչատրյանն է: Վանիկ Խաչատրյանի դիմումը ներկայացնում ենք ստորև.