AM
29 Ապրիլ 2021 • 17:19 AMT
ՀՀԿ-ն ու Վանեցյանի «Հայրենիքը» դաշինքով կգնան ընտրությունների

Դաշինքների համար անցողիկ շեմը 7% է

29 Ապրիլ 2021 • 15:05 AMT
ՌԴ-ն կարող է ժամանակավոր արգելել հնդակաձավարի արտահանումը

Այդպես ուզում են զսպել գնաճը

29 Ապրիլ 2021 • 15:03 AMT
Գյումրիում տեխնիկական հագեցված ֆրանսերենի դասարան է ստեղծվել

Աշակերտները ֆրանսերեն կսովորեն նոր մեթոդներով՝ խաղերով, երգերով ու ֆիլմերով

29 Ապրիլ 2021 • 14:21 AMT
ՀՀ նախագահը՝ Բայդենին․ Ցեղասպանության ճանաչումը ճիշտ ուղերձ է Թուրքիային

«Կա ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները ուժեղացնելու և երկկողմ ու բազմակողմ օրակարգը համալրելու մեծ ներուժ»,-գրել է նա

29 Ապրիլ 2021 • 14:03 AMT
Լավրովը մայիսին կայցելի Երևան և Բաքու

Նա ՀՀ-ում կլինի մայիսի 5-6-ը

29 Ապրիլ 2021 • 13:49 AMT
Փաշինյանը՝ Միշուստինին․ Ադրբեջանը մինչ օրս չի կատարել գերիների վերադարձի մասին դրույթը

Նա նաև շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ Ռուսաստանի գործադրված ջանքերի համար

29 Ապրիլ 2021 • 13:25 AMT
Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնել է ԱՄՆ

Նա կհանդիպի թեմակալ առաջնորդի և թեմական խորհրդի, բարերարների հետ

29 Ապրիլ 2021 • 13:16 AMT
Ռազմարդյունաբերական համալիրին կից գիտկենտրոն ստեղծելու առաջարկը բացասական եզրակացություն է ստացել

Նշվել է, որ դեռևս 2018-ից ՊՆ համակարգում գործում է գիտական վաշտ

29 Ապրիլ 2021 • 12:49 AMT
ԱԱԾ փոխտնօրեն. Մեղրիի միջանցքի մասին խոսք չկա և չի կարող լինել

«Կարող են լինել լոգիստիկ հնարավոր ճանապարհներ, կարող է լինել տրանզիտ բեռնափոխադրումների երկաթգիծ, բայց ոչ միջանցք»,-ասել է նա

29 Ապրիլ 2021 • 12:43 AMT
ԱԽ քարտուղար. ԼՂ-ն ոչ մի պայմանով չի կարող լինել Ադրբեջանի կազմում

«Կարծում ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի համար պետք է կիրառվի «Անջատում հանուն փրկության» սկզբունքը»,-ասել է նա

29 Ապրիլ 2021 • 12:25 AMT
Միշուստին․ ՌԴ-ն գնահատում է ՀՀ հետ եղբայրական հարաբերությունները, որոնք դաշնակցային և ռազմավարական բնույթ ունեն

Նա նշել է, որ եռակողմ հայտարարությունը մեծ հնարավորություններ է բացում համատեղ աշխատանքի համար

29 Ապրիլ 2021 • 12:18 AMT
Գրիգորյան․ ՀԱՊԿ-ը չպետք է անտեսի Ադրբեջանի ագրեսիվ նկրտումները

Նա ասել է նաև, որ ՀԱՊԿ-ի կողմից պետք է պատշաճ գնահատական հնչի այսպես կոչված չակերտավոր «պուրակի» վերաբերյալ

29 Ապրիլ 2021 • 12:08 AMT
ԵՄ-ի կոչը՝ վերադարձնել բոլոր հայ գերիներին և ձերբակալվածներին՝ «անկախ կալանավորման հանգամանքից»

ԵՄ-ն նաև կոչ է արել Ադրբեջանին գեիների մասին բոլոր տվյալները հայտնել ՄԻԵԴ-ին

29 Ապրիլ 2021 • 11:58 AMT
Նարեկ Մկրտչյանը` սոցապ առաջին փոխնախարար

Վարչապետի պաշտոնակատարը ստորագրել է որոշումը

29 Ապրիլ 2021 • 11:06 AMT
Սասուն Միքայելյան. Սյունիքում ամեն պահ թուրքը կարա մարդ տանի ճանապարհից

«Մի բան պիտի լինի, նոր մտածե՞նք»,-ասել է նա

29 Ապրիլ 2021 • 10:38 AMT
Սամանտա Փաուերը կղեկավարի USAID-ն

Փաուերն ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակիցներից էր

29 Ապրիլ 2021 • 09:54 AMT
Covid-19-ի 3 նոր դեպք՝ Արցախում․ Վերջին 6 ամսում առաջին անգամ նաև մահ է գրանցվել

Հիվանդը 60-ամյա կին էր, մահացել կորոնավիրուսային հիվանդության հետևանքով

29 Ապրիլ 2021 • 09:44 AMT
Գերիների հարցով ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ-ների միջև հեռախոսակապ կա

Լինում են նաև հանդիպումներ

29 Ապրիլ 2021 • 09:28 AMT
Ավանեսյան․ Պատվաստվածները ՀՀ-ից մեկնելիս կամ ժամանելիս ՊՇՌ թեստ չեն հանձնի

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ փոփոխություն է լինելու կարանտինի որոշման մեջ

29 Ապրիլ 2021 • 09:27 AMT
ՀՀ-ում արդյունաբերական կանեփի աճեցումն ու մշակունը հավանության է արժանացել

Արտադրական կանեփի արտադրության և վաճառքի համար անհրաժեշտ կլինի հատուկ լիցենզիա

29 Ապրիլ 2021 • 08:54 AMT
Քերոբյան. Թուրքիայի հետ սահմանի բացման հարց դեռ օրակարգում չկա

«Երկարացնելու ենք թուրքական ապրանքների ներմուծման արգելքը»,-ասել էնա

29 Ապրիլ 2021 • 08:53 AMT
Բլինքենն Ալիևի հետ զրույցում կարևորել է ԵԱՀԿ ՄԽ ջանքերի շարունակումը ԼՂ հարցում

Պետքարտուղարը շեշտել է, որ հակամարտության կարգավորումը շահեկան կլինի տարածաշրջանում բոլորի համար

29 Ապրիլ 2021 • 08:17 AMT
ԱԺԲ-ն` Մակրոնին. Դիտարկել ՀՀ հարավային սահմանում ֆրանսիական զորամիավորման տեղակայումը

Նշվու է, որ «ՌԴ, Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ ծրագրով փորձ է արվում օտարել ՀՀ-ից հարավային նահանգը, Սյունիքը»

29 Ապրիլ 2021 • 07:32 AMT
Փաշինյան․ Միջազգային ակտիվությունը լավատեսություն է ներշնչում, որ գերիների վերադարձի հարցում արդյունք կլինի

Փաշինյանը կարևորել է նաև հղումը ՄԻԵԴ-ի գործընթացներին, ինչը իրավական կոմպոնենտ է ավելացնում

29 Ապրիլ 2021 • 07:31 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 656 նոր դեպք կա և 20 մահ

Ապաքինվել է ևս 882 մարդ

29 Ապրիլ 2021 • 06:51 AMT
ՀՀ-ն վերարտադրողական առողջության նոր ռազմավարություն կունենա

Նշվել է, որ ժողովրդագրական ցուցանիշների վրա էական ազդեցություն է ունեցել ոչ միայն պատերազմը, այլև` համավարակը

29 Ապրիլ 2021 • 06:48 AMT
Փաշինյանն այցով կմեկնի Կազան

Նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին

29 Ապրիլ 2021 • 06:47 AMT
Երևանում պղծել են Գանդիի արձանը

Գանդիի հուշարձանի տեղադրումը Երևանում ոչ միանշանակ էր ընդունվել

29 Ապրիլ 2021 • 06:14 AMT
Միրզոյանը 2 դեսպանի և ՄԱԿ ԶԳ-ի պաշտոնյայի հետ քննարկել է ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումը

Նախանշվել են ծրագրի շրջանակներում իրականացվելիք հաջորդ քայլերը:

28 Ապրիլ 2021 • 15:07 AMT
Քարոզարշավին խոչընդոտելը քրեականացնող օրինագիծը ընդունվել է

Խախտումների համար տուգանք կամ ազատազրկում է նախատեսվում