18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Օգոստոսի 30-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի` երկրորդ հազարամյակի վերջին նստաշրջանի նախօրեին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Միջխորհրդարանական միության կողմից առաջին անգամ կկազմակերպվի աշխարհի խորհրդարանների նախագահների համաժողով, որին մասնակցելու նպատակով Նյու Յորք կմեկնի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը: Այս մասին հաղորդել է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԱՊՀ անդամ պետություների ղեկավարների այսօր Յալթայում սկսվող ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում կկայանա «կովկասյան քառյակի»` Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների հանդիպումը:
19.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Օգոստոսի 18-ին Յալթայում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հանդիպումը:
18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ղարաբաղյան խնդրի խաղաղ լուծման մեջ միջազգային ընկերակցության շահագրգռվածությունը քաղաքական բարենպաստ ֆոն է ստեղծում դրա համար: Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` «Ազատ Արցախ» թերթին տված հարցազրույցում:
18.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների այսօր Յալթայում սկսվող ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը:
17.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ռուսաստանյան «Իտերա» եւ ամերիկյան AES Silk Road ընկերությունները պայքարում են Անդրկովկասի էներգետիկ շուկայի համար, եւ վերջինս առայժմ առաջնային տեղ է զբաղեցնում թե Հաաստանում եւ թե Վրաստանում:
17.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
17.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 16-ին հրամանագիր է ստորագրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ, միլիցիայի գնդապետ Էդիկ Բարսեղյանին միլիցիայի գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին:
17.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՊՀ պետությունների ղեկավարների առաջին ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու համար նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 18-ի առավոտյան կմեկնի Ղրիմ:
16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանում գտնվող ադրբեջանցի բոլոր ռազմագերիները գտնվում են պետական հսկողության եւ Կարմիր Խաչի Միձազգային կոմիտեի /ԿԽՄԿ/ հովանու ներքո, եւ բոլոր մարդասիրական եւ իրավապահ, այդ թվում ադրբեջանական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են առանց որեւէ խոչընդոտների այցելել նրանց:
16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանական լրատվամիջոցներում հակահայկական քարոզչությունը էլ ավելի է ուժեղանում ռազմագերիների ազատ արձակումից հետո եւ, որպես կանոն, ողջ հակահայկական քարոզչական աղտը «մատուցվում է» Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության մամլո կենտրոնից եւ ռազմագերիների եւ անհայտ կորածների հարցերով Ադրբեջանի պետական հանձնաժողովից:
16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Օգոստոսի 17-ին, առավոտյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը կմեկնի Մոսկվա:
16.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Միասնություն» դաշինքի տրոհումը, ինչի մասին վերջերս շատ էր խոսվում, դարձավ իրականություն: Այսօր դաշինքը կազմող Հանրապետական ու Ժողովրդական կուսակցությունները ակտիվ խորհրդակցություններ են վարում խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ` նոր դաշինքներ ձեւավորելու նպատակով: