AM
20 September 2023 • 12:39
Արցախցի երգիչ Լյոկա հրաժարվել է Snoop Dogg-ի համերգին ելույթից

Համերգի կազմակերպիչ Doping Space ընկերությունը հանդես կգա հայտարարությամբ

20 September 2023 • 12:24
Սլուցկի․ ԵԱՏՄ–ից Հայաստանին հեռացնելու հարց դեռևս դրված չէ

«Փաշինյանը գլխավորն արել է, ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի տարածք»,–ասել է նա

20 September 2023 • 11:13
Wizz Air–ը չեղարկել է թռիչքները Եվրոպայից ՀՀ

Ըստ օդանավակայանի կայքի, չեղարկվել է այդ ավիաընկերության Հռոմ-Երևան և Վենետիկ-Երևան չվերթերը

20 September 2023 • 10:26
Փաշինյան․ Ի գիտություն ենք ընդունում ԼՂ որոշումը, հիմա գլխավորը տեղի հայության անվտանգության հարցն է

Նա նշել է, որ ՀՀ հիշատակումը տեքստում հաստատում է իր վարկածը, որ ագրեսիայի նպատակն էր նաև ՀՀ–ին ներքաշելը ռազմական գործողությունների մեջ

20 September 2023 • 10:05
Պեսկով․ Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետները համաձայնեցվում են

Նա նաև ասելէ, թե դե–յուրե Ադրբեջանի գործողությունները Ղարաբաղում օրինական են

20 September 2023 • 09:57
Վարդանյան․ Լեռնային Ղարաբաղում զոհվել է մոտ 100 մարդ

«Սա մեծ պատերազմ է»,–ասել է նա

20 September 2023 • 09:18
Դադիվանքի նախկին վանահայրը վիրավորվել է

Նրան վիրահատել են

20 September 2023 • 09:10
Ստեփանակերտը համաձայնվել է Բաքվի բոլոր պայմաններին` ՊԲ-ն զինաթափվում է․ Սեպտեմբերի 21–ին կհանդիպեն Եվլախում

Համաձայնություն է տրվել նաև ՊԲ ստորաբաժանումների զինաթափմանը

20 September 2023 • 09:01
Արգենտինայի նախագահը՝ ՄԱԿ–ում․ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել՝ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ

«Պետք է միջոցներ ձեռնարկել՝ կանխելու նոր էթնիկ, ռասայական, կրոնական կամ քաղաքական հալածանքները»,-ասել է նա

20 September 2023 • 08:47
Արցախում զոհերի թիվը հասել է 32–ի, 200–ից ավելի վիրավոր կա

Զոհերի թվում 2 երեխա կա

20 September 2023 • 08:27
Շահրամանյան․ Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի

Նա նշել է, որ միջազգային դերակատարների արձագանքը համարժեք չէ և որևէ գործնական քայլ չի ձեռնարկվում

20 September 2023 • 08:09
Թոմաս դե Վաալ․ Իրավիճակը կարող է շատ ավելի վատանալ

Նա նշել է, որ միջազգային դիվանագիտությանը քիչ թանկ ժամանակ է մնացել մինչև այս սցենարի իրականացումը

20 September 2023 • 07:48
Զոհվել է Մարտունու քաղաքապետ Սաղյանը

Լուրը հաստատել է Արցախի ՄԻՊ–ը

20 September 2023 • 07:45
Միրզոյանը` Բորելին. Պետք է հրատապ քայլեր ձեռնարկել

«Խոսել ենք ԼՂ–ում Ադրբեջանի մտադրությունների մասին, որոնք հակասում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերին»,–ասվում է գրառման մեջ

20 September 2023 • 07:25
Արցախում ավելի քան 7000 մարդ է տարհանվել

Տարհանվածներն Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու, Շուշիի շրջաններից են

20 September 2023 • 07:03
ԱՀ ՄԻՊ․ Բնակչության շրջանում զոհերի թիվը հասել է 7–ի, որից 2–ը՝ երեխա

Խաղաղ բնակչության շրջանում կա 35 վիրավոր

20 September 2023 • 06:34
ԱՀ ԱԳՆ․ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան անթաքույց ցեղասպանություն է

Նշվում է նաև, որ Բաքվի ցեղասպան գործողությունները միջազգային հանրության կողմից հավաքական միջոցների բացակայության ուղղակի հետևանքն է

20 September 2023 • 06:34
Ադրբեջանը գնդակոծել է Ստեփանակերտի դիահերձարանի շտապօգնության մեքենան

Վիրավորվել է շտապօգնության վարորդը

20 September 2023 • 06:27
ԿԽՄԿ-ի կոչը՝ հարգել ԼՂ քաղբնակչության կյանքի իրավունքն ու անարգել հասանելիություն ապահովել՝ հասնելու կարիքավորներին

Մենք պատրաստ ենք պատասխանել բնակչության ցանկացած ավելացած հումանիտար կարիքներին, նշել են ԿԽՄԿ-ից

19 September 2023 • 19:54
Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել ցուցարարների դեմ

Ցուցարարները հավաքվել են կառավարության շենքի մոտ Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի մասին տեղեկություններից հետո

19 September 2023 • 19:51
Էրդողանը՝ ՄԱԿ–ում․ Սպասում ենք Հայաստանից «առաջին հերթին Զանգեզուրի միջանցքի բացում»

Նա նաև Թուրքիայի լիակատար սատարումն է հայտնել Ադրբեջանին

19 September 2023 • 19:47
Արցախում վիրավորների թիվը հասել է 140–ի

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին գտնվում է 12 երեխա, որոնցից 3-ը ծանր վիճակում են

19 September 2023 • 15:46
ՊԲ․ Մարտերն ամբողջ շփման գծով շարունակվում են՝ Բաքուն կիրառում է ԱԹՍ–ներ, մարտական ավիացիա

Իրավիճակի հետագա զարգացման դեպքում ՊԲ-ն հանդես կգա լրացուցիչ հաղորդագրություններով։

19 September 2023 • 15:25
Ստեփանակերտի հիվանդանոցում 80 վիրավոր կա. Մահվան 5 դեպք է գրանցվել

Նախնական տվյալներով, նրանցից 15-ը քաղաքացիական անձիք են

19 September 2023 • 15:21
ԱՀ ՄԻՊ. Շուշիի Եղցահող համայնքը 150 բնակչով ամբողջությամբ շրջապատված է

Ըստ նրա՝ բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա

19 September 2023 • 15:14
Արցախում վիրավորված երեխաներից 3–ի վիճակը ծանր է

Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ, որից մեկը երեխա է

19 September 2023 • 14:59
Բաքուն պատրաստ է հանդիպել Արցախի ներկայացուցիչների հետ Եվլախում, բայց միայն ՊԲ կողմից զենքերը վայր դնելուց հետո

Ավելի վաղ Ղարաբաղյան կողմն Ադրբեջանին առաջարկել էր նստել բանակցային սեղանի շուրջ։

19 September 2023 • 14:53
Մակրոնը Փաշինյանին տեղեկացրել է՝ Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ նիստ է նախաձեռնում

Երկուստեք ընդգծվել է ուժի կիրառման անթույլատրելիությունը

19 September 2023 • 14:50
Հրապարակում բողոքի ցույց է․ Քաղաքացիները փորձում են կառավարության շենք մտնել

ՆԳՆ–ն կոչ է արել չենթարկվել սադրանքների