AM
05 Փետրվար 2024 • 07:13 AMT
Բաքուն հայտնել է Չեխիայի քաղաքացու ձերբակալման մասին, որը փորձել է ՀՀ–ից Ադրբեջան անցնել

Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել

03 Փետրվար 2024 • 13:43 AMT
ՀՀ բանկերում դոլարի առքի նվազագույն գինը 400 դրամ է, վաճառքինը՝ 406 դրամ

Մեկ եվրոն գնվում է 427 դրամ նվազագույն և 437 դրամ առավելագույն փոխարժեքով

03 Փետրվար 2024 • 12:36 AMT
Օսկանյան․ Հայկական կողմը բանակցությունների սեղանին պետք է դնի արցախցիների հավաքական հայրենադարձության հարցը

Նա նշել է, որ այդ պահանջի միջազգային-իրավական բոլոր հիմքերը կան

03 Փետրվար 2024 • 12:35 AMT
Վարդան Ղուկասյան. «Հանրային ձայն» ֆրակցիան քվորում չի ապահովելու արտահերթի կայացման համար

Նա նաև խոսել է շանտաժների և ճնշումների մասին

03 Փետրվար 2024 • 12:34 AMT
ՀՀ-ի և Ֆրանսիայի ռազմական ակադեմիաների ներկայացուցիչները քննարկել են փոխգործակցությունը

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում բացվել է ֆրանսերենի՝ ժամանակակից լուծումներով հագեցած լսարան

03 Փետրվար 2024 • 11:22 AMT
«Ազատություն»․ Ալիևի բացած նոր օդանավակայաններն ամայի են

Ֆիզուլիի օդանավակայանի կառուցման վրա բյուջեից 44 միլիոն դոլար էր ծախսվել

03 Փետրվար 2024 • 11:17 AMT
ՀՀ-ում քաղցկեղից մահացությունը միայն 2023–ի տվյալներով նվազել է 3-4%-ով, իսկ 4 տարվա կտրվածքով՝ 6․4%-ով

Մանուկյանն իր խոսքում հատուկ շեշտել է ծխելու դեմ պայքարը՝ նաև քաղցկեղի դեմ պայքարի համատեքստում

03 Փետրվար 2024 • 11:13 AMT
Պապիկյան. ԶՈւ ամենամեծ պրոբլեմը մահվան այն դեպքերն են, որոնք ծառայության բերումով են

Նա նշել է, որ հասարակությունը պետք է հասկանա, որ այն, ինչ տեղի է ունենում բանակում, նաև կյանքի մի մասն է

03 Փետրվար 2024 • 09:39 AMT
Քննարկվել է սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ նոր զարգացումներին համահունչ

Խորհուրդը որոշել է ձեռնամուխ լինել հայեցակարգի ինտենսիվ քննարկման աշխատանքներին

03 Փետրվար 2024 • 09:37 AMT
Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ քննարկել է երկրում ստեղծված իրավիճակը, ահագնացող մարտահրավերները

Անդրադարձ է արվել տարածաշրջանային հնարավոր զարգացումներին և անվտանգային խնդիրներին

03 Փետրվար 2024 • 09:13 AMT
ՊՆ ղեկավար․ Զորակոչի մասով մտահոգիչ խնդիրներ կան, շատերը փորձում են խուսափել

Նա խոսել է նաև բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների մասին

03 Փետրվար 2024 • 08:29 AMT
Իրավապաշտպանը՝ Sinergy-ի գործով կալանավորված կերակրող մոր մասին․ Ոչ մի հիմնավորում լինել չի կարող

Նա գրել է, որ երկու տարեկան երեխային մորից զրկելը, քանի դեռ մոր հանցանքը չի ապացուցվել, ոչ մի հիմնավորում ունենալ չի կարող

03 Փետրվար 2024 • 08:26 AMT
ԱՄՆ դեսպանությունը մեղմացրել է ՀՀ-ում ուղևորությունների սահմանափակումները

Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ

03 Փետրվար 2024 • 07:17 AMT
Պապիկյան․ Զենքի դիվերսիֆիկացումն անդառնալի է՝ գործակցում ենք Հնդկաստանի և Ֆրանսիայի, նաև այլ երկրների հետ

Պապիկյանն ասել է նաև, որ վերջին երկու տարում տեղական արտադրողներից զենքի գնումը 20 անգամ ավելացել

03 Փետրվար 2024 • 06:58 AMT
«Ազգային առաջընթացը» պահանջում է Ավինյանի հրաժարականը

Հայտարարության մեջ ասվում է, որ իշխող ուժը նպատակ է հետապնդում լռեցնել ընդդիմության ձայնը

03 Փետրվար 2024 • 06:20 AMT
Պապիկյան․ ՀՀ-ն ոչ մի երկրից տարածքային պահանջ չունի

Նա հավելել է, որ այն կոցեպտն է դրված բանակի հիմքում

02 Փետրվար 2024 • 14:40 AMT
ՀՀ-ն դիմել է ՌԴ-ին Արթուր Վանեցյանի եղբորը հանձնելու միջնորդությամբ

Այլ մանրամասներ չեն հաղորդել

02 Փետրվար 2024 • 14:37 AMT
Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հանձնախմբի նախնական կազմը հայտնի է

Հանձնախմբի կազմը կընդլայնվի՝ ներառելով անհատների Ռուսաստանից և Մերձավոր Արևելքից

02 Փետրվար 2024 • 14:35 AMT
Վիվա-ՄՏՍ-ը ՀՀ ամենագրավիչ գործատուների տասնյակում է

«Հայrate» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն երրորդ անգամ

02 Փետրվար 2024 • 14:23 AMT
ԱՊՀ–ում հարցման համաձայն` 2023–ն ամենահաջողն են համարում ադրբեջանցիները, ամենավատը՝ հայերը

2023–ն անհաջող են համարել նաև մոլդովացիները և վրացիները, թեև 2023–ին Վրաստանը ԵՄ թեկնածության կարգավիճակ է ստացել

02 Փետրվար 2024 • 14:18 AMT
Միշուստինն ասել է, որ Փաշինյանի մոտեցումը ԵԱՏՄ–ին բխում է ՌԴ շահերից

«Դրանք հաջորդական են և մեծ մասամբ համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ»,–ասել է նա

02 Փետրվար 2024 • 14:02 AMT
Փաշինյանը ԵԱՏՄ-ում ընդհանուր էներգետիկ շուկայի ձևավորման հարցում փոխզիջումների կոչ է արել

Նա նշել է, որ ընդհանուր շուկայի ստեղծումը մի շարք առավելություններ կտա միության անդամ բոլոր երկրներին

02 Փետրվար 2024 • 13:18 AMT
Evocabank-ը 2 նոր մրցանակ է ստացել Global Business and Finance Magazine-ի կողմից

Evocabank` ամենաարագ զարգացող և ամենանորարար թվային Բանկը Հայաստանում

02 Փետրվար 2024 • 13:17 AMT
Լուսինե Թովմասյան․ Սկեսրայրս, լինելով ազնիվ և պարկեշտ մարդ, հավասարեցվել է հանցագործների և զրկվել ազատությունից

«Նա հնարավորություն չունի անգամ գործի քննությանը սպասել իր ընտանիքի կողքին»,–գրել է նա

02 Փետրվար 2024 • 12:33 AMT
Մարուքյան․ Ադրբեջանն անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշում՝ արգելակելով խաղաղ գործընթացը

Նա նշել է, որ Ալիևը որպես նախապայման ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջ է ներկայացրել

02 Փետրվար 2024 • 12:14 AMT
Էկոնոմիկայի նախարարությանն առնչվող վարույթներով 3 կալանավորված կա, ևս 3-ը տնային կալանքի տակ է

1-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք է սահմանվել

02 Փետրվար 2024 • 12:13 AMT
Ադրբեջանում ՀՀ հանքավայրերի քարտեզ են պատրաստում․ Ներկայացնելու են COP29 կոնֆերանսին

Քարտեզն ամբողջապես ներկայացվելու է «ադրբեջանական տեղանուններով»

02 Փետրվար 2024 • 11:13 AMT
ԵԱՀԿ դիտորդներ. Ադրբեջանում ընտրություններն անցնում են առանց իրական մրցակցության, ԶԼՄ–ների ճնշմամբ

Առաքելությունը քննադատել է Ադրբեջանում նախագահական ընտրությունների պայմանները

02 Փետրվար 2024 • 10:52 AMT
Սուրենյան. Փետրվարին 3–4 աստիճանով նորմայից տաք կլինի

Փետրվարի 7-ի ցերեկը Արարատյան դաշտում կլինի 12–13 աստիճան տաքություն, Երևանում` 10-12 աստիճան

02 Փետրվար 2024 • 10:49 AMT
ԱՄՆ սենատորները բանաձև են ներկայացրել Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի և ԱՄՆ աջակցության վերանայման վերաբերյալ

Նշվել է, որ ռազմական գործողությունները երբեք չեն եղել Լեռնային Ղարաբաղում խաղաղության և կայունության լուծում