AM
01 Փետրվար 2024 • 08:01 AMT
ՌԴ ԱԳՆ․ ՀՀ անվտանգության ապահովումն առանց ՀԱՊԿ–ի անհնար է, օրակարգում կառույցից դուրս գալու հարց չկա

Վասիլևը նաև ասել է, որ ՀԱՊԿ–ից ՀՀ–ի դուրս գալու հարց այսօր դրված չէ

01 Փետրվար 2024 • 07:18 AMT
Ֆինանսների նախարար․ Շրջհարկը մտադիր ենք մոտարկել հարկման ընդհանուր համակարգին

Նա հավելել է, որ դրա նպատակն է շրջանառության հարկի համակարգը դարձնել ոչ գրավիչ և խթան ստեղծել, որ տնտեսվարողներն անցնեն ընդհանուր հարկման համակարգ

01 Փետրվար 2024 • 06:41 AMT
Ձերբակալվել է Էկոնոմիկայի փոխնախարարը և ևս 6 անձ. ՔԿ–ն մանրամասներ է հայտնել

Ձերբակալությունները կատարվել են առերևույթ կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներով

01 Փետրվար 2024 • 06:40 AMT
ԿԽՄԿ․ 2020-ից ի վեր 303 անձ ՀՀ-ից դեռ անհետ կորած է համարվում

2023 թվականի ընթացքում 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ–ին

31 Հունվար 2024 • 14:58 AMT
ՄԻՊ–ը չհայտարարված այց է կատարել Գավառի մանկատուն

Արձանագրված խնդիրները կհասցեագրվեն իրավասու մարմիններին

31 Հունվար 2024 • 14:57 AMT
Զախարովա․Պետք է բացել քարտեզն ու տեսնել, թե ինչ տարածաշրջանում է գտնվում ՀՀ-ն և ովքեր են հարևանները

Զախարովան նշել է, որ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչն է ձեռնատու Հայաստանին և ինչն է բխում նրա ազգային շահերից

31 Հունվար 2024 • 14:56 AMT
Քերոբյան. Ես էապես ավելի վատ եմ ապրում, քան մինչև նախարար դառնալս

Նա նշել է, որ ՀՀ քաղաքացիների կյանքը էապես բարելավվել է, աղքատությունը կրճատվել է, միջին աշխատավարձը 14 տոկոսով աճել է

31 Հունվար 2024 • 13:18 AMT
Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ. Միանգամայն աջակցում ենք ՀՀ-ին՝ դեպի Եվրոպա միտված ճանապարհին

«Մենք հիմա աշխատում ենք մեր փոխադարձ տնտեսական հարաբերությունների վրա, և պատվիրակության մի մասը ձեռներեցներ են»,–ասել է նա

31 Հունվար 2024 • 13:14 AMT
Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Մարկետա Պեկարովա Ադամովան գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում

31 Հունվար 2024 • 12:35 AMT
ԱԱԾ–ն քննչական գործողություններ է իրականացնում էկոնոմիկայի նախարարությունում

Փոխնախարար Անի Իսպիրյանը բերման է ենթարկվել

31 Հունվար 2024 • 11:24 AMT
Դատավորը մեղադրվում է $150,000 կաշառք պահանջելու մեջ

Դատավորի և սնանկության գործով կառավարչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը

31 Հունվար 2024 • 11:23 AMT
ՀՀ-ն հերքում է՝ սահմանազատման հանձնաժողովների հանդիպման օրակարգում ականապատման քարտեզների հարց չկա

Ադրբեջանական կողմը լուր էր տարածել ականապատ դաշտի քարտեզներ տրամադրելու մասին լուրը

31 Հունվար 2024 • 10:51 AMT
«Անահիտ դիցուհու» դիմաքանդակն առաջին անգամ Լոնդոնից Երևան կբերվի

Այն պահվում է Բրիտանական թանգարանում, թվագրվում է մ․թ․ա․ 2-4-րդ դարերով

31 Հունվար 2024 • 10:48 AMT
Սիմոնյան․ Ադրբեջանի սահմանադրությունում նույնպես կան դրույթներ, որոնք հայելային պետք է փոխվեն

«ՀՀ-ն հիմնելուց ի վեր՝ իր փաստաթղթերում ունեցել է և ունի դրույթներ, որոնք, իմ կարծիքով, պետք է փոփոխվեն»,–ասել է նա

31 Հունվար 2024 • 10:20 AMT
Ռուբինյան․ Միայն ՀՀ ժողովուրդը կարող է որոշել` Սահմանադրություն ընդունել կամ հռչակագրին հղում թողնել, թե՝ ոչ

«Նոր Սահմանադրության նախագիծ չկա, ոչ ոք դա չի տեսել, որտեղի՞ց են այն պնդումները, որ դա արվում է Ադրբեջանի պահանջով»,–ասել է նա

31 Հունվար 2024 • 10:11 AMT
Նախագիծ․ Ձմեռային անվադող չունեցող մեքենաների շահագործումը նոյեմբերի 15-ից մարտի 31-ը կարգելվի

Ենթադրվում է, որ դա կնպաստի ՃՏՊ–ների քանակի նվազմանը

31 Հունվար 2024 • 09:52 AMT
Կոլոմինա․ Երևանի և Բաքվի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն

«Մեզ համար ամենակարևորը վերջնական արդյունքն է, թե կա՞ արդյոք կայուն խաղաղություն»,–ասել է նա

31 Հունվար 2024 • 09:31 AMT
ԱԺ նախագահ․ Տպավորություն է, թե Ադրբեջանը հատուկ ժամանակ է ձգում՝ ավարտին հասցնելու խաղաղության գործընթացը

Նա հավելել է, որ ոչ միայն Չեխիան, այլ նաև միջազգային բոլոր գործընկերները պետք է հնարավորինս ճնշումներ գործադրեն Բաքվի հանդեպ

31 Հունվար 2024 • 09:26 AMT
Ռուբինյան․ Ո՞վ ասաց, որ ուզում ենք փոխել հիմնն ու զինանշանը

Սիմոնյանի խոսնակ Նելլի Ղուլյանի փոխանցմամբ, դա ԱԺ նախագահի անձնական կարծիքն է

31 Հունվար 2024 • 08:56 AMT
NUMBEO. ՀՀ-ն 7–րդն է աշխարհի ամենաանվտանգ երկրների վարկանիշում, Երևանը՝ 15-րդը՝ քաղաքների

Երկրների վարկանիշում ընդգրկված է 146 երկիր, քաղաքների՝ 329

31 Հունվար 2024 • 08:35 AMT
ՌԴ քաղաքացիները 2023–ին մոտ 900 ընկերություն են բացել ՀՀ–ում

Ընկերություններից 5-ը դադարեցրել է գործունեությունը

31 Հունվար 2024 • 07:59 AMT
Գեղամ Ստեփանյանը և Արտակ Բեգլարյանը քննարկում են ունեցել կոնգրեսական Գրոթմանի հետ

Քննարկվել է Ադրբեջանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների անհրաժեշտությունը

31 Հունվար 2024 • 07:58 AMT
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագիծը

Թոբիաս Քեյլն ասել է, որ մինչև երկրորդ կիսամյակ հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի

31 Հունվար 2024 • 07:32 AMT
«Պաշարված Լենինգրադի երեխաների» հուշակոթողի մոտ միջադեպի առնչությամբ քրվարույթ է սկսվել

Զախարովան ասել է, որ «Լենինգրադի շրջափակումը իրավաբանորեն որակված է»

31 Հունվար 2024 • 07:12 AMT
Ադրբեջանը մտադիր է Բերձորի Սբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածել

Այժմ եկեղեցին շրջափակված է քողարկիչներով

31 Հունվար 2024 • 06:36 AMT
Զատուլին․ ԼՂ–ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման փաստը կասկածի ենթակա չէ

«Թեկուզ այն առումով, որ Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունը լքել է իր տները, հեռացել այն հողից, որն իր հայրենիքն է»,- ասել է նա

30 Հունվար 2024 • 15:15 AMT
ԱԱԾ-ն չի բացառում, որ կբողոքարկի ՀՅԴ գործիչներին «սև ցուցակից» հանելը

ՀՀ վարչական դատարանի համապատասխան վճիռները ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում դեռևս չեն ստացվել

30 Հունվար 2024 • 14:54 AMT
ԲՏԱ–ն ՀՀ–ում օտարալեզու ռադիոների հաճախականությունները խլացնելու սարքեր է ձեռք բերել

Մարզերում, ռադիոյով հաճախ են թուրքազեզու հաճախականություններ հայտնվում

30 Հունվար 2024 • 14:51 AMT
Ամբերդն ընդգրկվել է Եվրոպայի 2024-ի «7 ամենավտանգված հուշարձանների» ծրագրի կարճ ցուցակում

Ընտրությունը կատարվել է՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր վայրի՝ ժառանգության առումով նշանակալի լինելն ու մշակութային արժեքը

30 Հունվար 2024 • 14:05 AMT
Ռոստելեկոմ Հայաստանը և ՃՇՀԱՀ-ը գործակցության հուշագիր են ստորագրել՝ գործարկվել է «Ամպային տեսահսկման ծառայությունը»

Կողմերը պայմանավորվել են ապահովել մասնագետների ներգրավում կրթական և աշխատանքային գործընթացներում