Մոսկվայում Կովկասի իրավիճակը կքննարկի ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթիջը, որը Ռուսաստանի մայրաքաղաք կժամանի հունվարի 22-ին` մասնակցելու համար ահաբեկչության դեմ պայքարի ռուս-ամերիկյան աշխատանքային խմբի 9-րդ նիստին:
«Գերմանական ալիք» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարակուսանքն է հարուցել լրագրողի արտահայտությունն այն մասին, որ Հայաստանում դիտվում են էլեկտրաէներգիայի եւ ջրամատակարարման զանգվածային անջատումներ, եւ որ Հայաստանի քաղաքացիների միջին աշխատավարձը կազմում է 10 ԱՄՆ դոլար` 30 դոլար նվազագույն սպառողական զամբյուղի դեպքում:
ԵԱՀԿ առաքելությունը պլանավորված դիատարկում է անցկացրել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում Աղդամի ուղղությամբ:
Այդ մասին հաղորդել է այցով Գերմանիայում գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:
Միեւնույն ժամանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է գրանցել Ազգային եւ ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանին որպես պետության ղեկավարի պաշտոնի թեկնածու:
Սկսվել է Հայաստանի նախագահի պաշտոնական այցը Ռուսաստան: Ռոբերտ Քոչարյանը Մոսկվայում կմնա երկու օր, այնուհետեւ կմեկնի Կրասնոդար: Հատկանշական է, որ նախագահի այցը համընկել է Հայաստանում նախընտրական արշավի պաշտոնական սկզբի հետ: Երեւանում վերլուծաբաններն այս այցը համարում են նախընտրական արշավի մի մաս: Իսկ այն փաստը, որ այցը կայացել է Վլադիմիր Պուտինի հրավերով, մեկնաբանվում է որպես գործող նախագահի թեկնածության աջակցություն Կրեմլի կողմից
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Յոշկա Ֆիշերն այսօր Բեռլինում քննարկեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը, տարածաշրջանային զարգացումները Հարավային Կովկասում, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները Թուրքիայի Եվրամիության կազմում ընդգրկվելու համատեքստում:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է հունվարի 14-ին հայկական զինված ուժերի կողմից Աղդամի ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու վերաբերյալ ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումները:
Փետրվարի 19-ին նախատեսվող նախագահական ընտրությունների նախաշեմին Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը բնակչության շրջանում ամենաբարձր վարկանիշն ունի:
Ներկայումս երկնագույն վառելիքը մատակարարվում է Ռուսաստանից Վրաստան պահեստային գազատարով, իսկ մայրուղու վթարված հատվածում կատարվում են վերանորոգման աշխատանքներ:
Լոնդոնի BBC հեռուստաալիքով հունվարի 26-ին կցուցադրվի «Դավաճանված Հայաստան» վավերագրական ֆիլմը:
Վերջերս ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի սահմանների խախտումը կարելի է գնահատել ինչպես ղարաբաղյան բանակի պատրաստվածությունը ստուգելու փորձ, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ինչպես այսօր նա հայտարարել է լրագրողներին, եթե Հայաստանում անցկացվեն արդար եւ թափանցիկ ընտրություններ, ապա նա հույս ունի հավաքել ընտրողների ձայների 80 տոկոսը:
Հունվարի 16-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հայաստանում Իսրայելի դեսպան Ռիվկա Քոենը, որի նստավայրը գտնվում է Թբիլիսիում:
Կանադայի խորհրդարանի հայ-կանադական բարեկամության խմբի նախագահ, արտաքին գործերի եւ առեւտրի հարցերով խորհրդարանական կոմիտեի ավագ անդամ Սարգիս Ասադուրյանը` Կանադայի վարչապետի հրամանով նշանակվել է քաղաքացիության եւ ներգաղթի հարցերով նախարար Դենիս Քոդերի խորհրդարանական քարտուղար:
Հունվարի 23-ին Սթրասբուրգում տեղի կունենա Եվրախորհրդի ներկայացուցիչների կոմիտեի ընդլայնված բյուրոյի հատուկ նիստը` նվիրված Եվրախորհրդին անդամակցելիս ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների քննարկմանը:
Այդ ոլորտում խորհրդարանի կողմից ընդունված օրենքները միայն արտաքնապես են համապատասխանում եվրոպական չափանիշներին, իսկ իրականում նպատակաուղղված են կառավարող ընտրախավի շահերի ապահովմանը, ընդգծել է իրավապաշտպան Արզու Աբդուլաեւան:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը:
«Եռյակի» կազմում ընդգրկվում են Եվրամիությունում անցյալում, ներկայում եւ ապագայում նախագահ-երկրների ներկայացուցիչները:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը:
Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգին Մոսկվայի Մեծ թատրոնում ներկա կգտնվեն Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանը:
Այդ մասին հայտարարել է Համաշխարհային բանկի Ադրբեջանի գծով մենեջեր Աքբար Նոմանը:
Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով, համապատասխան բանակցությունները «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր» ընկերության հետ հաջող են ավարտվել: