AM
20 January 2003 • 15:11
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ՉԵՆ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ

Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Գերմանական ալիքին» տված հարցազրույցում, որի ամբողջական տեքստը տեղադրվել է ռադիոկայանի ինտերնետային էջում:

20 January 2003 • 14:43
ՄԱԿ-Ի ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ Է ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ծրագրի հիմնական նպատակներից է` տարածաշրջանում էթնիկ լարվածության թուլացումը եւ Վրաստանի մյուս շրջանների հետ Սամցխե-Ջավախքի առավել սերտ ինտեգրման համար պայմանների ստեղծումը:

20 January 2003 • 14:27
ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԵԿՆԵԼ Է ԼԻԲԱՆԱՆ

Այցի ընթացքում Արա Աբրահամյանը կհանդիպի Հայ առաքելական եկեղեցու Կիլիկիո աթոռի առաջնորդ Արամ I-ի, Լիբանանի բարձրագույն ղեկավարաության հետ:

20 January 2003 • 14:27
ՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է 12 ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Նրանցից մեկը մասնակցել է Կրասնոդար-Թուրքիա գազամուղի շինարարությանը:

20 January 2003 • 14:25
ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿՀԵՏԵՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆԸ

Ինչպես այսօր Երեւանում հաղորդել է դիտարկման առաքելության ղեկավար Պիտեր Այքերը, այն կազմված է 26 եվրոպական փորձագետներից ԵԱՀԿ 16 անդամ-երկրներից:

20 January 2003 • 00:00
18 January 2003 • 16:46
ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՆՈՐ ՊՈՐՏԱԼ, ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻՆ

«SiliconArmenia.com» պորտալը տրամադրում է տեղեկատվություն ընթացիկ իրադարձությունների եւ Հայաստանում տեղեկատվական ոլորտում նորագույն մշակումների մասին, զետեղվում են հարցազրույցներ նոր ծրագրային լուծումների ոլորտում աշխատող առաջատար մասնագետների եւ գործարարների հետ:

18 January 2003 • 15:28
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ Է ԱՊՀ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Այդ մասին նա հայտարարել է Բաքվում գտնվող ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Յուրի Յարովի հետ հանդիպման ժամանակ:

18 January 2003 • 15:26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԷԿ-Ի ԱՐՏՈՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԼՐԱՆՈՒՄ Է ՀԱՋՈՐԴ ՏԱՐՎԱ ՀՈՒՆԻՍԻՆ

Այդ մասին են հաղորդել ՀՀ էներգետիկ հանձնաժողովում:

18 January 2003 • 14:39
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է «WORLD PRESS PHOTO» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Երեւանում բացվել է միջազգային ցուցահանդես, որտեղ ներկայացվել են համաշխարհային մամուլում հրապարակված եւ «World Press Photo» 45-րդ մրցույթում հաղթած լուսանկարները:

18 January 2003 • 14:23
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ԿԱՅՑԵԼԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով, զեկուցողի այցը կկրի ճանաչողական բնույթ:

18 January 2003 • 14:22
ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Ապրանքաշրջանառությունը Ռուսաստնի եւ Հայաստանի միջեւ 2002 թվականի 11 ամիսների ընթացքում կազմել է 128,4 միլիոն դոլար, ինչը 14,5 տոկոսով ավել է 2001 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

18 January 2003 • 14:20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՍԱԼԴՈՆ ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ԴՐԱԿԱՆ Է ԵՂԵԼ

ՀՀ կառավարությանը կից Միգրացիայի եւ փախստականների հարցերի վարչության պետ Գագիկ Եգանյանի խոսքերով, 2002 թվականին Հայաստան է ժամանել 595078 մարդ, մեկնել է` 59 4442 մարդ:

17 January 2003 • 18:49
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԴԱՆԻԱՅԻ ՄԻՋԵՎ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԱՊՕՐԻՆԻ ԳԱՂԹԱԾՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ինչպես տեղեկացրել է Հայաստանի կառավարությանը կից Միգրացիայի եւ փախստականների վարչության ղեկավար Գագիկ Եգանյանը, այդ նպատակով նա վաղը մեկնելու է Դանիա:

17 January 2003 • 18:27
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՕԳՏԻՆ` ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՔԻ ՎՐԱ ԵՎ ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅԱՆ

Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով այսօր մամուլի ասուլիսում` բարձր մակարդակով ռուս-հայկական բանակցությունների ավարտից հետո:

17 January 2003 • 18:11
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ` ՀՈՒՄՔԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ

Մոսկվայում այցով գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովը հավանության են արժանացրել սխեման, որը թույլ կտա Հայաստանի ատոմակայանին մարել պարտքերը Ռուսաստանի հումք մատակարարողներին, գրում է «Վեդոմոստի» ռուսական թերթը:

17 January 2003 • 17:33
ԲՐԻՏԱՆԱԿԱՆ «WFI CONSULTING» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳՈՒՄ Է «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Միեւնույն ժամանակ, հունական OTE կորպորացիան, որին պատկանում են «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90 տոկոսը, հայտարարել է, որ «ինտենսիվ բանակցություններ է վարում» այդ բաժնետոմսերը վաճառելու մասին:

17 January 2003 • 17:32
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՏԵՆՍԻՎՈՐԵՆ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ԲՈԼՈՐ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Այս մասին այսօր Կրեմլում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ:

17 January 2003 • 14:52
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Համաձայն պայմանագրի, էներգամատակարարումը հարեւան երկիր պետք է դադարեցվեր հունվարի 15-ին, եւ ժամկետը երկարաձգվել է վրացական կողմի խնդրանքով:

17 January 2003 • 14:25
ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԻՍՐԱՅԵԼԸ ԼՈՒՐՋ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Այդ մասին Երեւանում հայտարարել է Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ Դավիթ Պելեգինը` ՀՀ խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ:

17 January 2003 • 14:24
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԶԳԱԼԻ ԴԵՐ ԽԱՂԱԼ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒՅԹՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Նրա խոսքերով` հայերի ամենամեծ համայնքն ապրում է Ռուսաստանում, եւ «նրա ներգրավումը ռուս-հայկական հարաբերությունների գործընթաց թույլ կտար փութացնել այդ հարաբերությունները»:

17 January 2003 • 14:24
ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԻՐԱՑՄԱՆ

Այդ մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Կասյանովը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպմանը:

17 January 2003 • 14:23
ԿԱՆԱԴԱԿԱՆ «INDUSMIN ENERGY» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ

Կանադական ընկերությունը կհետազոտի Հայաստանի հյուսիս-արեւմտյան մասի 3325 քառ. կիլոմետր տարածքը:

17 January 2003 • 00:00
16 January 2003 • 18:15
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՀՀ-ՈՒՄ ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԵՎ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

Երեւան է ժամանել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Թորդա Աբբոթ-Վաթթը:

16 January 2003 • 18:00
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԴՈԿՏՈՐԻ ԿՈՉՈՒՄ

Այսօր սկսվել է Հյաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եռօրյա պաշտոնական այցը Ռուսաստան:

16 January 2003 • 17:58
ՇՎԵԴԻԱՅԻ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՌՎԱԾ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՄԲ

Շվեդիայի «Ազեր» ադրբեջանական կազմակերպությունը բողոք է հայտնել Շվեդիայի SVT հեռուստատեսությամբ «Որտե՞ղ է իմ հաղթանակը» ֆիլմի ցուցադրման դեմ, որը պատմում է Լեռնային Ղարաբաղի անկախության համար պատերազմին մասնակցած կանանց ներկա վիճակի մասին:

16 January 2003 • 17:56
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՏԱՐՈՒՄ Է ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Երեկ Եվրոպայի խորհրդը ընդունել է Հայաստանի կողմից Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի կատարման մասին բանաձեւը:

16 January 2003 • 17:55
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԿԻՊՐՈՍԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՄԲ

Հունվարի 13-ին Լարնակա քաղաքի քաղաքապետարանը որոշում է կայացրել 1920 թվականին Կիպրոս եկած առաջին հայերի հիշատակին հուշարձան կանգնեցնլու վերաբերյալ:

16 January 2003 • 17:54
ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հունվարի 22-24-ը Նյու Յորքում կկայանա հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամների հերթական հանդիպումը: