AM
13 January 2003 • 18:25
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԵՆ ՁԻԱՀ-Ի ՏԱՐԱԾՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հունվարի 13-14-ը Մոսկվայում տեղի կունենա ՁԻԱՀ-ի տարածմանը հակազդելու գծով ԱՊՀ երկրների հրատապ միջոցառումների ծրագրի գծով ազգային համակարգողների առաջին խորհրդակցությունը:

13 January 2003 • 18:24
ԵԱՀԿ-ՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՂ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՆՊԱՍՏԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Այդ մասին այսօր հայտարարել է ԵԱՀԿ Գործող նախագահ, Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Յան դե Հուպ Շեֆերը` հանդես գալով Վիեննայում ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում:

13 January 2003 • 18:23
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐԵԼ ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ

Այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը:

13 January 2003 • 15:54
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒԺԵՐԻ ՇՓՄԱՆ ԳԾՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵԱՀԿ ՀԱՋՈՐԴ ԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՂԴԱՄԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Այդ մասին է հայտարարել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

13 January 2003 • 15:26
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը ԱՊՀ երկրների արդյունաբերական տեխնոլոգիաների, արտադրության միջոցների, ապրանքների եւ ծառայությունների միջազգային ցուցահանդես-տոնավաճառին, որը կընթանա այս տարվա մայիսի 14-17-ը Կիեւում:

13 January 2003 • 15:24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԳԴՀ

ՀՀ նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը կկայանա Բելվյու ամրոցում, որտեղ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում կունենա ԳԴՀ նախագահ Յոհաննես Ռաուի հետ:

13 January 2003 • 00:00
11 January 2003 • 15:38
ԹԵՀՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

Ինչպես սպասվում է, խորհրդաժողովի աշխատանքին կմասնակցեն շուրջ 60 քաղաքագետներ, փորձագետներ եւ պետական գործիչներ Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Եվրոպայի երկրներից:

11 January 2003 • 15:10
ՀՅՈՒՍԻՍ-ԿՈՎԿԱՍՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ՕԿՐՈՒԳԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ԾԱՆՈԹԱՆԱԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

Գեներալ-գնդապետ Վլադիմիր Բոլդիրեւը, որը վերջերս է նշանակվել Հյուսիս-կովկասյան զինվորական օկրուգի հրամանատար, մտադիր է հունվարի վերջին այցելել Վրաստանում եւ Հայաստանում տեղակայված Անդրկովկասի ռուսական զորախմբի ստորաբաժանումները:

11 January 2003 • 15:08
«ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՆԱՉՆԵՐԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՂԵԿԱՎԱՐԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՄԲ` ՀԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔՈՎ

Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հին միջուկային վառելիքով շահագործումը վերսկսելու որոշմամբ Հայաստանը ստիպում է իր հարեւաններին, այդ թվում Վրաստանին, «ապրել էկոլոգիական աղետի սպառանալիքի անընդհատ վախի մեջ, քանի որ հնարավոր վթարը կարող է գերազանցել չերնոբիլյան աղետը մի քանի անգամ», հայտարարել է «Վրաստանի կանաչների կուսակցության» ղեկավար Գեորգի Գաչեչիլաձեն:

11 January 2003 • 15:04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԼՐՋՈՐԵՆ ՉԵՆ ԸՆԿԱԼՎՈՒՄ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Այդ մասին հայտարարել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը` մեկնաբանելով ԵԽԽՎ շրջակա միջավայրի կոմիտեում ադրբեջանական պատվիրակության ելույթները «հայկական ատոմակայանի ոչ անվտանգ աշխատանքի մասին»:

10 January 2003 • 18:18
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ՆԻՍՏԵՐԻՆ

Հանձնաժողովների նիստերի ընթացքում կքննարկվեն Ադրբեջանում քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակին եւ Վրաստանում ազգային փոքրամասնությունների խնդիրներին առնչվող հարցեր:

10 January 2003 • 18:18
ՖՐԱՆՍԻԱՑԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

Օրերս Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանը ՀՀ նախագահի անունից «Մխիթար Գոշի» շքանշան հանձնեց Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր, Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինիին` հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար:

10 January 2003 • 18:17
ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՐԱՁԳՈՒԹՅՈՒՆ

Պետական սահմանը պահպանող ադրբեջանական եւ վրացական զորքերի ստորաբաժանումները բերվել են բարձր մարտական պատրաստականության:

10 January 2003 • 18:16
ՆՈՎՈՌՈՍԻՅՍԿՈՒՄ ԿՈՂՈՊՏՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

Հունվարի 9-ի լույս 10-ի գիշերը Նովոռոսիյսկում կողոպտվել է «Լույս» հայկական մշակութային ընկերության գրասենյակը:

10 January 2003 • 18:15
ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ը ԿՇԱՀԱԳՈՐԾՎԻ ՄԻՆՉԵՎ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ ՆՈՐ ԽՄԲԱՔԱՆԱԿԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ

Հայկական ատոմակայանի վերաբեռնման համար վառելիքի նոր խմբաքանակի մատակարարման հապաղման պատճառով որոշում է ընդունվել` ատոմակայանը շահագործել առկա վառելիքով:

10 January 2003 • 15:11
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԳՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Այդ մասին Բաքվում Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ Հուսեյն Հեքսունը:

10 January 2003 • 15:02
ԱՆՑՅԱԼ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ Է ՍՏԱՑԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 8,5 ՀԱԶԱՐ ՓԱԽՍՏԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ

Ընդհգանուր առմամբ, 1999 թ-ից մինչեւ 2002 թ. դեկտեմբեր ամիսը հայկական անձնագիր է ստացել ավելի քան 48 հազար հայ փախստական:

10 January 2003 • 14:29
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՊԱՐԶԱԲԱՆԵԼ ԵՐԿՐՈՒՄ ՔՐԴԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ

Ադրբեջանի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Փանահ Հուսեյնովի կարծիքով, այդ հարցի առնչությամբ պաշտոնական Բաքվի առաջին քայլը պետք է դառնա Ադրբեջանի խորհրդարանի կողմից PKK-ն եւ ԽԸDժԽ-ն ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելը:

10 January 2003 • 14:10
ՆԱՏՕ-Ի ԿԱՊԵՐԸ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկոլաս Բարնսը:

10 January 2003 • 14:09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՓՈԽԱՐԻՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԼԻԱՐԺԵՔ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Այդ մասին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանը:

10 January 2003 • 14:09
ԿԱՆԽՎԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԴԻՎԵՐՍԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի ուղղության վրա ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել ղարաբաղյան տարածք:

10 January 2003 • 00:00
ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ՉԿԱՆ

Բաքվի քարոզիչների ստահոդ հաստատումներն այն մասին, թե ռազմական օպերացիայի արդյունքում Հայաստանի Տավուշի շրջանի մի քանի գյուղեր անցել են Ադրբեջանի հսկողության տակ, ամենեւին չեն համապատասխանում իրականությանը: Արդեն նույնիսկ ադրբեջանական աղբյուրներն են ստիպված ընդունել, որ տարածված տեղեկությունները սուտ են:

09 January 2003 • 18:08
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԸ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՆՑԿԱՑՆԵԼ ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

Սպասվում է, որ Կարպատներում նախագահները կշարունակեն ԱՊՀ շրջանակներում համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցերի քննարկումը:

09 January 2003 • 17:53
ԸՆՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

Հայաստանի Հասարակական հեռուստառադիոընկերության խորհրդի նոր նախագահ է ընտրվել Ալեքսան Հարությունյանը:

09 January 2003 • 17:52
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԴԵՌԵՎՍ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

Կննչական մարմինները ուսումնասիրում են կատարվածի բազմաթիվ վարկածներ` հրաժարվելով մանրամասներ հաղորդել քննության ընթացքի մասին:

09 January 2003 • 17:51
ԱՆԿԱՐԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇԱՀԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այդ մասին Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարության եւ բարգավաճման» կուսակցության ղեկավար Ռեջեբ Էրդողանը:

09 January 2003 • 17:50
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԲԱՔՎԻՆ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԻ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀՌԵՏՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի նախագահին ուղղված իր նամակում Ֆրենկ Փալոնեն հատկապես նշել է Հեյդար Ալիեւի եւ նրա թիմի կողմից հանրապետության ներքաղաքական իրավիճակից հասարակայնության ուշադրությունը շեղելու նպատակով ռազմական քարոզարշավ իրականացնելու վերաբերյալ ադրբեջանական որոշ ԶԼՄ-ների հաղորդումները:

09 January 2003 • 17:04
ԳԵՐՄԱՆԻԱՆ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ

Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ բանակցությունները Ադրբեջանի եւ Գերմանիայի միջեւ կսկսվեն Բաքվում երկու զինվորական կցորդների հավատարմագրումից հետո, հաղորդել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Կլաուս Գրիվլիխը:

09 January 2003 • 14:51
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԱԿՏԻՎԻՍՏՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՊԻԿԵՏԻ ԵՆԹԱՐԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ

Պիկետը կանցկացվի` որպես բողոքի նշան Ռուսաստանում վերջին ժամանակներս հաճախակի դարձած ադրբեջանցիների սպանության փաստերի դեմ: