AM
23 January 2003 • 17:28
ԼՅՈՒՑԵՌՆԻ ԿՈՆՖԵՐԱՆՍՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ ԵՆ ԲԱՑԵԼ ՍԱՀՄԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Եթե նրանք կարողանային համագործակցել, ապա դոնորները եւ միջազգային ֆինանսական հաստատությունները կօգնեին նրանց լրացուցիչ վարկերով, ասել է Շվեյցարիայի ֆինանսների նախարար Կասպար Վիլլիգերը:

23 January 2003 • 14:32
ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ԱՄԵՆԱՅՆ ԼՐՋՈՒԹՅԱՄԲ» Է ՄՈՏԵՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Այդ մասին Վաշինգտոնում հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը` օրերս հանդես գալով ամերիկյան Կոնգրեսի գրադարանում Ամերիկայի հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ:

23 January 2003 • 14:31
ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՏԱԲԻ ՍԱՅԹԸ

«www.robertkocharian.am» սայթում տեղադրված են Ռ.Քոչարյանի կենսագրությունը, նրա նախընտրական ծրագիրը եւ անցած 5 տարիների կատարած աշխատանքի հաշվետվությունը, ինչպես նաեւ` նորություններ քարոզարշավի ընքացքի մասին:

23 January 2003 • 14:30
ՄԻՆՉԵՎ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ 250 ԴԻՏՈՐԴՆԵՐ 16 ԵՐԿՐՆԵՐԻՑ

Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ դիտարկման առաքելության ղեկավար Պիտեր Էյքերը Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ:

23 January 2003 • 14:30
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԸ ՎԵՐՍԿՍԵԼ Է ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Վառելիքի պաշարները թույլ կտան ՀԱԷԿ-ին աշխատել երկու ամիս, որից հետո ապրիլին կայանը կկանգնի պլանային պրոֆիլակտիկ վերանորոգման:

22 January 2003 • 18:25
ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ԱՌԱՔՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆ, ԸՍՏ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ, ԿՎԵՐՍԿՍՎԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-ԻՆ

Միաժամանակ վերանորոգման աշխատանքներ են տարվում հիմնական` «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի վրա, որոնք մասնագետների հաշվարկներով, կավարտվեն հունվարի վերջում:

22 January 2003 • 18:23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿԱԶՄՈՒՄ Է ՄՈՏ 1 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պետպարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանի խոսքերով, արտաքին պարտքի մարման տեսակետից անցյալ տարի հաջողվել է հասնել զգալի արդյունքների:

22 January 2003 • 17:13
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՊՀ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ընտրությունների նախօրեին Հայաստան կժամանեն ԱՊՀ եւս 100 դիտորդներ:

22 January 2003 • 17:04
ԱՄՆ-Ն ԳՐԱՆՑԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԵՎՍ 2 ԱՊՐԱՆՔԱՆԻՇ

Բացի դրանից 2000 թվականից գրանցվել են հետեւյալ 5 նշանները` «Ախթամար», «Հոբելյանական», «Նաիրի», «Վասպուրական», «Էրեբունի»:

22 January 2003 • 16:17
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳԵՐԱԿՇՌՈՒՄ ԵՆ ՓԱՐԻԶՈՒՄ ԵՎ ՔԻ-ՎԵՍԹՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական «Հինգ տարի անց» զեկույցում:

22 January 2003 • 16:15
ԻՐԱՆԱՀԱՅԵՐԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՉՈՒՆԵՆ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԵՐԿՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻՐԱՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Հայ պատգամավորների առկայությունը Իսլամական ժողովի մեջլիսում նույնպես վկայում է փոքրամասնությունների նկատմամբ Իրանի իշխանություններրի դրական մոտեցման մասին:

22 January 2003 • 16:14
ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ

Թուրքիայում խախտվում է հայերի, հույների եւ հրեաների մասնավոր սեփականության իրավունքը:

22 January 2003 • 16:13
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԱՎԵՐՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ

Ավերման քաղաքականության վերանայումը եւ վերականգնման իրագործումը կարող են առաջին քայլը դառնալ հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների հաշտեցման գործում, նշել է Ֆրենկ Փալոնեն Հեյդար Ալիեւին ուղղված իր նամակում:

21 January 2003 • 18:16
ԿԻԼԻԿԻՈ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ԳԱՂԱՓԱՐԻՆ

Այդ մասին Կաթողիկոսը հայտարարել է ՀՀԿ ստեղծման միջոցառումների շրջանակներում Լիբանանում գտնվող Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ հանդիպմանը:

21 January 2003 • 17:08
ՓԵՏՐՎԱՐԻ ՍԿԶԲԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Նիստում վերջնական որոշումներ կկայացվեն այն հարցերի շուրջ, որոնք քննարկվել են իր Մոսկվա կատարած այցի ընթացքում:

21 January 2003 • 16:42
ՀՈՒՆՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՒԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԸ

Այցի շրջանակներում Մոսկվայի եւ Երեւանի քաղաքապետերը կպայմանավորվեն երկու պետությունների մայրաքաղաքների տարբեր ոլորտներում փոխգորակցության լայնամասշտաբ ծրագրի մասին:

21 January 2003 • 16:40
«PANARMENIAN NETWORK»-ՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐԻ ԲԱԺԻՆ

«PanARMENIAN.Net/interviews» բաժնի հիմնական նպատակն է` լայն հասարակությանը հնարավորություն ընձեռնել անմիջականորեն շփվել երկրի հայտնի քաղաքական գործիչների հետ:

21 January 2003 • 14:41
21 January 2003 • 14:27
ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Օրերս Դարյալի կիրճում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով վթարվել է նաեւ Հայաստանին գազ մատակարարող պահեստային գազամուղը:

21 January 2003 • 14:18
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ՄԵԿ ՓՈՒԼՈՎ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԸ

Ռ. Քոչարյանն անհիմն է համարել մեղադրանքներն այն մասին, որ շատ ԶԼՄ-ներ գործող նախագահի նախընտրական քարոզչությունը պաշտոնապես նշանակված ժամկետից շուտ են սկսել:

21 January 2003 • 14:17
ԼԻԲԱՆԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագահն ըմբռնումով է վերաբերվել նման կազմակերպության ստեղծման գաղափարին` նշելով, որ նա շատ մոտ է ընդունում հայերի խնդիրները, քանզի նրա մայրն ու կինը հայ են:

21 January 2003 • 14:16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՔՈՒՎԵՅԹԻ ԱԳՆ-ՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՈՒՇԱԳԻՐ

Փաստաթուղթն ստորագրել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը, որի գլխավորած պատվիրակությունը այցով գտնվում է Քուվեյթում, Օմանում եւ ՄԱԷ-ում:

21 January 2003 • 14:13
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ

Ընտրություններին, որոնք անց են կացվելու փետրվարի 19-ին, մասնակցում են նախագահի աթոռին հավակնող 11 թեկնածու:

21 January 2003 • 00:00
20 January 2003 • 18:22
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ

Հունվարի 21-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Թաթուլ Մարգարյանը կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպմանը:

20 January 2003 • 18:11
2002 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳԾՈՎ

«Wall Street Journal» եւ «Heritage Foundation»-ի համատեղ ուսումնասիրությունների համաձայն, 2002 թվականին Հայաստանը ներդրումների հնարավորությունների ոլորտում ճանաչվել է առաջատար Հարավային Կովկասի երկրների շրջանում:

20 January 2003 • 18:10
ԲԱՔՈՒՆ ԴԵՌԵՎՍ ՀԱՐՑԱՊՆԴՈՒՄ ՉԻ ԱՐԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԲԱՂՈՒՄ ՊԱՀՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այդ մասին են հաղորդել ԼՂՀ Ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների գործերի պետհանձնաժողովում:

20 January 2003 • 18:09
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱԶՄԻՑՍ ԽՆԴՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻՆ ԲԱՑԵԼ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ

Վրաստանի նախագահը նշել է, որ նա նույնպես Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցման վերականգնման կողմնակից է, սակայն «այդ գործընթացը պետք է ընթանա Աբխազիա վրաց փախստականների փուլային վերադարձին զուգահեռ»:

20 January 2003 • 18:05