AM
04 May 2002 • 14:45
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ԳՏՆՈՒՄ Է, ՈՐ ԵՐԵՒԱՆԸ ՊԵՏՔ Է ՉԱՓԱԶԱՆՑ ԶԳՈՒՅՇ ԼԻՆԻ ԹԵՀՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

«Մենք հոյակապ համագործակցում ենք Հայաստանի հետ ահաբեկչության դեմ պայքարում եւ ակնկալում ենք, որ այդ համագործակցությունը կշարունակվի»,- նշել է Ջոն Օրդուեյը:

03 May 2002 • 19:28
ՄԱՄՈՒԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿՈՒՄԲԸ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՆՇԵԼ Է ՑՈՒՅՑՈՎ

Ակցիայի նախաձեռնողները պահանջում են հանել շրջանառությունից զանգվածային լրատվության մասին օրենքի նախագիծը, վերանայել 37-րդ հաճախականության վրա հեռարձակման իրավունքի ձեռքբերման մրցույթի արդյունքները:

03 May 2002 • 19:03
ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅ ՍԵՅՍՄՈԼՈԳ

52-ամյա մասնագետը Թբիլիսիի էր ժամանել անցյալ շաբաթ վրացի գործընկերներին երկրաշարժի հետեւանքների հաղթահարման գործում օգնություն ցույց տալու նպատակով:

03 May 2002 • 19:01
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՈՐՊԵՍ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ 20 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ԿՏՐԱՄԱԴՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՆ

Այդ մասին հայտարարել է Եվրասիայի եւ Եվրոպայի երկրների հետ ԱՄՆ Պետդեպարտամենտի համագործակցության համակարգող, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի համանախագահ, դեսպան Վիլյամ Թեյլորը:

03 May 2002 • 19:00
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ ՔԻ-ՎԵՍԹՈՒՄ ՁԵՌՔ ԵՆ ԲԵՐՎԵԼ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Պետքարտուղարը իր հիասթափությունն է հայտնել այն առիթով, որ Քի-Վեսթից հետո չհաջողվեց առաջընթացի հասնել հակամարտության կարգավորման հարցում:

03 May 2002 • 18:59
ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ ԼՂՀ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

«Սեպտեմբերի 11-ի իրադարձությունների ազդեցությունը Ադրբեջանի, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ոչ կառավարական կազմակերպությունների վրա» թեմայով միջազգային կոնֆերանսը իր աշխատանքն է սկսել Ստեփանակերտում:

03 May 2002 • 18:58
ԼՂՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՔՆՆԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐԸ

Այդ մասին այսօր Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը:

03 May 2002 • 18:57
ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԵՐ Է ԳՐԱՎՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՄՊԵՐՈՎ

Այդ մասին հայտարարել է Եվրասիայի եւ Եվրոպայի երկրների հետ ԱՄՆ Պետդեպարտամենտի համագործակցության համակարգող, հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի համանախագահ, դեսպան Վիլյամ Թեյլորը:

03 May 2002 • 18:56
ԴԻԼԻՋԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆ

Ենթադրվում է, որ փառատոնին կմասնակցեն մոտ յոթ հարյուր պատանիներ եւ աղջիկներ Հայաստանի բոլոր մարզերից, Լեռնային Ղարաբաղից եւ Վրաստանի հայաբնակ շրջաններից:

03 May 2002 • 18:55
ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐԸ ՉԵՆ ԱԶԴՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՎՐԱ

Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարի մամլո քարտուղար Արա Սաղաթելյանը ցույցի մասնակիցներին, որոնք պահանջում էին հանել շրջանառությունից զանգվածային լրատվության մասին օրենքի նախագիծը:

03 May 2002 • 17:35
02 May 2002 • 19:24
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԺԱԿ ՇԻՐԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՓԱՐԻԶԻ «ՀԱՅԱՄԵՏ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ

Ադրբեջանի քաղաքական վերնախավը անհանգստացած է Ժակ Շիրակի Ֆրանսիայի նախագահ վերընտրվելու հեռանկարով:

02 May 2002 • 19:16
ԱՆԿԱՐԱՆ ԵՎ ԲԱՔՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՎԱՐԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խոսելով ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ադրբեջանա-թուրքա-վրացական եռակողմ համագործակցությանը Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին` Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը հայտարարել է, որ դա հնարավոր կլինի միայն «ղարաբաղյան հակամարտության արդարացի կարգավորումից հետո տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով»:

02 May 2002 • 19:15
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԺԱԿ ՇԻՐԱԿԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԿՀԱՆԳԵՑՆԻ ՓԱՐԻԶԻ «ՀԱՅԱՄԵՏ» ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎԱՑՄԱՆԸ

Ադրբեջանի քաղաքական վերնախավը անհանգստացած է Ժակ Շիրակի Ֆրանսիայի նախագահ վերընտրվելու հեռանկարով:

02 May 2002 • 19:14
ԵՐԵԿՈՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐ

Նա կայցելի Արգենտինա, Ուրուգվայ եւ Բրազիլիա:

02 May 2002 • 19:13
ՎՐԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊՐԱԾ ՀԱՅԵՐԻՆ, ՍԱԿԱՅՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՆՐԱՆՑ «ՇՐՋՎԵԼ ԴԵՊԻ ԱՊԱԳԱՆ»

«XX դարասկզբի իրադարձությունները իրոք եղել են արյունալի, ողբերգական եւ հնարավոր չէ չցավակցել մի ժողովրդի, որն այդքան կորուստներ է կրել»: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իրակլի Մենաղարիշվիլին` արտահայտելով իր երկրի դիրքորոշումը Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

02 May 2002 • 19:12
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԻՆ ԱՅՆ ԲԱՆՈՒՄ, ՈՐ ՆԱ ԽՈՉՆԴՈՏՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ

«Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը պատգամավորների աչքերից թաքցրել է Գիտությունների ազգային ակադեմիայի եզրակացությունը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտպանության իրավական երաշխիքների մասին օրենքի նախագծի վերաբերյալ»,- այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է օրինագծի հեղինակ, «Ագրո-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խնբի նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

02 May 2002 • 19:11
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿԻՉ ԽԱԹԱԲԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը:

02 May 2002 • 19:11
ՎՐԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԱՅՍՕՐ ԲԱՔՎՈՒՄ ՍԿՍՎԱԾ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՔԱՆԻ ՈՐ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԻՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Ըմբշամարտի Եվրոպայի 45-րդ առաջնությանը, որը այսօր մեկնարկում է Բաքվում, չի մասնակցի Վրաստանի ընբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, անցյալ տարվա աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Վլադիմիր Պողոսյանը:

02 May 2002 • 17:34
ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՕՐ ԲԱՔՎՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

Առաջնության կազմակերպիչները որոշում են ընդունել թույլ չտալ հայերին մասնակցել մրցաշարին, պատճառաբանելով դա նրանով, որ հայկական կողմը խախտել է արարողակարգը` սահմանված ժամկետում հայտ չներկայացնելով:

02 May 2002 • 17:33
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՉ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Ոչ կառավարական կազմակերպությունների ցանցային քարտուղարության նիստի աշխատանքներին, որը կկայանա Բաքվում մայիսի 3-4-ը, կմասնակցեն Հայաստանի որոշ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

01 May 2002 • 21:39
ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԷԱՊԵՍ ԴՅՈՒՐԱՆՈՒՄ Է ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅՍԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

Հեռուստաընկերության գործընկեր «ԳլոբՔասթ» ընկերությունն այսօրվանից սկսում է հանրային հեռուստաընկերության հեռարձակումը «Թելսթար 5» արբանյակով, որի ազդանշանը հասանելի է Միացյալ նահանգների ամբողջ տարածքում եւ Կանադայում: Մասնավորապես Կալիֆոռնիայի հայաշատ վայրերում միաժամանակ Հայաստանի առաջին ալիքն ընդգրկվում է տեղի ցանցերում եւ մեր հայրենակիցները կարող են օրական 19, իսկ մայիսի 20-ից` 24 ժամ հետեւել հանրային հեռուստատեսության ծրագրերին:

01 May 2002 • 16:01
ԹԲԻԼԻՍԻԻ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՑ ՎՆԱՍՎԵԼ ԵՆ ԲՈԼՈՐ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՀՈԳԵՎՈՐ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

Վնասվել են Սուրբ Գեւորգ եւ Էջմիածնոց հայկական եկեղեցիները, ինչպես նաեւ ութ հայկական դպրոց: Վնասվել է նաեւ Պետրոս Ադամյանի անվան Հայակական դրամատիկական թատրոնի շենքը:

01 May 2002 • 15:58
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՄՆՈՒՄ Է ԱՆՓՈՓՈԽ

Ադրբեջանի նախագահը հաստատեց տեղեկատվությունն այն մասին, որ սույն թվականի մայիսին Րեյկյավիկում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

01 May 2002 • 15:58
ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է «ԵՐԿՐԱՊԱՀ» ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Համագումարում Արմեն Սարգսյանը առաջարկել է չընդգրկել վարչության կազմում վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, քանի որ վերջինս չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին:

01 May 2002 • 15:57
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔԼՅԱՄԱՐ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՎԵՐԱՆՎԱՆՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿ

Մեյզիո քաղաքում բացվել է հուշարձան` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերին:

30 April 2002 • 19:11
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸx

`Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ալեքսանդր Վերշբոուն այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, որ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների առաջիկա հանդիպաման ընթացքում կքննարկվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը:

30 April 2002 • 19:10
ՄԱՅԻՍԻՆ ԻՍԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ

Դա կլինի նման առաջին հանդիպումը: Այն կկայանա Թուրքիայի նախաձեռնությամբ:

30 April 2002 • 18:45
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻՆ ԹՈՒՐՔՄԵՆԻԱՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ

Իրան-Հայաստան գազատարի շինարարության նախագծի իրականացման աշխատանքները կատարվում են ըստ ժամկետացանկի:

30 April 2002 • 18:33
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՒՄ ՅՈԹ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՑ ՉՈՐՍԸ` ՀԱՅԵՐ ԵՆ

Աղետից տուժել են Թբիլիսիի այն շրջանները, որտեղ հիմնականում բնակվում են հայեր: