AM
30 April 2002 • 18:32
ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԱԽԱԳԱՀԻ ՏՐԱՍԵԿԱ-Ի ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ

2003 թվականի հոկտեմբերին Երեւանում կկայանա ՏՐԱՍԵԿԱ-ի միջկառավարական հանձնաժողովի երրորդ կոնֆերանսը:

30 April 2002 • 18:31
ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՄԱՄԲ

ԱՊՀ երկրների Կոլեկտիվ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն վերջերս հայտարարել էր, որ թուրք-ադրբեջանա-վրացական ահաբեկչության դեմ պայքարի մասին համաձայնագրի ստորագրումը մտահոգեցնում է Ռուսաստանյան Դաշնությանը:

30 April 2002 • 18:31
ԹԱԼԻՇ ԺՈՂՈՎՐԴԻ ԱԶԳԱՅԻՆ-ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՑԱԴՈՒԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆՏՈՒՄ

Հիշեցնենք, որ ինքնահռչակված Թալիշ-Մուղանյան Հանրապետության առաջնորդը ձերբակալվել է կեղծված գործի հիման վրա եւ դատապարտվել ցմահ բանտարկության:

30 April 2002 • 18:30
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԵՐԿՐԱՊԱՀ» ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Իր ելույթում միության վարչության նախագահ, պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանը նշել է, որ չնայած ղարաբաղյան պատերազմի մասնակիցները խաղաղության են ձգտում, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք միշտ պատրաստ են կրկին ոտքի ելնել Հայրենիքը պաշտպանելու համար:

30 April 2002 • 18:29
ՀԱՅԱՍՏԱՆՆ Ի ՎԻՃԱԿԻ Է ԱՐՏԱՀԱՆԵԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐԻ ԱՐԺՈՂՈՒԹՅԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ

Ներկայումս հինգ միլիոն գումարի չափով էլեկտրաէներգիա արտահանվում է Վրաստան:

30 April 2002 • 18:28
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵԽԽՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏԸ

Նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Սեւանա լճի եւ Հայկական ատոմակայանի անվտանգ շահագործման խնդիրներին նվիրված կոնֆերանս:

30 April 2002 • 18:28
«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՎԵԼ Է ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԴԻՐՔԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ՀԱՄԱՐ

Հիշեցնենք, որ հայցով հանդես է եկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը հարց է բարձրացրել այն մասին, թե որքանով են օրինական «ԱրմենՏել» ընկերության գործողությունները, որը բաժանորդներին նոր ծառայությունների փաթեթ առաջարկելուց պահանջել է նաեւ մոբիլ հեռախոսներ ձեռք բերել:

30 April 2002 • 18:27
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿՄԵԿՆԻ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐ

Նա կայցելի Բրազիլիա, Ուրուգվայ եւ Արգենտինա:

30 April 2002 • 18:25
ԲԱՔՎՒ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՊԱՇՏՈՆՅԱՅԻ ԲԱՔՈՒ ԺԱՄԱՆՄԱՆ ԴԵՄ

Երեւանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Ա. Պետրոսյանը, Սեւծովյան տնտեսական համագործակցության մասնակից-երկրների երրորդ Գլխավոր վեհաժողովին մասնակցելու համար, երեկ երեկոյան ժամանել է Բաքու:

30 April 2002 • 17:43
30 April 2002 • 12:44
ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՄԻՋԱԴԵՊ` ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Այն բանից հետո, երբ հայազգի պատգամավոր Վան Բայբուրդը փորձել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու հայտարարությամբ հանդես գալ` խորհրդարանի ադրբեջանցի պատգամավորները հարձակվել են նրա վրա:

30 April 2002 • 12:42
30 April 2002 • 12:41
ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների Կոլեկտիվ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն վերջերս հայտարարել էր, որ թուրք-ադրբեջանա-վրացական ահաբեկչության դեմ պայքարի մասին համաձայնագրի ստորագրումը մտահոգեցնում է Ռուսաստանյան Դաշնությանը:

30 April 2002 • 12:40
30 April 2002 • 12:39
30 April 2002 • 12:38
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍ, ՈՐՊԵՍԶԻ ԾԱՆՈԹԱՆԱՆ ՏԵՂԻ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

Հիշեցնենք, որ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովը Ռուսաստանի կոմունիստական կուսակցության անդամ է:

30 April 2002 • 12:38
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հիշեցնենք, որ «Ագրո-արդյունաբերական ժողովրդական միավորում» պատգամավորական խմբի կողմից ներկայացրած օրինագիծը, հայոց ցեղասպանության փաստի ժխտման փորձերի համար, նախատեսում Է քրեական պատասխանատվության կիրառում:

30 April 2002 • 12:37
ԱՎԱՐՏԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԵԴԻԱՖՈՐՈՒՄԸ

Այդ միջոցառման կազմակերպիչների խոստովանությամբ, համաժողովի այդքան բարձր մակարդակի վրա անցկացումը հնարավոր եղավ Հայաստանի նախկին վարչապետ, «Եվրասիա» (Քեմբրիջ) կենտրոնի ղեկավար Արմեն Սարգսյանի եւ ԱՊՀ երկրների Լրագրողների միությունների համադաշնության նախագահ Աշոտ Ջազոյանի
մասնակցության շնորհիվ:

29 April 2002 • 14:09
26 April 2002 • 19:04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՌԱՋԻԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԵՇՏԸ ԿԴՐՎԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ

Ընթացիկ տարվա մայիսին Իսլանդիայի մայրաքաղաքում կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Իսմաիլ Ջեմի հանդիպումը:

26 April 2002 • 19:03
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՄ ՀՀՇ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԸ ՄԵՐԺՎԵԼ Է

Հայաստանի Թավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշում է ընդունել` մերժել «Հայոց Համազգային շարժում» կուսակցության վարչության Թավուշի մարզի Մարզային ընտրական հանձնաժողովի դեմ ներկայացրած հայցը:

26 April 2002 • 19:02
ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ՅՈՒՆԵՍԿՈ-ԻՑ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

Շվեդիայի, Բելգիայի, Նորվեգիայի, Լիբանանի, Հարավսլավիայի Կիպրոսի եւ Հունաստանի խորհրդարանականները խնդրանքով դիմել են ՅՈՒՆԵՍԿՈ-ին` պաշտպանել ավերածություններից Թուրքիայի, Ադրբեջանի եւ Նախիջեւանի տարածքում գտնվող հայկական հուշարձանները:

26 April 2002 • 19:01
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՈՒԺԵՂ ԵՐԿՐԱՇԱՐԺ

Երեկ տեղական ժամանակով 22.41-ին Վրաստանի տարածքում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ:

26 April 2002 • 18:58
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՒ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ`
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հունիսին Ստամբուլում նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ` անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ:

26 April 2002 • 18:57
ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ-ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ

Հունիսի 25-ին Ստամբուլում նախատեսվում է անցկացնել Սեւծովյան տնտեսական համագործակցության պետությունների ղեկավարների հոբելյանական վեհաժողովը:

26 April 2002 • 18:55
ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՏԻԿԻՆԸ

Հայաստանի առաջին տիկնոջ հրավերով այսօր եռօրյա այցով Երեւան է ժամանել Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան:

26 April 2002 • 18:54
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ ՉԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայիսի 13-ին Պրահայում կկայանա Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարների, այդ երկրների նախագահների ղարաբաղյան կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Արազ Ազիմովի եւ Թաթուլ Մարգարյանի հանդիպումը:

26 April 2002 • 18:51
ԼՈՒՐԵՐՆ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ Է ՔԻՄԻԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔ, ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի /ԵԽԽՎ/ գարնանային նստաշրջանում Ադրբեջանի պատվիրակությունը մտադիր է քննարկման ներկայացնել զեկույց` Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի տարածքներում քիմիական եւ կենսաբանական զենքի ենթադրական տեղակայման մասին:

26 April 2002 • 18:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐԽԻՎՆԵՐԸ ՄԻՇՏ ԲԱՑ ԵՆ ԵՂԵԼ ԵՎ ԲԱՑ ԿԼԻՆԵՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մեկնաբանելով Թուրքիայի պաշտոնական անձանց կոչերը` Հայաստանի արխիվների բացման կապակցությամբ, ՀՀ մշակույթի նախարարության արխիվային գործի գործակալության պետ, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն այսօր լրագրողներին հայտարարել է, որ Հայաստանի արխիվները միշտ բաց են եղել եւ բաց կլինեն ոչ միայն հայոց ցեղասպանությանը, այլեւ այլ հարցերին վերաբերող փաստաթղթերն ուսումնասիրել ցանկացող գիտնականների եւ մասնագետների համար:

26 April 2002 • 18:49
ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 87-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ապրիլի 24-ին ԵԽԽՎ նստաշրջանին հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ` հայոց ցեղասպանության 87-րդ տարեդարձի կապակցությամբ: