ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանի նիստում հայկական պատվիրակության անդամ Գագիկ Մանուկյանը առաջարկել է օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանության մասին հարցը:
Աբու-Դաբիյում հողամաս է հատկացվել Հայաստանի դեսպանատան կառուցման համար:
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շամիլ Այրիմը, հանդես գալով Ադրբեջանի միլի-մեջլիսում, հայտարարել է, որ «Թուրքիան, մինչեւ գրավված ադրբեջանական տարածքների ազատագրումը, Հայաստանի հետ ոչ մի շփում չի ունենա»:
Թուրք վերլուծաբան Յալիմ Երալփը հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը պետք լուծվի տարածքների փոխանակությամբ:
Ապրիլի 24-ին ԱՄն նախագահ Ջորջ Բուշը ուղերձով դիմել է Ամերիկայում բնակվող հայերին Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
Կրասնոդարի երկրամասի հասարակության ներկայացուցիչները դիմել են ՌԴ նախագահին` երկրամասի ղեկավար Ալեքսանդր Տկաչովի կողմից ոչ սլավոնական ծագում ունեցող մարդկանաց հանդեպ իրականացվող խտրական քաղաքականության կապակցությամբ:
Այսօր Երեւանում իր աշխատանքն է սկսել «Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ վստահության մթնոլորտի ձեւավորումը. անվտանգության միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների դերը» թեմայով կոնֆերանսը:
ԱՊՀ երկրների Ռուսաստանյան Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի բաժնի ղեկավար Ալեքսանդր Սկակովը կարծիք է հայտնել այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, որպես լիիրավ բանակցող կողմ:
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը, հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օրվա կապակցությամբ, հայերին ուղղված իր ավանդական ուղերձում անվանել է դարի սկզբի այդ իրադարձությունը «սարսափելի ողբերգություն»:
Աշգաբադում ավարտեց աշխատանքը մերձկասպյան երկրների ղեկավարների վեհաժողովը:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանն այսուհետեւ եւս պետք է հետեւողական լինի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, որը, ըստ նրա, կնպաստի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:
Երեկ Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական մասնաճյուղի անդամները նշել են հայոց ցեղասպանության 87-րդ տարեդարձը` ջահերով շարժվելով Երեւանի կենտրոնական փողոցներով:
Ապրիլի 26-28-ին Ժնեւում, Հայ ոսկերիչների միության հովանու ներքո, կկայանա հայ ձեռնարկատերերի հերթական միջազգային բիզնես-համաժողովը:
Կանադական դեսպանատան կեղմից «Սակուրա» բարեգործական հասարակական կազմակերպությանը տրամադրվել է դրամաշնորհ 10000 կանադական դոլլարի չափով (62800 ԱՄՆ դոլլար)` սոցիալապես անապահով ընտանիքների հաշմանդամ երեխաների վերականգնողական բուժումը կազմակերպելու նպատակով սարքավորումներ գնելու համար:
Ինչպես միշտ այս օրը, անվերջանալի մարդկային հոսքը շարժվում է դեպի Ծիծեռնակաբերդի Հուշահամալիրի Անմար կրակը, որպեսզի հիշատակի տուրքը տա ցեղասպանության 1,5 միլիոն զոհերին
Ամերիկյան «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը, «Press Freedom Survey-2002» իր ամենամյա հաշվետվության մեջ Հայաստանը, Ռուսաստանը եւ Մոլդովան հայտարարել է «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրներ:
Երեկ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել դիմումով` հայոց ցեղասպանության զոհերին նվիրված օրվա կապակցությամբ:
Ադրբեջանում ՌԴ դեսպան Նիկոլայ Ռյաբովը հայտարարել է, որ Կրասնադարի երկրակրամասում բնակվող հայերի, որեւէ արտասահմանյան երկիր` ներառելով Լեռնային Ղարաբաղը, վերաբնակեցման մասին խոսք լինել չի կարող:
Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանը հայտարարել է, որ Հայաստանը, հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, պետք է հրաժարվի խնդրողի դերում հանդես գալուց:
Այսօր Հայաստանի Տնտեսական դատարանում սկսվել են լսումներ «Ա1+» հեռուստաընկերության կողմից Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ ներկայացրած հայցի վերաբերյալ:
Ա յս մասին ասվում է ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ Եվրոպական Հանձնաժողովի հաշվետվության մեջ:
Ապրիլի 21-ին Փարիզի Աստվածամոր Տաճարում կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված
պատարագ:
Թուրքիայի կառավարությունը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից 1915 թվականի ցեղասպանության համար:
Հայաստանի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը հետաձգել է լրացուցիչ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար` ՀՀ ներքին գործերի նախկին նախարար եւ «Հայոց համազգային շարժում» կուսակցության նախկին առաջնորդ Վանո Սիրադեղյանի, որպես թեկնածու գրանցման հարցի լսումը մինչեւ ապրիլի 25-ը:
ապրիլի 26-ին Երեւան կժամանի Ռուսաստանի առաջին տիկին Լյուդմիլա Պուտինան:
Այդ երկրի արտաքին քաղաքական գերատեսչության դժգոհության հիմք է հանդիսացել իբրեւ թե, ապրիլի 17-ին հայկական զանգվածային լրատվական միջոցների կողմից Սլովենիայի ԱԳՆ ղեկավարի խոսքերի խեղաթյուրումը,որ պաշտոնական Լյուբլյանան հավանություն է տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Երեւանի դիրքորոշմանը:
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրվել են` «Ներդրումների խթանման եւ փոխադարձ պահպանվածության վերաբերյալ», «Կրկնակի հարկադրումից խուսափելու վերաբերյալ», «Առեւտրատնտեսական համագործակցության մասին» միջկառավարական պայմանագրեր:
Աբու-Դաբիում Հայաստանի եւ Միացյալ Արաբական Էմիրությունների գործարար շրջանների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Հարավ-Կովկասյան տարածաշրջանը շարունակում է ընդունվել աշխարհի կողմից, որպես հակամարտությունների գոտի:
Միացյալ Արաբական Էմիրություններ կատարած այցի ընթացքում, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Աբու-Դաբիում հանդիպել է Հայաստանի եւ ՄԱԷ գործարար շրջանների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ «հայկական հարցը» հետազոտող պատմաբանների համար երկրի բոլոր արխիվների բացման վերաբերյալ որոշումն ընդունվել էր մինչ այդ ստեղծված հատուկ պետական կառույցի նիստում, որն իրեն կոչում է «Ցեղասպանությունում անհիմն մեղադրանքների դեմ պայքարող խորհուրդ»: