AM
20 Հունիս 2021 • 13:42 AMT
Կարին Տոնոյան․ Այնպիսի երկիր պետք է ստեղծենք, որտեղ ընտրության գնալիս չեն կասկածի՝ ճիշտ են անում, թե՝ ոչ

«Այս ընտրությունն «ի հեճուկս»-ի ընտրություն է, մարդիկ ավելի շատ գնում են, ընտրում մեկին, որպեսզի մյուսը չանցնի»,-ասել է նա

20 Հունիս 2021 • 13:28 AMT
ՔԿ․ Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու առերևույթ դեպքերով 15 նյութ կա

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ժամը մինչև 13.00-ն ստացվել է 64 հաղորդում և ահազանգ

20 Հունիս 2021 • 12:59 AMT
Պատգամավոր․ «Պատիվ ունեմ»-ի՝ ընտրակաշառք բաժանող ներկայացուցիչը ձերբակալվել է

Դեպքը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ համայքում

20 Հունիս 2021 • 11:54 AMT
Տեր-Պետրոսյանը քվեարկել է և լուռ հեռացել

Տեր-Պետրոսյանը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին` ասելով, որ «լռության օր է»

20 Հունիս 2021 • 11:48 AMT
ՄԻՊ․ Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով

Նշվում է, որ այդպիսի գործընթացը խախտում է ընտրական իրավունքը

20 Հունիս 2021 • 11:41 AMT
Դատախազության կոչը` զերծ մնալ քվեարկության արդյունքը հրապարակելուց

Քվեարկության գաղտնիությունը խախտելը հանցագործություն է

20 Հունիս 2021 • 11:20 AMT
Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 26․82%-ը

2018-ին նույն ժամին մասնակցությունը 24․53% էր

20 Հունիս 2021 • 11:19 AMT
ՊՆ․ Արգելվում է զինվորների շրջանում նախընտրական քարոզչություն անելն ու որևէ թեկնածուի օգտին քվեարկելու ուղղորդելը

Նշվում է, որ խմբերով ընտրական տեղամասեր բերելը պայմանավորված է նրանց տեղաշարժը համակարգված կերպով իրականացնելու հետ

20 Հունիս 2021 • 11:10 AMT
ՔՊ-ն կբողոքարկի ԿԸՀ-ի որոշումը՝ Փաշինյանի նկատմամբ նախազգուշացման վերաբերյալ

«Հանձնաժողովի որոշումն առհասարակ պատճառաբանված չէ»,- ասված է հաղորդագրության մեջ

20 Հունիս 2021 • 10:35 AMT
«Վերելքը»՝ Ազատաշենի դեպքի մասին․ Վստահված անձը խախտումներ է նկատել՝ տեղամասից դուրս ծեծկռտուք է եղել

«Վերելք» կուսակցության վստահված անձը և պատգամավորի թեկնածուն տեղափոխվել են հիվանդանոց

20 Հունիս 2021 • 10:30 AMT
Լոռիում բնակչուհին ձերբակալվել է ընտրակաշառք տալու կասկածով

Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել

20 Հունիս 2021 • 10:15 AMT
Ծառուկյանը քվեարկել է հանուն անվտանգ հայրենիքի, հզոր ու բարգավաճ Հայաստանի

ԲՀԿ առաջնորդը բացառել է Փաշինյանի հետ կոալիցիան

20 Հունիս 2021 • 10:02 AMT
Ոստիկանության ստացած 21 հաղորդումից ընթացք է տրվել 7 դեպքի

14-ը չի պարունակել առերևույթ հանցագործության հատկանիշներ

20 Հունիս 2021 • 09:56 AMT
Գարեգին Բ․ Միաբան լծվենք մեր երազների հզոր հայրենիքի կերտմանը

Քվեարկությանը նրան ուղեկցել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը

20 Հունիս 2021 • 09:50 AMT
Մարուքյան․ Չի լինելու ուժ, որը կարող է ասել՝ հաղթել է միայնակ

Նա նշել է՝ որ ուժը ընտրակաշառք կբաժանի՝ Իլհամ Ալիև ուժ է

20 Հունիս 2021 • 09:39 AMT
Հայկ Սարգսյանը քվեախցից լուսանկար է հրապարակել․ Ոստիկանությունը նյութեր է պատրաստում

Լուսանկարին կից նա գրել է՝ «Մերժվածները»

20 Հունիս 2021 • 09:33 AMT
Ոստիկանություն․ Սիսիանում «Հայաստան» դաշինքի գրասենյակներից մեկը, ներկայացուցիչների բնակարանները խուզարկվել են

Ըստ ոստիկանության՝ այս պահի դրությամբ բերման ենթարկվածներ չկան

20 Հունիս 2021 • 09:26 AMT
Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն ինքնիշխան ՀՀ-ի․ Հիմնական խնդիրն է միացնել պառակտված հասարակությունը

Արձագանքելով «Հայաստան» դաշինքի հետ կոալիցիայի ստեղծման մասին հարցին, Սարգսյանն ասել է, որ այդ մասին կխոսեն ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո

20 Հունիս 2021 • 09:05 AMT
Քաղաքապետարանը հավաքում է Քոչարյանի դեմ հակաքարոզչական թռուցիկները

Նշվում է, որ քաղաքապետարանը ընտրական գործընթացներին մասնակցում է բացառապես օրենքով վերապահված սահմանում

20 Հունիս 2021 • 08:43 AMT
Վանեցյանը քվերակել է հանուն Հայաստանի և Արցախի ապագայի

«Այսօր ուղղակի ընտրություններ չեն, այսօր Հայաստանի լինելու և չլինելու ընտրություն է», – նշել է թեկնածուն

20 Հունիս 2021 • 08:28 AMT
11:00-ի դրությամբ քվեարկությունը 2018-ից աշխույժ է, բայց զիջում է 2017-ի ընտրություններին

Քվեարկել է ավելի քան 316 հազար ընտրող

20 Հունիս 2021 • 08:27 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 60 նոր դեպք կա և 3 մահ

Ապաքինվել է ևս 50 մարդ

20 Հունիս 2021 • 08:24 AMT
Փաշինյանը քվերակել է հանուն պետության ու ժողովրդի ապագայի

Նա ընտրատեղամաս էր եկել ընտանիքի բոլոր անդամների հետ միասին

20 Հունիս 2021 • 08:09 AMT
Ոստիկանությունը «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկների տարածման փաստով նյութեր է պատրաստում

Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ

20 Հունիս 2021 • 08:00 AMT
Բաց քվեարկության դեպք՝ ՔՊ օգտին. Մեկը մյուսին հուշել է՝ ում ընտրել

Դեպքը գրանցվել է Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածի թիվ 109 մանկապարտեզում տեղակայված 2/7 տեղամասում

20 Հունիս 2021 • 07:39 AMT
Կրակել են Արման Բաբաջանյանի մեքենայի վրա

Այլ մանրամասներ հայտնի չեն

20 Հունիս 2021 • 07:37 AMT
Տավուշի թեմի առաջնորդ․ Ինչ էլ պատահի՝ հոգևոր Հայաստանը հաղթելու է նոր Հայաստանին, տաճարը հաղթելու է փողոցին

Նա նշել է, որ ֆեյսբուքյան հոխորտանքը հստակ նկարագիր է «մրճահար» թիմի

20 Հունիս 2021 • 07:21 AMT
ՄԻՊ-ից ընտրական գործընթացի անկախ դիտարկում են իրականացնում

Առանձին ուշադրության ներքո են լրագրողների և դիտորդների աշխատանքին առնչվող հարցերը

20 Հունիս 2021 • 07:20 AMT
Քոչարյանը քվեարկել է հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի

Խոսելով Կարեն Կարապետյանի մասին, Քոչարյանը նշել է, որ ակնհայտ է, որ նա դաշինքի կողքին է