«Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումից հետո ԵՎրախորհուրդը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն կցուցաբերի տնտեսության վերականգնման համար: Համապատասխան պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել»,- մամլո-ասուլիսում այսօր հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Միշել Լեգրան:
Հայաստանում նախապատրաստական աշխատանք է տարվում 2003թ.-ին ՆԱՏՕ-յի հետ համատեղ զինավարժություններ անցկացնելու համար: Այդ մասին հայտարարեց Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Այս տարվա հունիսին Սեւանա լճից ոռոգման նպատակներով օգտագործվել է ավելի քան 57 մլն խ/մ ջուր:
Անհայտ աղբյուրը մի շարք զանգվածային լրատվության միջոցների խմբագրություններէ ուղարկել տեղեկություն այն մասին, որ Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի նախկին առաջնորդ Տիրան Կյուրեղյանը դիմել է Անթիլիասի Կաթողիկոս Արամ առաջինին «իրեն հավատարիմ» ծխական համայնքների հիման վրա Անթիլիասի կաթողիկոսարանին ենթարկվող նոր թեմ ստեղծելու առաջարկով:
Քաղաքագետ Գեորգի Նոդիան գտնում է, որ հաշվի առնելով այժմ Վրաստանում տիրող իրադրությունը, 1944թ.-ին հանրապետությունից վտարված թուրք-մեսխեթցիների հայրենադարձությունը վտանգավոր կլինի: Ըստ փորձագետի, դրան կնդդիմանան Սամցխե-Ջավախեթիի բնակչության հիմնական մասը:
Մինսկի խմբի համանախագահներ Վյաչեսլավ Տռուբնիկովը, Կերի կավանոն եւ Ֆիլիպ Դե Սուրեմեյնը այսօր երեկոյան կժամանեն Երեւան:
Միջազգային կազմակերպությունների եւ դոնոր-երկրների փարիզյան հանդիպումից Հայաստանի կառավարությունը ակնկալում է շուրջ 25 միլիոն դոլար ներգրավելու հնարավորություն:
Երեկ կայացավ «Արմէքս» հայկական ֆոնդային բորսայի առեւտրային հարթակի պաշտոնական բացումը:
Պետական եկամուտների նախարար Անդրանիկ Մանուկյանը նշանակված է տրանսպորտի եւ կապի նախարար, իսկ տրանսպորտի եւ կապի նախարար Երվանդ Զաքարյանը` պետական եկամուտների նախարար:
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատող Երեւանյան «Ամարաստ» ֆիրման ստացել է կիսահաղորդչային չիպերի նախագծման պատվեր:
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հուլիսի 8-ին կմեկնի Փարիզ դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:
Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է քննարկել ատոմակայանի փակման հարցը միայն երկիրը էներգիայի այլընտրանքային աղբյուրներով ապահովելու դեպքում:
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Պորտուգալիայի ԱԳՆ ղեկավարի հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները:
«Միջպետբանկը» Հայասկական ատոմակայանին կտրամադրի չորս միլիոն դոլարի չափով վարկ միջուկային վառելիք ձեռք բերելու համար:
Նոր անկախ պետությունների հետազոտությունների հիմնադրամը հրապարակել է ԱՊՀ երկրների առավել հեղինակավոր ԲՈՒՀ-երի ցուցակը
Վրաստանի ֆինանսների նախարար Զուրաբ Նողաիդելին վերադառնալով Երեւանից, որտեղ վերջերս տեղի ունեցավ տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, հայտարարել է, որ Վրաստանն առայժմ առաջընթացի չի հասել Հայաստանին իր պետական պարտքի մարման խնդրի լուծման հարցում:
Բաքվի ԶԼՄ-ները գրում են Վրաստանում ադրբեջանցիների հանդեպ կատարվող «վայրագությունների» մասին
Ո՞վ կարող է դառնալ Վրաստանի հաջորդ նախագահը: