AM
25 Փետրվար 2022 • 14:56 AMT
Ավստրիայի կանցլեր. Պատժամիջոցները կտարածվեն նաև Պուտինի և Լավրովի վրա

Սակայն, նրանց ուղևորությունների վրա դա չի ազդի

25 Փետրվար 2022 • 14:54 AMT
Վիվա-ՄՏՍ. Փորձնական տարբերակով գործարկվել է 4G/LTE/GSM ցանցերով գործող NB IOT ցանց՝ «Իրերի ինտերնետի» համար

Narrow Band IօT ցանցը նախատեսված է բջջային ցանցերին ինքնավար տարբեր սարքեր ու սարքավորումներ միացնելու համար

25 Փետրվար 2022 • 14:33 AMT
Մարտի 1-ից Արցախի բնակիչները գազի և էլէներգիայի սպառման փոխհատուցում չեն ստանա

Այդ մասին հայտնել է է Արցախի ՏԿԵ նախարարությունը

25 Փետրվար 2022 • 14:22 AMT
Ուկրաինան հարվածել է Ռոստովի շրջանում գտնվող ռազմական ավիաբազային

Նշվում է, որ մի քանի հարևան շենքեր ևս բռնկվել են

25 Փետրվար 2022 • 14:19 AMT
Սոչիում կայանալիք «Ֆորմուլա-1»-ի Գրան պրին չեղարկվել է

«Գրան պրիի անցկացումը ՌԴ-ում ներկայիս պայմաններում անհնար է»,-ասվում է հայտարարության մեջ

25 Փետրվար 2022 • 13:43 AMT
Էրդողան․ ՆԱՏՕ-ն պետք է ավելի վճռական գործեր Ուկրաինայի հարցում՝ միայն խորհուրդ են տալիս

«ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում կխոսենք այն մասին, թե ինչ քայլեր կձեռնարկենք»,-ասել է նա

25 Փետրվար 2022 • 12:52 AMT
Պուտին․ ՌԴ-ն պատրաստ է բարձր մակարդակի բանակցությունների Ուկրաինայի հետ

Այդ մասին նա ասել է Չինաստանի նախագահի հետ հեռախոսազրույցում

25 Փետրվար 2022 • 12:46 AMT
ՈւԵՖԱ-ն ՉԼ եզրափակիչը Պետերբուրգից Փարիզ է տեղափոխել

Հանդիպումը, ինչպես և նախատեսվում էր, կկայանա մայիսի 28-ին

25 Փետրվար 2022 • 12:42 AMT
ՎՏԲ․ Սահմանափակումները չեն ազդի ՀՀ մասնաճյուղի հաճախորդների վրա

Արտերկրում գտնվող հաճախորդներին խորհուրդ է տրվում միջոցները կանխիկացնել կամ վճարումներ կատարել այլ բանկերի քարտերով

25 Փետրվար 2022 • 12:31 AMT
ՌԴ ՊՆ․ Ուկրաինայում խոցվել է 118 ռազմական օբյեկտ, վերահսկողություն հաստատել Չեռնոբիլի ԱԷԿ-ում

Ըստ Կոնաշենկովի, այդ թվում ոչնչացվել է 11 օդանավակայան, 5 ինքնաթիռ, 1 ուղղաթիռ և 5 ԱԹՍ

25 Փետրվար 2022 • 12:15 AMT
Զելենսկին առաջարկել է Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ

Եկեք նստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ մարդկան կորուստը դադարեցնելու համար»,-ասել է նա տեսաուղերձում

25 Փետրվար 2022 • 11:39 AMT
ՌԴ-ն պատժամիջոցների պատասխան փաթեթ է պատրաստել Արևմուտքի դեմ

Մատվիենկոն ասել է, որ լավ գիտեն Արևմուտքի թույլ կողմերը

25 Փետրվար 2022 • 10:51 AMT
Բայրաքթար, Ջավելին և սովետական ինքնաթիռներ

2014-ից հետո ՆԱՏՕ-Ուկրաինա հարաբերություններում Կիևի գերնպատակն ի վերջո ՆԱՏՕ մտնելն էր։ Դրա համար երկրի զինուժը հետևողականորեն փորձում էին համապատասխանեցնել դաշինքի չափանիշներին։ Պատերազմը սկսվեց, Ուկրաինան առանց ՆԱՏՕ է, և սա քննություն է արևմուտքի՝ տարիների ներդրումը ստացած բանակի համար։

25 Փետրվար 2022 • 09:48 AMT
Վրաստանը չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին

«Դա էլ ավելի կվնասի մեր երկրին և ժողովրդին»,-ասել է նա

25 Փետրվար 2022 • 09:35 AMT
Թուրքիայի ԱԳՆ. Ռուսական նավերն իրավունք ունեն անցնելու Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով

Այսպիսով Թուրքիան մերժել է Ուկրաինայի խնդրանքը

25 Փետրվար 2022 • 09:17 AMT
Վարչապետ․ ՀԱՊԿ արագ արձագանքման մեխանիզմները պետք է նորմալ աշխատեն, ՀՀ-ն մի իրավիճակում էր, երբ մեխանիզմը չգործեց

«Հետո դարձանք ՀԱՊԿ-ում նախագահող երկիր և հայտարարեցինք, որ դա մեր առաջնահերթություններից մեկն է»,-ասել է նա

25 Փետրվար 2022 • 09:07 AMT
Փաշինյան․ Պատժամիջոցներն ակնհայտ կազդեն եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա

«Առկա է ԵԱՏՄ հանդեպ որոշակի հետաքրքրություն այլ երկրների կողմից` սերտացնելու կապերը, ինչն ընդհանուր առմամբ դրական է»,-ասել է ա

25 Փետրվար 2022 • 09:06 AMT
Ուկրաինայի ՊՆ. Ռուսական զորքերը շարժվում են Կիևի ուղղությամբ

Ըստ նախարարի` ռուս զինվորականները Ուկրաինայի ԶՈւ երկու ավտոմեքենա են հափշտակել

25 Փետրվար 2022 • 08:10 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 572 նոր դեպք կա և 23 մահ

Ապաքինվել է ևս 1571 մարդ

25 Փետրվար 2022 • 08:07 AMT
Բլինքեն․ ՌԴ-ն մտադիր է շրջափակել Կիևը

«Այս ամբողջ ընթացքում Կրեմլը նախապատրաստում էր այս սառնասիրտ հարձակումը»,-ասել է նա

25 Փետրվար 2022 • 07:39 AMT
ԵՄ-ն կարգելի ինքնաթիռների արտահանումը ՌԴ, ԱՄՆ-ից պատժամիջոցներ կան բանկերի, այդ թվում՝՝ ՎՏԲ-ի դեմ

Միևնույն ժամանակ SWIFT համակարգից Ռուսաստանի անջատում դեռևս չի նախատեսվում

25 Փետրվար 2022 • 07:05 AMT
Փաշինյան․ ԵԱՏՄ հետ ՀՀ առևտրաշրջանառությունն աճել է 20.6%-ով, արտահանումը՝ 25․2%-ով

Նա նաև նշել է, որ դեպի ԵԱՏՄ արտահանման մատակարարումների ծավալն աճել է 25․2%-ով

25 Փետրվար 2022 • 06:42 AMT
Զելենսկին` Ուկրաինայի կորուստների, չեզոք կարգավիճակի և Կիև մտած դիվերսիոն խմբերի մասին

Զելենսկին իր ուղերձում ասել է նաև, որ Ուկրաինան չի վախենում ՌԴ-ից և չի վաшխենում խոսել երկրի չեզոք կարգավիճակի մասին

24 Փետրվար 2022 • 15:15 AMT
Գերմանիան հրաժարվել է զենք մատակարարել Ուկրաինային

Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարարը

24 Փետրվար 2022 • 14:42 AMT
Գյոզալյանը` ԶՈւ ԳՇ շտաբի պետի տեղակալ, ևս 4 վարչության պետ է նշանակվել, 2 կորպուսի փոխհրամանատար

Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է ՀՀ զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ

24 Փետրվար 2022 • 14:26 AMT
ՀՀ և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները վերահաստատել են` կշարունակեն գործընթացն առանց նախապայմանների

Նրանք վերահաստատել են, որ բանակցությունների վերջնական նպատակը Հայաստանի ու Թուրքիայի միջև լիարժեք կարգավորումն է

24 Փետրվար 2022 • 14:12 AMT
Հունաստանը 35,000 դեղաչափ Moderna է նվիրաբերել ՀՀ-ին

Պատվաստանյութն արդեն Հայաստանում է

24 Փետրվար 2022 • 14:10 AMT
Ավստրիայի կանցլերը հայտարարել է «Հյուսիսային հոսք 2»-ի սառեցման մասին

«Դա բազմաթիվ միջոցներից միայն մեկն է»,-ասել է նա

24 Փետրվար 2022 • 12:25 AMT
ՌԴ-ն ուղղաթիռային գրոհ է անցկացրել Կիևից 20 կմ հեռավորության վրա գտնվող Գոստոմելի մերձակայքում

Տեսանյութերից մեկում երևում է մի քանի տասնյակ ուղղաթիռի ցածր թռիչքը

24 Փետրվար 2022 • 11:58 AMT
Մոսկվան պատրաստ է քննարկել Կիևի հետ Ուկրաինայի չեզոք կարգավիճակը

Պեսկովն ասել է նաև, որ Ուկրաինայում ոչ թե պատերազմ է, այլ հատուկ գործողություն