AM
06 December 2002 • 17:11
ԴԵՌԵՎՍ ՎԱՂ Է ԽՈՍԵԼ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ, ԳՏՆՈՒՄ ԵՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Եվրամիության առաջատար երկրները` Ֆրանսիան եւ Գերմանիան մշակել են ընդհանուր դիրքորոշում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցի վերաբերյալ եւ առաջարկում են այդ հարցի առումով բանակցություններն սկսել 2005 թվականի կեսերին:

06 December 2002 • 14:44
ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՊԱՇԱՐՎԱԾ ԼԵՆԻՆԳՐԱԴԻ ՀԱՅ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿ

Ելույթ ունենալով արարողությանը` Հայաստանի խորհրդարանի խոսնակ Արմեն Խաչատրյանը նշել է, որ Լենինգրադի համար կռված հայերի հիշատակը հավերժացնող հուշատախտակը կդառնա հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության եւս մի գրավական:

06 December 2002 • 14:43
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԱԿՑԻԱ ԵՆ ՁԵՌՆԱՐԿԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Նրանք մտադիր են դիմել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին` դեկտեմբերի 12-13-ը Կոպենհագենում կայանալիք Եվրամիության գագաթնաժողովում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ վերջինիս հետ բանակցությունները սկսելու ժամկետի որոշման դեմ հանդես գալու խնդրանքով:

06 December 2002 • 14:40
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ ասվում է, որ ահաբեկիչների հարձակման թիրախ պետք է դառնան ԱՄՆ ներկայացուցչությունները եւ դրանց անձնակազմը:

06 December 2002 • 00:00
05 December 2002 • 18:27
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՔԵՄԲՐԻՋԻ ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄՐՑԱՆԱԿԻՆ

«Ով ով է նվաճումներում» խորագրով նիստում Հետազոտական խորհրդը մի քանի հազար գործիչների անվանակարգից ընտրել է մի քանի մարդ:

05 December 2002 • 18:08
ԲԱՔՎԻ ՄՏԱՀՂԱՑՈՒՄԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ` ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԱՔԱՐՏ Է

Այդ մասին ասվում է «Նեզավիսիմայա գազետա» մոսկովյան թերթի վերջին համարում հրապարակված հոդվածում:

05 December 2002 • 17:50
ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՍԿԱԾՅԱԼ ԱՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՉԷ

Թուրքմենստանի նախագահ Նիյազովի դեմ մահափորձի մասնակցության կասկածով ձերբակալված Արամ Աթանեսյանը չի կապվել Աշգաբադում Հայաստանի դեսպանության հետ:

05 December 2002 • 17:49
ԼԻՏՎԱՅԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՊՈՐՏՈՅՈՒՄ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՆԴԻՊԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՆ

Անտանաս Վալիոնիսը նշել է, որ նա իր անդրկովկասցի գործընկերների հետ մտադիր է քննարկել Լիտվայի նախաձեռնությունը Հարավային Կովկասի երկրների ռազմական համագործակցության վերաբերյալ` հիմնված Բալթյան պետությունների փորձի վրա:

05 December 2002 • 17:48
ԸՍՏ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԹՎԻ ԿԱԼԻՆԻՆԳՐԱԴԻ ՄԱՐԶՈՒՄ ՀԱՅԵՐԸ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ ԵՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԵՂԸ

Մարզի խոշոր համայնքների տասնյակում են նաեւ ադրբեջանցիները, որոնց թիվն այնտեղ կազմում է 2800 մարդ:

05 December 2002 • 17:46
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ՔԱՋԱՐԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՎԵՐՋՈՒՄ

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի խոսքերով, թունելի շինարարության խնդիրը կքննարկվի դեկտեմբերի 9-ին Թեհրանում կայանալիք հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստում:

05 December 2002 • 15:06
ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՍՏԱՆԱ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ SAC-4 ՎԱՐԿԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԱՐԿԱԲԱԺԻՆԸ

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի խոսքերով, Հայաստանը կատարել է բաշխիչ էլեկտրացանցերի մասնավորեցման առնչությամբ ՀԲ-ի բոլոր պայմանները, ինչը անհրաժեշտ էր այդ վարկաբաժինը ստանալու համար:

05 December 2002 • 14:12
ԵՐԵՎԱՆԸ ԳՈՀ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ

«Մենք գտնում ենք, որ Մինսկի խումբը աշխատում է միանգամայն արդյունավետ, եւ այսօրվա դրությամբ դա միակ ձեւաչափն է, որի շրջանակներում հնարավոր է բանակցային գործընթացի շարունակումը», – ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Վարդան Օսկանյանը:

05 December 2002 • 14:06
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԻՆՉՊԵՍ ԵՐԲԵՔ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ ԱԶԱՏ ԵՎ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԵՋ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ

2003 թվականի փետրվարի 19-ին Հայաստանը առաջին անգամ ընտրություններ կանցկացնի Եվրոպայի Խորհրդի անդամի կարգավիճակում, ինչը չափազանց պարտավորեցնող է, հայտարարել է ՀՀ երկրի գործող նախագահի նախընտրական շտաբի ղեկավար Սերժ Սարգսյանը:

05 December 2002 • 14:05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՊՈՐՏՈԻ ԵԱՀԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ, ՈՐՏԵՂ ԱՆԴՐԱԴԱՐՁ ԿԼԻՆԻ ՆԱԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻՆ

Վարդան Օսկանայանը չի բացառել Պորտոյում հանդիպման հնարավորությունը իր գործընկերների հետ Ադրբեջանից եւ Թուրքիայից:

04 December 2002 • 18:52
ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԸ ԻՐԱՔԸ ՌՄԲԱԿՈԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Մինչդեռ, Վաշինգտոնն արդեն հայտարարել է, որ պաշտոնական Անկարայի հետ բանակցությունների ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն Թուրքիայում զինվորական պլանավորման եւ պատրաստվածության կոնկրետ միջոցների իրականացման վերաբերյալ` այդ առումով թուրքական ռազմակայանները հարյուրավոր միլիոն դոլար ներդրումներ կատարելով:

04 December 2002 • 18:39
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՎԱՎԵՐԱՑՐԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ

Ինչպես արդեն տեղեկացվել է, փաստաթուղթը նախատեսում է 101 մլն դոլար պետական պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնել Հրազդանի ՋԷԿ-ի, «Մարս» գործարանի, Մաթեմատիկական մեքենաների ԳՀԻ-ի, Կառավարման ավտոմատացված համակարգերի ԳՀԻ-ի եւ Նյութագիտության ինստիտուտի բաժնետոմսերը:

04 December 2002 • 18:35
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ՀՀ Ազգային անվտանգության նախարարության սահմանապահ զորքերի շտաբի պետ գնդապետ Վալերի Աթալյանը:

04 December 2002 • 18:33
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ Է ԱՄԵՆԱՈՒԺԵՂԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

Այդ մասին գրում է «Կոմսոմոլսկայա պռավդա» ռուսական թերթը` բացատրելով դա դաշնակցային զորամասերում ռուսաստանյան մասնագետների եւ խորհրդատուների հետ ակտիվ համագործակցությամբ:

04 December 2002 • 15:41
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏԱԿԱ ՓՈԽԱՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովն իր միջնորդական առաքելությունը կավարտի ոչ շուտ, քան հաջորդ տարվա առաջին կեսին:

04 December 2002 • 14:35
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲՆ ԻՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Հայաստանի իշխանությունների կոռուպցիայի դեմ պայքարի ծրագիրն արդեն պատրաստ է եւ կհաստատվի ամենաուշը եկող տարեսկզբին, հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

04 December 2002 • 14:34
ՊՈՐՏՈՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԵԱՀԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՀՌՉԱԿԱԳՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ

Պորտոյում կայանալիք գագաթնաժողովում կներկայացվեն նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամենամյա զեկույցը:

04 December 2002 • 14:24
04 December 2002 • 14:23
ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՆԱՀԱՆԳԻ ՍԵՆԱՏԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 24-Ը ՆՇԵԼ ՈՐՊԵՍ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿՄԱՆ ՕՐ

Սենատորների կարծիքով` հայոց ցեղասպանության փաստի ճանաչումն ապագայում մարդկության դեմ նման հանցագործության կրկնման ինքնօրինակ նախազգուշացում կլինի:

04 December 2002 • 00:00
03 December 2002 • 18:53
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ 13 ԹԵԿՆԱԾՈՒ

Այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով հայտ է ներկայացվել` Հայաստանի Կոմունիստական կուսակցության ղեկավար Վլադիմիր Դարբինյանին նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ:

03 December 2002 • 18:52
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ

Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Վիլայաթ Գուլիեւը:

03 December 2002 • 18:51
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳԻՐԸ ԴԻՄԵԼ Է ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴ` ԽՆԴՐԵԼՈՎ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԿՐՈՒՄ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Ռաուֆ Արիֆօղլուն դիմել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին եւ ԵԽԽՎ նախագահ Պիտեր Շիդերին` կոչ անելով պաշտպանել թերթը երկրի իշխանությունների հալածանքներից:

03 December 2002 • 18:50
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՏՈՒԿ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԴԱՐՁՆՈՒՄ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանի էներգետիկայի նախարարությունը` Ռուսաստանի համապատասխան կառույցների հետ համատեղ մշակում է ռուսական կողմից Հայաստանին մատակարարվող միջուկային վառելիքի դիմաց վճարման սխեմա եւ շարունակում է աշխատանքը մատակարարման շուրջ պայմանագրի ձեւակերպման ուղղությամբ, այսօր հայտարարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` ելույթ ունենալով Հայաստանի ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի նիստում:

03 December 2002 • 15:53
ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՄԱՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ

Տվյալ տարածքը վարձակալվել է «Ձեռնարկություններին աջակցում» հիմնադրամի օժանդակությամբ: