AM
03 December 2002 • 15:36
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԵՆ ԴԱԴԱՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՓԱՍՏԵՐԸ

Նոյեմբերի վերջին Իրանի Սուրբ Ստեփանոս հայկական վանքի ծառայողները եւ իրանցի սահմանապահները նկատել են, որ Ջուղայի գերեզմանոցում խաչքարեր են քանդված, իսկ հուշահամալիրի տարածքում կանգնած են վագոններ, որոնց շուրջն ինչ որ աշխատանքներ են ընթանում:

03 December 2002 • 15:34
ԱՄՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ` ԵՐԿՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ

Բարեփոխման պետք է ենթարկվեն 16 հիմնական կետեր` սկսած մարդու իրավունքների պաշտպանության ոլորտից եւ վերջացրած արտասահմանյան ներդրումների վերաբերյալ օրենքով:

03 December 2002 • 14:31
ՄՈՍԿՎԱՅԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԵԼ Է ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐԻՆ ԱՌԱՋԱԴՐՎԱԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ` «ԼՈՒԿՕՅԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԵՎԱՆԳՄԱՆԸ ՄԵՂՍԱԿԻՑ ԼԻՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

Բղդոյանից հանված են նաեւ մեղադրանքներն այլ քրեական գործերի կապակցությամբ, որոնք ներկայացվել էին այն բանից հետո, երբ գործարարն ինքնակամ ժամանել էր Մոսկվա` դատախազությանը ցուցմունքներ տալու համար:

03 December 2002 • 14:29
ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՏՈՐԱԳՐԵԼԻՍ ՎՐԱՑԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՎՐԱ ՃՆՇՈՒՄ Է ԳՈՐԾԱԴՐՎԵԼ

Վրաստանի բնապահպանության նախարար Նինո Չխոբաձեն խոստովանել է, որ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի օպերատոր «Բրիթիշ փեթրոլեում-Ադրբեջան» ընկերության ներկայացուցիչները ճնշում են գործադրել վրացական կողմի վրա` նավթամուղի վրացական հատվածի կառուցումն սկսելու համար անհրաժեշտ էկոլոգիական փաստաթղթի մշակման ընթացքում:

03 December 2002 • 00:00
02 December 2002 • 19:27
ՉՆԱՅԱԾ ԲԱԶՄԱԹԻՎ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Վրաստանի նախագահ Էդուրադ Շեւարնաձեի խոսքերով, երկրի կառավարության եւ նավթատարի նախագծի ներդնողների բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել «օպտիմալ որոշում» նավթատարի վրացական հատվածի շինարաության վերաբերյալ:

02 December 2002 • 19:25
ԲԱՔՈՒՆ ԵՎ ԿԻԵՎԸ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ՎՈՒՈՒԱՄ-Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ

ՎՈՒՈՒԱՄ-ի վեհաժողովի մոտակա նիստը կկայանա 2003 թվականի գարնանը Կիեւում:

02 December 2002 • 19:14
ՄՈՍԿՎԱՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԵՐՈՒՄ

«Այդ դեպքում մենք կարող ենք համատեղ էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծավալներ մատակարարել օրինակ` Թուրքիա», -ասել է ՌԴ վառելիքի ու էներգետիկայի նախարար Իգոր Յուսուֆովը` նկատի ունենալով նաեւ նավթի-գազի նախագծերի համատեղ իրականացումը Իրանում, Իրաքում եւ մյուս արաբական երկրներում:

02 December 2002 • 19:13
ԷՐԴՈՂԱՆԸ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Էրդողանը նպատակ ունի վերացնել թուրքական զինվորականների կողմից քաղաքականության կոշտ վերահսկողությունը, ինչը թույլ է տալիս նրանց սանձի մեջ պահել իսլամիստական կազմակերպություններին:

02 December 2002 • 16:51
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՌՈՒՄՊԱՑՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԶՐԿՎԵԼ ԱՄՆ «ԶԵԿՈՒՅՑ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱԿՈՉԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Առաջիկա երկու տարիներին օգնության միջոցներին կարող են հավակնել այն երկրները, որտեղ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող տարեկան եկամուտը չի գերազանցում 1500 դոլարը:

02 December 2002 • 16:25
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ՋԱՆՔԵՐ Է ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՌԴ-ՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

«Մենք չենք ցանկանում կորցնել մեր քաղաքացիներին եւ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հասցնենք փոխանակել նրանց անձնագրերը», – հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը:

02 December 2002 • 14:50
ԲՈՒԴՅՈՆՈՎՍԿՈՒՄ ԿԿԱՆԳՆԵՑՎԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ ՀԱՅԵՐԻՆ

Ռուսաստանի Ստավրոպալի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքում կկանգնեցվի քաղաքի հիմանդիրների` հայ-վերաբնակների հուշարձանը:

02 December 2002 • 14:49
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՊԱՐԶԵՑՆԵԼ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

Հայաստանը եւ Ռուսաստանը մտադիր են կնքել իրենց քաղաքացիներին պետական վկայականներ հանձնելու մասին համաձայնագիր, որը կօրինականացնի նրանց ներկայությունը երկու երկրների տարածքում:

02 December 2002 • 00:00
«ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

Արդեն տասներորդ տարին է ադրբեջանական կալանավայրում է գտնվում թալիշյան ազգային-ազատագրական շարժման առաջնորդ, չճանաչված Թալիշ-Մուղանական հանրապետության առաջին նախագահ Ալիքրամ Ղումմատովը: Ադրբեջանի կողմից զավթած թալիշական հանրապետության հիմնադիրը ձերբակալվել է կեղծ գործով եւ դատապարտվել է ցմահ բանտարկության: Նա շարունակում է պայքարել իր ժողովրդի ինքնահաստատման իրավունքի համար: Չնայած առողջության վատթարացմանը եւ շարունակվող խոշտանգումներին, Ղումմատովը չի պատրաստվում հրաժարվել իր համոզմունքներից:

30 November 2002 • 16:03
ՀՈՒՆՎԱՐԻ ԿԵՍԵՐԻՆ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Այդ մասին նախորդ օրը լրագրողներին հաղորդել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը:

30 November 2002 • 15:51
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԴՈՆՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ

Խորհրդաժողովի շրջանակներում, որին 15 պետությունների ներկայացուցիչներից բացի կմասնակցեն նաեւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Համաշխարհային բանկը եւ այլ ֆինանսական ինստիտուտներ, կքննարկվի այդ ոլորտում լրացուցիչ միջոցների ներգրավման հարցը:

30 November 2002 • 14:26
ՏԱՋԻԿՆԵՐԻՑ ԱՆՄԻՋԱՊԵՍ ՀԵՏՈ ՄԵՐՁՄՈՍԿՈՎՅԱՆ ՎԱՅՐԵՐԻՑ ԿՎՏԱՐՎԵՆ ԱՊՕՐԻՆԻ ԲՆԱԿՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ

Մոսկվայի մերձակա վայրերից իր քաղաքացիների հնարավոր զանգվածային վտարումների առնչությամբ իր մտահոգությունն է հայտնելԱդրբեջանի դեսպանությունը:

30 November 2002 • 14:25
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՐ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ» ՄԱՅՐՈՒՂՈՒ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՎԱՔՎԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 5 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Նախօրեին Լոս Անջելեսում ավարտված այդ բարեգործական ակցիան անց է կացվել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախաձեռնությամբ:

30 November 2002 • 14:23
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

Մոսկվայում տեղի ունեցող խորհրդակցություններում քննարկվել են Պայմանագրի ռազմական բաղադրիչների ամրապնդման հարցերը:

30 November 2002 • 00:00
29 November 2002 • 18:59
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

Ներկայումս Հայաստանի նախագահի պաշտոնին հավակնում են 10 թեկնածու:

29 November 2002 • 18:45
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ` ԴԱ 30 ՏԱՐՎԱ ՃԱՆԱՊԱՐՀ Է, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ

«Բանակցային գործընթացում Հայաստանը պետք է առաջինը հանդես գա նախաձեռնությամբ` չսպասելով միջնորդներին»,- ընդգծել է Ազգային-ժողովրդավարական միության առաջնորդ, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Վազգեն Մանուկյանը:

29 November 2002 • 18:44
ԱՊՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ «ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԻՆԱԳԻԾԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ

ԱՊՀ տարածքում «Խաղաղարար գործողությունների մասին» մոդելային օրենքի նախագիծն այսօր ներկայացվել է Մոսկվայում ընթացող միջազգային ռազմաիրավական խորհրդաժողովին մասնակից 15 պետությունների վերլուծաբանների փորձաքննական գնահատմանը:

29 November 2002 • 18:42
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԲԱՐՁՐԱՑՎԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԼՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑԸ

«Յուրդդաշ» կուսակցության ղեկավար Մաիս Սաֆարլիի կարծիքով Պրահայում կայացած բանակցություններում հակամարտության կարգավորման վերաբերյալ կողմերին ներկայացված նոր առաջարկությունները «Ադրբեջանի օգտին չեն»:

29 November 2002 • 14:33
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՆԱՏՕ-Ի ԵՎ ԵԱԴԽ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՇՏԱԲԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆԸ

Հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 5-ը:

29 November 2002 • 13:55
ՀԱՅ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՆՇԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Նրանք այսօր առավոտյան Երեւանում ծաղկեպսակներ են դրել հայ հեղափոխականներ Ալեքսանդր Մյասնիկյանի եւ Ստեփան Շահումյանի հուշարձաններին:

29 November 2002 • 13:54
ԱԼԻԵՎԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԺԱԿ ՇԻՐԱԿԻՆ` ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Ժակ Շիրակի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ հղված իր ուղերձում Ալիեւը նշել է նաեւ Ֆրանսիայի նախագահի կարեւոր դերը խաղաղության հաստատման եւ միջազգային գործընթացների արդար կարգավորման գործում:

29 November 2002 • 13:53
28 November 2002 • 18:23
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵ ԿԿԱԶՄԻ 210,5 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ

Վրաստանն ու Ադրբեջանը ԵԽ բյուջե կմուծեն համապատասխանաբար 244 եւ 365 հազար եվրո:

28 November 2002 • 18:21
UNDP-2002 ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԱՄԵՆԱԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԿԻՐԸ

Որպես հիմնական չափանիշներ, որոնց հիման վրա կատարվում է ՄԱԿ-ի ԶԾ հաշվարկը, նշվում են երեք ցուցանիշներ` կյանքի ենթադրվող տեւողությունը, բնակչության մեկ շնչի եկամուտը եւ կրթության մակարդակը: