Այդ մասին հայտարարել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Այս մրցույթը, որն անցկացվում է 1999 թվականից Մոսկվայի քաղաքապետարանի հովանու ներքո, կոչված է գնահատական տալ Ռուսաստանի սպառողի կողմից ամենագերադասելի ապրանքներին:
Այսօր կարճատեւ այցով Լեռնային Ղարաբաղ է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ Անջեյ Կասպշիկը:
Փառատոնը հովանավորում են ԱՄԷ նախագահի որդի, տեղեկատվության ու մշակույթի նախարար Աբդուլլահ Բեն Զայեդ Նահյանը եւ Հայաստանի մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանը:
Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գելա Բեժուաշվիլին նման դիրքորոշումը բացատրել է նրանով, որ «դա կարող է լրացուցիչ լարվածություն առաջացնել Բաքվի եւ Երեւանի միջեւ»:
Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նոր համանախագահ Անրի Ժակոլենիի, Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպայի երկրների դեպարտամենտի ղեկավար Յուգ Պեռնեի, ինչպես նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի փոխխոսնակ Ռուդի Սալիի հետ Փարիզում կայացած իր վերջին հանդիպումների արդյունքները:
Հայաստանը երկրորդ անգամ է դառնում Սասակավայի անվան մրցանակի դափնեկիր` 1998 թվականին մրցանակը շնորհվել է Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ծառայության ողջ գիտական անձնակազմին:
Այդ մասին երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԼՂ նախագահ Արկադի Ղուկասյանը` մեկնաբանելով Փարիզ եւ ԱՄՆ կատարած իր այցի արդյունքները:
Այս որոշումն ընդունվել է երեկ Կոպենհագենում` Եվրամիության երկրների ղեկավարների վեհաժողովում:
Այդ մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գելա Բեժուաշվիլին` հույս հայտնելով, որ քառակողմ զորավարժությունները կկայանան, «չնայած Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ եղած բարդ հարաբերություններին»:
Բյուջետային միջոցները նախատեսվում է օգտագործել ինչպես հենց ուսումնական գործընթացի կազմակերպման, այնպես էլ բուհի շենքում վերանորոգման-շինարարական աշխատանքների իրականացման համար:
Այդ մասին այսօր լրագրողներին է հայտարարել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը:
Այցի շրջանակներում իրանցի խորհրդարանականները կհանդիպեն իրենց հայ գործընկերների, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարության հետ:
Իրանի ղեկավարը մատնանշել է Հայաստանի տարածքում հանգստության եւ անվտանգության հաստատումը եւ հույս է հայտնել, համատեղ նախագծերի, մասնավորապես Իրան-Հայաստան գազատարի շինարարության, Քաջարանի թունելի կառուցման շուտափույթ իրագործման առնչությամբ:
Մինչդեռ, Բաթումից եւ Ախալքալաքից ռուսական ռազմակայանների դուրս բերման հարցում կողմերի դիրքորոշումները մնացել են անփոփոխ` Ռուսաստանը նախկինի պես առաջարկում է 11-ամյա ժամկետ, Վրաստանը սահմանափակում է այն եռամյա ժամկետով:
Հայաստանի «Ազգային միաբանություն» ընդդիմադիր կուսակցությունն իր թեկնածուին կառաջադրի Հայաստանի նախագահի պաշտոնում եւ նախընտրական ծրագիրը կկառուցի Ռուսաստանի հետ տնտեսական միության անհրաժեշտության վրա:
Այդ մասին այսօր հաղորդել է Երեւաում գտնվող ԱՊՀ Գործադիր կոմիտեի ղեկավար Յուրի Յարովը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Արտակ Սահրադյանի հետ հանդիպման ընթացքում:
Ինչպես հաղորդեցին Հայաստանի տրանսպորտի նախարարության մամլո ծառայությունում, զոհեր եւ տուժածներ չկան:
«Շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքի ուժի մեջ մտնելու կապակցությամբ այսօրվանից Երեւանից եւ Հայաստանի մյուս խոշոր քաղաքներից դուրս կբերվեն խաղարկային հաստատությունները:
Ռուսաստանի նախագահի հրամանով հայրենիքին մատուցած ծառայությունների եւ բազմամյա բարեխիղճ աշախատանքի համար Պատվո շքանշանով է պարգեւատրվել Նովոռոսիյսկի քաղաքային էլեկտրացանցեր ձեռնարկության տնօրեն, «Լույս» հայկական մշակութային ընկերության նախագահ Ավագ Ասատուրյանը:
«Ռուսաստանի Հայերի միության» տվյալներով, մոտ 350 հազարը` Ադրբեջանից ներգաղթած հայեր են:
2003 թվականի սկզբին կազմակերպությունը նախատեսում է ստեղծել ականազերծման եւ չպայթած զինամթերքի վնասազերծման լրացուցիչ թիմեր ԼՂ Հադրութի շրջանում:
«Հայաստանի անդամակցումն ԱՀԿ-ին վկայում է այն մասին, որ եւս մի երկրիր ընտրել է առեւտրի եւ զարգացման ուղին, որն անհրաժեշտ է իր քաղաքացիների պահանջներն ապահովելու համար», – ասել է Առեւտրի հարցերով Եվրոպական Հանձնաժողովի անդամ Պասկալ Լամին:
«Անդամակցելով այս կազմակերպությանը` մենք մեկ անգամ եւս ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանը գործնականում իրագործում է այն կոնոնները, որոնք ընդունված են համաշխարհային տնտեսության մեջ, եւ հանդիսանում է լիիրավ ու վստահելի գործընկեր»,- ընդգծել է ելույթ ունենալով խորհրդի նիստում` Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Ներկայումս ԱՊՀ երկրներից քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների վիզային ռեժիմ գործում է Ռուսաստանի եւ Վրաստանի ու Թուրքմենստանի միջեւ:
Հունաստանում ԱՄՆ դեսպան Թոմաս Միլլերը ընդգծել է, որ Վաշինգթոնն ակնկալում է Աթենքի հետ «ինտենսիվ երկխոսություն» երեք ուղղություններով, որոնք Հունաստանը ընտրել է Եվրոպական Միությունում իր նախագահության ժամանակահատվածի համար` Հարավ-Արեւելյան Եվրոպա, Կովկաս եւ Կենտրոնական Ասիա:
Այս տարվա աշնանը Ջ. Ռալսթոնն այցելել էր Վրաստան եւ Ադրբեջան:
Ցույցի մասնակիցները ելույթ կունենան Եվրամիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցելու դեմ: