Դեկտեմբերի 11-ին Երեւան կժամանեն Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բյուրոյի մի խումբ փորձագետներ` փետրվարի 19-ին կայանալիք Հայաստանի նախագահի ընտրությունների նախապատրաստման աշխատանքներն անցկացնելու նպատակով:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ 4-րդ դեպարտամենտը, պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցին, որը ստացվել էր «Ռուսաստանը եւ աշխարհը ձեր հարցերի պատասխաններում» ինտերնետ-նախագծի շրջանակներում:
Իրանի էլեկտրաէներգիայի արտադրության եւ տեղափոխման կազմակերպության ղեկավարի տեղակալ Աբդուլհոսեյն Ֆազլոլահի խոսքերով, մատակարարումները կիրականացվեն էլեկտրաէնեգիայի փոխհոսքի ռեժիմով` ամռանը Իրանը նույն քանակության էլեկտրաէներգիա է ստացել Հայաստանից եւ Ադրբեջանից:
«Սիբիր» ավիաընկերության տնօրեն Վլադիսլավ Ֆիլյովի խոսքերով, Հայաստանում կկազմակերպվի «էյրբաս» ինքնաթիռների տեխնիկական սպասարկման բոլոր ձեւերը:
Այդ մասին հայտարարել է Վատիկանի արտգործնախարար Ժան Լուիս Թաուրանը` Կոստանդնուպոլսի եւ համայն Թուրքիո հայոց պատրիարք Մեսրոպ արք.Մութաֆյանի հետ հանդիպմանը:
Մոսկվայի կառավարության միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Բորիս Սիլաեւի խոսքերով` Ռուսաստանում գործում են 10 հայկական դպրոց, որոնց հովանավորում է Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, եւ հայկական 5 մշակութային կենտրոն:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական Գենադի Բարիշնիկովի խոսքերով` կենտրոնում գործելու են գրադարան եւ կինոդահլիճ:
Այդ մասին Ժնեւում հայտարարել է Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչը ԱՀԿ-ում` մեկնաբանելով այդ կազմակերպությանը Հայաստանի մոտակա անդամակցությունը:
Պատասխան այցով Ֆրանսիայի Լիոն քաղաքում է գտնվում Երեվանի քաղաքապետարանի պատվիրակությունը` քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:
Քիշնեւի հոկտեմբերյան գագաթնաժողովի ընթացքում 7 պետությունների ղեկավարների կողմից ստորագրված «ԱՊՀ անդամ-պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների եւ ազատությունների մասին» կոնվենցիային միանալու իր ցանկության մասին հայտնել է նաեւ Ադրբեջանը:
Բելգիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Շվեյցարիայի, Հոլանդիայի շուրջ 120 քաղաքական, հասարակական, երիտասարդական եւ այլ հայկական կազմակերպություններ կոչ են արել եվրոպական կազմակերպությունների ղեկավարներին տեղի չտալ Անկարայի ճնշումներին եւ չշտապել Թուրքիայի անդամակցության բանակցությունների ժամկետի ճշգրտման հարցում:
Կանադայի Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն մերժել է (5:6 ձայների հարաբերակցությամբ) Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը դատպարտող բանաձեւը:
Նիստում Հայաստանը կներկայացնի պաշտպանության նախարարի խորհրդական, գնդապետ Հայկ Քոթանջյանը:
Կողմերը կստորագրեն մոտ 20 փաստաթուղթ:
Նախօրեին հանդես գալով Պորտոյում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում` ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Բրյուս Ջորջն հիմնավորել է այդ քաղաքական գործիչներին եւ քաղաքացիներին համաեվրոպական գործընթացներին իրազեկ դարձնելու, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ընդլայնման գործընթացին աջակցելու անհրաժեշտությամբ:
Մենք շատ գոհ ենք Պորտոյում ավարտված ԵԱՀԿ անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի արդյունքներից, հայտարարել է համաժողովի ավարտից հետո Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը:
Ադրբեջանում սրվում է կրոնական փոքրամասնության հանդեպ ճնշումը: Վերջերս իշխանություններն արգելել են բապտիկական եկեղեցու գործունեությունը երկրի տարածքում: Համաշխարհային բապտիստների միության գլխավոր քարտուղար Դենտոն Լոցը, անհանգստանալով իր համակրոնավորների հանդեպ ստեղծված իրադրությամբ, նամակով դիմել է ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշին, պետքարտուղար Քոլին Փաուերին եւ Վաշինգտոնի վարչակազմի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներին: Նամակում նա կոչ է արել նրանց միջամտել եւ դադարեցնել ճնշումներն այն մարդկանց նկատմամբ, որոնց կրոնը Ադրբեջանի համար սովորական չէ:
Հայ-ռուսական հարաբերություններն, ինչպես նաեւ Կանադայի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերն են քննարկվել Մոնրեալում` Կանադայի խորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի անդամ, հայ-կանադական բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Սարգիս Ասատուրյանի եւ Կանադայում Հայաստանի ու Ռուսաստանի դեսպաններ Արա Պապյանի ու Վիտալի Չուրկինի միջեւ հանդիպման ընթացքում:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հսկայական ճկունություն ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ոչ մի օգնություն չեն ստացել Ադրբեջանի կողմից, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը` ելույթ ունենալով Պորտոյում ընթացող ԵԱՀԿ անդամ-երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման ժամանակ:
Բելառուսի փորձագետների եւ ներմուծողների դատին են ներկայացվել Հայաստանի առաջատար ընկերությունների արտադրությունը, որոնք շարունակում են հայկական գինեգործության բարի ավանդույթները:
Թեհրանում իր աշխատանքն է շարունակում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը:
Քննարկվում են ՀԱՊԿ երկրներում ռազմական օրենսդրության ներդաշնակեցման հարցերը, համատեղ զինված ուժերի կարգավիճակի խնդիրը, նրանց կողմից ՀԱՊԿ մասնակից-երկրների սահմանների հատման կանոնակարգումը:
Լրացավ Հայաստանի նախագահի ընտրություններին մասնակցելու դիմումների ընդունման ժամկետը: Բարձրագույն պետական պաշտոնի համար մրցելու պատրաստակամություն է ցուցաբերել 15 թեկնածու: Նրանց շարքում է նաեւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Լեռնային Ղարաբաղում եւ Վրաստանում չլուծված հակամարտություններից բխող անկայունությունը Հարավային Կովկասում սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, խանգարում զարգացմանը եւ բարենպաստ պայմաններ է ստեղծում կազմակերպված հանցավորության համար:
ԱՄՆ-ից ժամանած փորձագետները կներկայացնեն զեկույցներ` խաղաղարար գործողությունների վերահսկողության, ռազմական ուժերի իրավական կարգավիճակի եւ վարքականոնի, զենքի կիրառման եւ փախստականների խնդիրների վերաբերյալ:
Հնարավոր չէ ստեղծել տարածաշրջանային անվտանգության համակարգ առանց Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների նորմալացման, ընդգծել է նախկին նախարարը` հույս հայտնելով, որ հայ եւ թուրք քաղաքական գործիչների երիտասարդ սերունդը հանդես կբերի ցանկություն, արիություն եւ կամք` այդ խնդիրը լուծելու համար:
Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի հայտարարության մեջ, որն արվել է այսօր Պորտոյում` ԵԱՀԿ նախարարական հանդիպման ժամանակ:
Պատվիրակության կազմում են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, առեւտրի եւ տնտեսական զարգացման, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարները, մաքսային պետական կոմիտեի ղեկավարը, պատգամավորներ: