AM
19 December 2001 • 18:51
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԶՈՐՔԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՆԱՏԵՂ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է վերջերս խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված «Համատեղ անվտանգության ապահովման շահերից ելնելով զորքերի կիրառման համատեղ պլանավորման հարցերով ՌԴ եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի վավերացման մասին» օրենքը:

19 December 2001 • 18:50
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ՍԱՍՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ՀՈԳԵԲՈՒԺԱՐԱՆ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կատարված մահափորձի գործով դատապարտված` ԼՂՀ նախկին պաշտպանության նախարարի պաշտպանության նախկին ղեկավար Սասուն Աղաջանյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան համալիր զննում անցնելու նպատակով:

19 December 2001 • 18:49
19 December 2001 • 18:33
ՎԵՆԵՍՈՒԷԼԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Հուշարձանը գտնվում է Կարակասի կենտրոնական հրապարակներից մեկում եւ իրենից ներկայացնում է Երեւանի Ծիծեռնակաբերդի համալիրի փոքրացված նմանակը:

19 December 2001 • 18:32
ՆՈՐ ՏԱՐՈՒՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՅՑԵԼԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ ԱՌԱՆՑ ՎԻԶԱՆԵՐԻ

Հունվարի մեկից Հայաստանի քաղաքացիները կարող են մուտք գործել Ուկրաինա եւ տրանզիտով անցնել նրա տարածքով առանց վիզաների:

19 December 2001 • 18:31
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ

Ամենայն հայոց կաթողիկոսի ու Կովկասի մուսուլմանների կառավարման ղեկավար Շեյհ-ուլ- Իսլամի Ալլահշուքյուր Փաշազադեի հերթական, թվով յոթերորդ հանդիպումը կկայամա Մոսկվայում Համայն Ռուսիո ու Մոսկվայի Պատրիարք Ալեքսի Երկրորդի նախաձեռնությամբ:

19 December 2001 • 18:31
ԹՈՒՐՔ-ՄԵՍԽԵԹՆԵՐԸ ՉԵՆ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՎԵԼՈՒ ՋԱՎԱԽՔՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Բուրջանաձեն հայտարարել է, որ նույնիսկ եթե ԵԽ-ն պնդի Ջավախքում տասնյակ հազարավոր մարդկանց վերաբնակեցման պահանջը, սպառնալով դադարեցնել Վրաստանի անդամակցությունը այդ կազմակերպությունում, միաեւնույն է, երկրի շահերը ավելի բարձր են:

19 December 2001 • 18:30
ԻՍՐԱԵԼՑԻ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԹԵԼ-ԱՎԻՎԻ ԿՈՂՄԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՍՊԱՌԱԶԻՆՄԱՆ ԳԱՂՏՆԻ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանում Իսրաելի դեսպանատան քարտուղար Գարրի Քլեյմանը արտահայտել է Թել-Ավիվի պաշտոնական դիրքորոշումը Ադրբեջանին իսրաելական ռազմական տեխնիկայի գաղտնի առաքումների մասին հաղորդագրությունների կապակցությամբ:

19 December 2001 • 18:29
ԲԱՔՎԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒՄ Է, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԵՌԱՑՎԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ

Ադրբեջանի խորհրդարանական ընդդիմությունը,որը միավորված է այսպես կոչված «Դեմդլոկում», ուսումնասիրել է Եվրոպայի Խորհուրդ ընդունվելուց երկրի կողմից իր վրա վերցրած պարտավորությունների կատարման հարցը:

19 December 2001 • 18:28
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏՎԵԼ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ

Տվյալներ կան այն մասին, որ բանակցություններ են գնում «Հայկական ավիաուղիները» «Աէրոպորտոս Արխենտինա 2000» արգենտինական ընկերությանը վաճառելու մասին, որը պատկանում է ծագումով հայ Էդուարդո Էրնեքյանին եւ, որը Հարավային Ամերիկայի մի քանի երկրների ընդհանուր առմամաբ 33 օդանավակայանների տերն ու կառավարիչն է:

19 December 2001 • 14:40
18 December 2001 • 19:11
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Այդ մասին հայտնել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Տրաբալցը:

18 December 2001 • 18:40
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՂՄՆԱԿԻՑ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Այդ մասին հայտնել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Տրաբալցը:

18 December 2001 • 18:39
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Տրանսպորտային շրջափակման դադարեցման եւ Հայաստանի տրանսպորտային համակարգի վերականգման խնդիրները կքննարկվեն ռուսաստանյան ղեկավարության եւ Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօր կայանալիք բանակցություններին:

18 December 2001 • 18:37
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Այսուհետեւ Երեւանում պաշտոնական Փարիզը կներկայացնի 55-ամյա դիվանագետ Անրի Կյունին:

18 December 2001 • 18:37
ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՆՈՐՎԵԳԻԱՅՈՒՄ

Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի խորհրդարանականները Նորվեգիայի րիկսդագի աջակցությամբ կանցկացնեն չորս հանդիպում, որտեղ կքննարկեն տարածաշրջանային ինտեգրացիային վերաբերող հարցեր:

18 December 2001 • 18:35
ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՂՆԵՐԸ ՀՈՒՍՈՎ ԵՆ, ՈՐ ԿՀԱՋՈՂՎԻ ԽՈՒՍԱՓԵԼ ՁԱԽՈՂՈՒՄԻՑ

Նավթի միջազգային գների իջեցումը սպառնում է Ադրբեջանի նավթի արտահանման հետ կապված նախագծերի իրականացմանը:

18 December 2001 • 18:33
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է «ԳԱԶՊՐՈՄ» ԵՒ «ԻՏԵՌԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Քննարկվել են էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները: Մասնավորապես, շոշափվել է Իրան-Հայաստան գազատարի շինարարությանը ռուսաստանյան կողմի մասնակցության հարցը:

18 December 2001 • 18:33
ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՐՏՔԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ` ԸՍՏ ՊԱՐՏՔԵՐԸ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԲԱՆԱՁԵՒԻ

Ռուսաստանյան կողմը Հայաստանին է փոխանցել Ռուսաստանին պետական պարտքի դիմաց մի քանի հայկական արդյունաբերական ձեռնարկությունների արժեթղթերի մի մասի փոխանցման մասին համաձայնագրի նախագիծը:

17 December 2001 • 19:24
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

Հայկական պատվիրակությունը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 25-ին պաշտոնական այցով կժամանի Իրան:

17 December 2001 • 19:23
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է, ՈՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՀՐԵԼ Է
ԱԴՐԲԵՋԱՆԸ

Ղարաբաղյան հակամարտությունը հրահրվել է Ադրբեջանի կողմից: Դեկտեմբերի 12-13-ը կայացած ԵԱՀԿ մանիտորինգի կոմիտեի նիստում այսպիսի կարծիք է հայտնել Եվրախորհրդի խմբակցություններից մեկի նախագահ Աթկինսոնը:

17 December 2001 • 19:08
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԵՎՐՈԱՏԼԱՆՏՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել` Եվրոատլանտյան համագործակցության երկրների Պաշտպանության նախարարների Խորհրդի վաղը սկսվող նիստին մասնակցելու համար:

17 December 2001 • 19:07
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ԻՐԵՆՑ ԵՐԿԻՐԸ ԿՀԵՌԱՑՎԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՑ

Ադրբեջանի հասարակությունը հստակորեն գիտակցում է, որ երկիրը կարող է զրկվել Եվրոպայի Խորհուրդի անդամի կարգավիճակից արդեն հունվարին:

17 December 2001 • 19:07
ԴՈՆԱԼԴ ՌԱՄՍՖԵԼԴԸ «ԲԱՔՈՒ Է ԺԱՄԱՆԵԼ ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ»

Նախարարին ուղեկցում էին Պենտագոնի երեսունից ավել բարձրաստիճան պաշտոնյաներ:

17 December 2001 • 19:06
ՊԵՆՏԱԳՈՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Շաբաթ օրը ԱՄՆ պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը կարճատեւ այցով ժամանել է Երեւան:

17 December 2001 • 19:05
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՑԱՆԿԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ՉԻՆԱՍՏԱՆԸ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆՈՒՄ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ

Այդ մասին հայտնել է Հայաստանում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Չժու Չժաոշունը:

17 December 2001 • 19:05
ՎՐԱՑ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՀԵՏԱՁԳԵԼ ԹՈՒՐՔ ՄԵՍԽԵՏՑԻՆԵՐԻ ՋԱՎԱԽՔՈՒՄ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ

Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ելենա Թեւդորաձեն հանդես եկավ նախաձեռնությամբ` հետաձգել թուրք մեսխետցիների վերաբնակեցման մասին օրենքի կիրառումը:

17 December 2001 • 19:04
ՊԱՂԵՍՏԻՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ, ՈՒՍԱՄԱ ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԸ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ «ՓՈԽԱԲԵՌՆՄԱՆ ԿԵՏ»

Ըստ պաղեստինյան ԶԼՄ-ների հաղորդագրության` Ուսամա բեն Լադենի երեք զինակիցներ` Հուսեին Ահմեդ Միքքավին, Սեյֆուլ Ադալը, Ահմեդ Խամզա Եմենին Աֆղանստանից հեռացել են` ուղեւորվելով Ադրբեջանով:

17 December 2001 • 19:03
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ԱԼԻԵՒԻՆ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՇԵՒԱՐԴՆԱՁԵԻՑ

Վրաստանի ադրբեջանաբնակ շրջաններում շարունակվում է աճել լարվածությունը` ադրբեջանցի Միքայել Մահմուդովի պատգամավորական մանդատի ձեռքբերման հավակնությունների կապակցությամբ:

17 December 2001 • 19:02
ԵՐԵՒԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱԿԱՅԱՆԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ Է ՏՐՎԵԼ ԱՐԳԵՆՏԻՆԱՑԻ էԴՈՒԱՐԴՈ էՐՆԵԿՅԱՆԻՆ

Այսօր Երեւանում ստորագրվել է պայմանագիր` Երեւանի «Զվարթնոց» օդակայանը «Աերոպորտոս Արխենտինա 2000» արգենտինական ընկերությանը հավատարմագրային կառավարման փոխանցելու մասին: