Դաշնակցությունը հանձնաժողովի գործունեւությունը գնահատում է որպես արկածախնդրություն եւ ամբողջ պատասխանատվությունը բարդում է մասնակիցների ու աջակիցների վրա:
«Հայաստանը Վրաստանի տարածքային ամբողջականության կողմնակից է: Միեւնույն ժամանակ, մենք չպետք է այս առումով պատրանքներ ունենանք, որ Աբխազիայում բնակվող մեր հայրենակիցները չեն պաշտպանելու իրենց տները` այդ հակամարտության մեջ գոնե մասնակիորեն ներքաշված լինելու դեպքում»,- վրացի խորհրդականների հետ երեկ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը:
Որպես օրենսդրական իշխանության ղեկավար իր առաջին օտարերկրյա այցը նա որոշել է կատարել Հայաստան, ինչը, ըստ նրա, վկայում է Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթության մասին:
Ադրբեջանում խորացող էներգետիկ ճգնաժամը վերածվում է աղետի: Էլեկտրաէներգիան անջատում են արդեն մայրաքաղաքում:
Համաձայն ՌՕՄԻՌ ռուսաստանյան կենտրոնի կողմից անցկացված հարցման տվյալների` Ռուսաստանի քաղաքացիները գտնում են, որ ԱՊՀ պետություններից իրենց հանդեպ ավելի թշնամաբար տրամադրաված են Վրաստանն ու Ադրբեջանը:
Այդ մասին հայտնել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյը:
Անվանի ծաղրածու եւ միմ Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված հայ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի «Պյեռլեկինո կամ օդից թեթեւ» ֆիլմը արժանացել է չորս միջազգային փառատոների ժյուրիի բարձր գնահատմանը:
Բաքվի քաղաքագետ Ռովշար Նովրուզօղլու տեղեկություններով, ուսումնասիրելով Ադրբեջանի հարավային տարածաշրջաններում ստեղծված իրավիճակը` Իրանի խորհրդարանը եկել է եզրակացության, որ «Ադրբեջանի 17 շրջաններ Իրանի տարածք պետք է հռչակվեն»:
Շվեյցարիայի հայ համայնքը ջանք չի խնայում, որպեսզի ցեղասպանությունը դաշնային խորհրդարանի քննարկման առարկա դառնա: Ժնեւի կանտոնի կառավարության ընդունած որոշումը անպայման կօգնի դրան:
Երեկ երեկոյան, Բաքվի մոտակայքում գտնվող, Դառնագյուլ ավանի ստիբողաբար վերաբնակեցվածների ճամբարում բնակվող մի խումբ ադրբեջանցի փախստականներ փակել էին գլխավոր փողոցներից մեկը:
Բաքվի «Էխո» թերթի տեղեկություններով, Նախիջեւանում սպասվում են լուրջ հասարակական հուզումներ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունում մասնակցող դիվանագետը ընդգծել է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը առայժմ պատրաստ չեն փոխզիջման:
Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին պաշտոնական այցով կմեկնի Կիպրոս:
Հայ երաժիշտն ինքն է առաջարկել Գրեբենշիկովին միասին ձայնագրել որեւէ երգ:
Իլյուխինը կոնկրետ փաստեր է ներկայացրել Պակիստանի տարածքով թալիբներին T-50 150 տանկերի մատակարարման մասին:
Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք, ԱՊՀ մի շարք երկրներով շրջագայության շրջանակում ուրբաթ օրը աշխատանքային այցով Երեւան կժամանի ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը:
ԵԱՀԿ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը լրիվ անհեթեթություն է անվանել Բաքվի ԶԼՄ-ի տեղեկությունն այն մասին, որ ադրբեջանցիների համաշխարհային կոնգրեսը մտադիր է Հայաստանի հանեպ հայց հարուցել մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Միացյալ Նահանգները որոշում են ընդունել երկրից վտարել այն բոլոր անձանց, որոնք առնչություն ունեն օտարերկրյա 39 ահաբեկչական ուղղվածություն ունեցող կազմակերպություններին:
Ինչպես մենք արդեն հայտնել ենք, Անկարայում Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի, վարչապետ Բյուլենտ Էջեւիթի, արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Կոլին Պաուերի հետ կայացած հանդիպման ընթացքում մյուս հարցերի հետ մեկտեղ քննարկվել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ընդգծվում է, որ խոսք անգամ լինել չի կարող «առանց Ադրբեջանի ղեկավարության հետ համապատասխան խորհրդակցության» Ղարաբաղ որեւիցե առաքելություն ուղարկելու մասին:
Ռամսֆիլդը կհանդիպի Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հետ:
Երեքշաբթի պաշտոնական այցով Երեւան կժամանի Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը` խոսնակ Նինո Բուրջանաձեի գլխավորությամբ:
Իր նոր ֆիլմի մի հատվածի նկարահանման համար Երեւան է ժամանել աշխարհում հայտնի ռեժիսոր Ատոմ Էգոյանը:
Արգենտինական «Աէրոպուէրտոս Արգենտինաս 2000» ընկերությունը հաջորդ տարի կսկսի ներդրումներ իրականացնել երեւանյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Մեդիա խումբը նաեւ «Գազետա ՍՆԳ.ռու»-ի ինֆորմացիոն վերլուծական պորտալի ու Կասպիական ինֆորմացիոն գործակալության «Եվրասիան այսօր» ամսագրի հրատարակիչն է:
Երկրաշարժի հետեւանքները չեն հաղթահարվել մինչ օրս:
Իրանի Էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը նախատեսվում է սկսել արդեն 2002 թվականի գարնանը:
Զրույցը կնվիրվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի քննարկմանը:
ֆիլմի հեղինակը հայտարարել է, որ հույս ունի, թե նրա կինոնկարը կընդգրկվի եզրափակիչ փուլում, ուր հասնում են ներկայացված աշխատանքներից միայն հինգը:
Դաշնության Խորհրդի նախագահի հետ Խաչատրյանը քննարկել է միջխորհրդայնական կապերի զարգացման հեռանկարները: