AM
26 December 2001 • 18:55
ՌՈՒՍ ՈՒՂՂԱՓԱՌ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՔՎԻ ԹԵՄԸ ԻՐ ԾԽԱԿԱՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՆՔ Է ՏԱԼԻՍ, ՈՐՏԵՂ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՓԱՍՏԸ

Ադրբեջանի քաղաքացիական համաձայնության կուսակցության նախագահ, խորհրդարանի պատգամավոր Սաբիր Ռուստամխանլիի տվյալներով, Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմը իր ծխականներին փաստաթղթեր է տրամադրում, որտեղ հաստատվում է այն փաստը, որ Ադրբեջանում սահմանափակվում են նրանց իրավունքները եւ ոտնահարվում է ազգային արժանապատվությունը:

26 December 2001 • 18:55
ԹԵՀՐԱՆՈՒՄ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՆՎԻՐԵԼ ԵՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՎԱՔՄԱՆ «ՊԵԺՈ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Շարունակվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Իրան:

26 December 2001 • 18:54
ՆՇԱՆԱԿՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆՈՐ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Կարեն Միրզոյանը ազատվել է Հայաստանում ԼՂՀ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնից ուրիշ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

26 December 2001 • 18:54
ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ «ՆԱԻՐԻԹ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԱՃԱՌՎԻ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԵՎ ՀՆԴԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Ուրբաթ օրը «Նաիրիթ» քիմիական ձեռնարկության սեփականաշնորհման մասին պայմանագիր կնքելու նպատակով Երեւան կժամանեն ուկրաինական «Ինտեր-Կոնտաքտ» ընկերության եւ հնդկական «Ռանսթադ Գրուփ» ֆիրմայի ներկայացուցիչները:

25 December 2001 • 17:58
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՋԵՐՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԵԼԱՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՆԵՐԿՐՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱՎԱԼԸ

Գրեթե ամբողջ Թբիլիսի քաղաքը էլեկտրաէներգիայով մատակարարող` Գարդաբանիի 10-րդ էներգաբլոկում շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարնաձեն երկրի էներգահամակարգում մտցրել է արտակարգ դրություն:

25 December 2001 • 17:56
ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ԻՐԱՆ

Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնեց Թեհրան:

25 December 2001 • 17:56
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

Ռուսաստանի «Լուքոյլ» ընկերությունը կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նախագծի իրականացմանը: Այդպիսին են ընկերության նախագահ Վագիթ Ալեքպերովի Բաքու կատարած կարճատեւ այցի սենսացիոն արդյունքները:

25 December 2001 • 17:55
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԻԼՅԱ ԿԼԵԲԱՆՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԿՈՂՄԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ«ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԻՄԱՑ» ՍԽԵՄԱՅՈՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

ՈՒրբաթ օրը աշխատանքային այցով Երեւան կժամանի Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը:

25 December 2001 • 17:54
ՄՈՍԿՈՎՅԱՆ «ՍՐԵՏԵՆԿԱ» ԿՈՆՑԵՌՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԹՈՒՅԼ ՉԻ ՏԱ ՍՆԱՆԿԱՆԱԼ «ԿՐԵԴԻՏ-ԵՐԵՎԱՆ» ԲԱՆԿԻՆ

«Կրեդիտ-Երեւան» բանկի նոր բաժնետեր` ռուսաստանցի գործարար, «Սրետտենկա» ընկերության ղեկավար Լեւոն Մարկոսը(Հայրապետյան) մտադիր է մինչեւ տարեվերջ իրականացնել երկարաժամկետ ներդրում, սնանկության վտանգի առջեւ հայտնված, բանկի ֆինանսական առողջացման նպատակով:

25 December 2001 • 17:54
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԶԻՆԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՑԵՆԶԸ ԿԱՐՈՂ Է ԱՎԵԼԱՑՎԵԼ ՈՒԹԸ ՏԱՐՈՎ

Դա տեղի կունենա, եթե խորհրդարանը հաստատի նախագահ Ալիեւի ներկայացրած օրինագիծը:

25 December 2001 • 14:16
21 December 2001 • 17:06
ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՊԵՆՏԱԳՈՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ

Ինֆորմացիայի աղբյուրը հաղորդել է, որ պատվիրակությունը կղեկավարի մի սպա, որը լիազորված է ինքնուրույն որոշում կայացնել Պենտագոնի անունից:

21 December 2001 • 17:05
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՏՆՕՐԵՆԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉԻ ՓՈԽԻ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ «ՑՆՈՐԱՅԻՆ ԳԱՂԱՓԱՐԻ» ՀԵՏ

Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՊՀ երկրների Ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Պետության ղեկավարը ռուս քաղաքագետի հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող բանակցությունների ընթացքը: Զրուցակիցները անդրադարձել են նաեւ Ղարաբաղի տնտեսության զարգացման հեռանկարներին:

21 December 2001 • 17:04
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՎՍՏԱՀՈՒՄ Է ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 51 ՏՈԿՈՍԸ

Այդպիսին են հարցման արդյունքները, որը անցկացրել է հայկական սոցիոլոգիական ասոցիացիան 1500 քաղաքացիների շրջանում Հայաստանի տարբեր մարզերում:

21 December 2001 • 17:03
ԼՂՀ-Ն ՈՒՐԻՇ ՈՒԺԵՐԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԿԱՐԻՔԸ ՉՈՒՆԻ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ մի շարք ԶԼՄ-ներում հրապարակված ինֆորմացիայի կապակցությամբ, ըստ որի չճանաչված պետությունների արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հերթական հանդիպման ժամանակ, որը կկայանա հաջորդ տարվա փետրվարին Սուխումիյում, քննարկվելու է ռազմական դաշինք ստեղծելու մասին հարցը:

21 December 2001 • 17:03
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ Է ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ

ԼՂՀ Բարձրագույն դատարանի որոշման համաձայն Ստեփանակերտի նախկին քաղաքապետ, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարարի եղբայր Կարեն Բաբայանը, որը մեղադրվում է ծառայողական դիրքը չարաշահելու եւ զենքի ու զինամթերքի անօրինական պահման մեջ, երեկ ազատ է արձակվել:

21 December 2001 • 17:02
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՀԱՆԴԵՊ ՍԵԱՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել մոսկովյան «Արարատ» գինու եւ կոնյակի գործարանի պետությանը պատկանող բաժնետոմսերը պարտապաններին փոխանցելու մասին, որոնց գործարանը խոշոր գումար է պարտք:

21 December 2001 • 17:02
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ԱՆՎԱՆՎԵԼ Է ՏԱՐՎԱ ՄԱՐԴ

Ռուսական կենսագրական ինստիտուտի «Տարվա մարդ-2001» ազգային մրցանակի տիտղոսակիր է դարձել Ռուսաստանի հայերի Միության նախագահ Արա Աբրահամյանը:

20 December 2001 • 19:23
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԵԼ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ «ԱԼ-ՔԱԻԴԱ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

Արտասահմանյան հատկացումների մասին օրինագծի վերջնական տարբերակի ներկայացուցիչների պալատում եզրափակիչ քննարկման ընթացքում ամերիկյան կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Քոլենբերգն ու Ֆրենկ Փալոնեն, ինչպես նաեւ կոնգրեսական Նիտա Լոուեյը իրենց անհանգստությունն են հայտնել Ազատության աջակցման Աքտի 907-րդ ուղղման ժամանակավոր կասեցման նախագահին ներկայացված իրավունքի սահմանափակումների ոչ բավարար ձեւակերպմամաբ:

20 December 2001 • 18:56
ԲԱՔՎՈՒՄ ԴՐԱՄ ԵՆ ՀԱՅԹԱՅԹՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԸ «ԽԼԱՑՆԵԼՈՒ» ՀԱՄԱՐ

Բաքվի հատուկ ծառայությունները չեն կարող դրամ գտնել ռադիոտեխնիկայի ձեռքբերման համար, որը անհրաժեշտ է Ստեփանակերտի«Արցախ» հեռուստակայանի ազդանշանները «խլացնելու» համար, որի հաղորդումները ընդունում են նաեւ հարեւան ադրբեջանական շրջանները:

20 December 2001 • 18:56
ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԻՐԱՆՈՒՄ ՏԱՍՆԵՐԿՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՏԵՆԴԵՐԻՆ

Այդ տենդերով կնքված համաձայնագրերի ընդհանուր արժեքը կկազմի 2 միլլիարդ դոլար:

20 December 2001 • 18:55
ՉՈՐՍ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ՍՈՒԽՈՒՄԻՈՒՄ

Վեհաժողովի աշխատանքներին կմասնակցեն ԼՂՀ-ի, Մերձդնեստրյան հանրապետության, Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի արտաքին գործերի նախարարները:

20 December 2001 • 18:54
PANARMENIAN ՍԱՅԹԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ԸՆԹԵՐՑՈՂԸ

Յուրաքնչյուր ամիս «PanARMENIAN.Net» կարդում են մոտ 90 հազար մարդ:

20 December 2001 • 18:54
ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՀԳՐԳՌՎԱԾ Է ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱԻՐԻԹ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԵՋ

«Ռամսթադ գրուփի» ղեկավարությունը պատրաստակամ է հինգ միլիոն դոլար ներդնել ձեռնարկության զարգացման համար:

20 December 2001 • 18:53
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՃԱՊՈՆԻԱՅԻ ԿԱՅՍԵՐ ՆԵՏ

Նախագահը հաղորդել է, որ Հայաստանի ղեկավարությունը նախատեսում է մոտ ժամանակներս դեսպանատուն բացել Տոկիոյում:

20 December 2001 • 18:53
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Հայաստանի եւ Ճապոնիայի արտաքին գործերի նախարարները Տոկիոյում ստորագրել են համաձայնագիր Ճապոնիայի կառավարության կողմից մշակույթի եւ առողջապահության զարգացմանը ուղղված երկու դրամաշնորհների տրամադրման վերաբերյալ:

20 December 2001 • 18:52
ԱՄՆ-ՅՈՒՄ ԼՂՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԵԼՈՒՅԹ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ԱՌԱՋ

Բարսեղյանի անցկացրած սեմինարը նախատեսվում էր «բանակցությունների վարում» կուրսի լսողների համար, սակայն բաց էր բոլոր շահագրգռված ուսանողների ու դասախոսների համար:

20 December 2001 • 18:51
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՄԻԱՑՅԱԼ ԱՐԱԲԱԿԱՆ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Աբու-Դաբիյում այցով գտնվոց արտաքաին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը Միացյալ Արաբական Էմիրաթների արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարի տեղակալի հետ քննարկել է 2002 թվականի սկզբին նախատեսված Հայաստանի նախագահի ՄԱԷ կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստման հետ կապված հարցեր:

20 December 2001 • 18:47
907 ՈՒՂՂՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՕՐԵՆՔԸ ՓՈԽԱՆՑՎԵԼ Է ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Ամերիկյան կոնգրեսը հաստատել է 2002 թվականի արտասահմնյան հատկացումների մասին օրենքը:

19 December 2001 • 18:52