AM
28 September 2000 • 14:07
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԱՄՆ-ից ՄԵԿՆԵԼ Է ՀԱՅՐԵՆԻՔ

Սեպտեմբերի 27-ի երեկոյան Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ամերիկյան Քլիվլենդ քաղաքից մեկնել է հայրենիք, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը:

28 September 2000 • 14:06
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՐԵԼ Է 45,5 ՄԼՆ ԴՈԼԱՐ

Հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 22-ին ԱՄՆ Կոնգրեսը ԱՊՀ մի շարք պետությունների հատկացրել է 45,5 մլն դոլար` ռազմական աջակցության ծրագրերի ֆինանսավորման նպատակով:

28 September 2000 • 14:06
27 September 2000 • 17:39
27 September 2000 • 17:38
27 September 2000 • 16:30
ՆԱՏՕ-ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐՈՎ Է ԲԱՑԱՏՐԵԼ ԵՐԵՎԱՆ ԵՎ ԲԱՔՈՒ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՅՑԵՐԻ ՀԵՏԱՁԳՈՒՄԸ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը հաղորդել է, որ, ըստ ամենայնի, Հայաստան եւ Ադրբեջան կայցելի 2001 թվականի հունվարին, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը:

27 September 2000 • 16:30
ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՎԵՐՋՈՒՄ ԿԱՅՑԵԼԻ ԱԴՐԲԵՋԱՆ

Ընթացիկ տարվա վերջում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան: Օրերս Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ում ապաքինվող Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ հեռախոսով քննարկել է կայանալիք այցի մանրամասները:

27 September 2000 • 16:29
ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ԿԱՆՑԿԱՑՆԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այս շաբաթվա ընթացքում թուրքական բանակը Վրաստանի Զինված ուժերի զորամիավորների հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի, հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍԸ` վկայակոչելով Անատոլիայի նորությունների գործակալությունը:

27 September 2000 • 15:18
27 September 2000 • 15:17
27 September 2000 • 14:31
27 September 2000 • 14:19
26 September 2000 • 17:37
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՄՈԶՎԱԾ ԼԻՆԵՆ, ՈՐ ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԼԻՆԵՆ ԿԱՅՈՒՆ ԵՎ ԱՄՈՒՐ»

Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ստորագրված «21 դարում ռազմավարական փոխգործության մասին» հռչակագիրը հաստատում է ոչ միայն ռուս-հայկական քաղաքական հարաբերությունների ներկայիս մակարդակը, այլեւ հայ եւ ռուս ժողովուրդների փոխհարաբերությունների բազմադարյան պատմության ընթացքում ձեւավորված կանոններին համապատասխան ապրելու երկու պետությունների ղեկավարների եւ ժողովուրդների ցանկությունը:

26 September 2000 • 17:31
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆ. «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՅՆ ՄԱՍԻՆ, ՈՐ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԱՆՀԱՊԱՂ ԿԿԱՐԳԱՎՈՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՅՍԵՐԱՊԱՇՏ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻ ՄՆԱՑՈՒԿ Է»

«Չեմ կարծում, որ Ռուսաստանը առանձնահատուկ իրավունքներ ունի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացքում: Մենք հստակ տեսնում ենք այն սահմանները, որոնք չպետք է անցնի Ռուսաստանը ցանկացած, այդ թվում` Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: Ինչպես Մոսկվայից հաղորդում է «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալության հատուկ թղթակիցը, այսօր այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո:

26 September 2000 • 17:01
26 September 2000 • 16:23
26 September 2000 • 15:19
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՌՈՒՑԵՆ «ԿՈՎԿԱՍ» ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ-ՓՈԹԻ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ԱՆՑՈՒՄ

Ռուսաստանը եւ Հայաստանը կկառուցեն «Կովկաս» համայնապատկերային երկաթուղային անցումը, որը հնարավորություն կտա Կրասնոդարի շրջանի «Կովկաս» նավահանգստից Փոթիով ապրանքներ փոխադրել Հայաստան:

26 September 2000 • 14:54
26 September 2000 • 14:53
ՆԱՏՕ-ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՋՈՐՋ ՌՈԲԵՐԹՍՈՆԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԹԲԻԼԻՍԻ

Սեպտեմբերի 25-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերթսոնը պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի:

26 September 2000 • 14:52
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՌԴ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻ ՀԵՏ

Այսօր Մոսկվայում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչայանը հանդիպել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անատոլի Կվաշնինի հետ: Այս մասին Մոսկվայից հաղորդել է «ՄԵԴԻԱՄԱՔՍ» գործակալության հատուկ թղթակիցը:

26 September 2000 • 14:37
26 September 2000 • 14:36
26 September 2000 • 13:49
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ Ո՞ՂՋ ԵՎ ԱՌՈ՞ՂՋ Է

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը ողջ եւ առողջ է եւ այսօր պետք է դուրս գրվի Քլիվլենդի հինադանոցից, որտեղ, բժիշկների պահանջով, նա անցնում է բուժման կուրս:

26 September 2000 • 11:53
25 September 2000 • 17:13
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԵՐՏՈՐԵՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Այսօր Կրեմլում կայացած Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Իվանովի միջեւ կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել է տարբեր ոլորտներում երկու երկրների փոխգործությանը վերաբերվող հարցերի լայն շրջանակ: Այդ մասին հայտնել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հատուկ թղթակիցը Մոսկվայից:

25 September 2000 • 16:58
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ. «ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ 1915թ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՎՆԱՍ ԿՀԱՍՑՆԻ ԱՄԲՈՂՋ ԱՐԵՎՄՈԻՏՔԻ ՀԵՏ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ»

«1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող բանաձեւը օգտագործվում է որպես քաղաքական նյութ` նոյեմբերին կայանալիք նախագահական եւ Կոնգրեսի ընտրություններին ԱՄՆ-ում բնակվող հայերի ձայները ստանալու համար»:

25 September 2000 • 16:11
25 September 2000 • 16:11
25 September 2000 • 15:48
ՈՐՊԵՍ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ 1915թ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՄ ԲՈՂՈՔԻ ՆՇԱՆ ԱԴԱՆԱՅՈՒՄ ԱՅՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ

Կիրակի օրը, Թուրքիայի հարավում գտնվող հին հայկական Ադանա քաղաքում ցուցարարները այրել են Հայաստանի դրոշը, ինչպես նաեւ ամերիկյան ապրաքներ, այդպիսով բողոք հայտնելով ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1915 թ Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման դեմ:

25 September 2000 • 15:47
ՔՈՒՐԴՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Հայոց ցեղասպանությունը ամբողջ պատմության ընթացքում մարդկության դեմ կատարված այն եզակի հանցագործություններից է, որը անպատիժ է մնացել: Մենք խնդրում ենք ձեզ լայն հռչակում տալ ցեղասպանության փաստին եւ ընդունել այդ պատմական բանաձեւը», – ասվում է Հյուսիսային Ամերիկայի Քուրդստանի Ազգային Կոնգրեսի տարածած հայտարարությունում: