20.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
20.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ նախագահ Ռոբերտ Քոչարյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանյան Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը: Ուղերձում ասված է.
19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Թուրքիայի ԱԳ նախարար պ-ն Ջեմը ցանկալին ներկայացնում է որպես իրականություն:
19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«ԱՄՆ-ի նախագահը եւ նրա վարչակազմը անում են հնարավորին ամենը Կոնգրեսի կողմից այսպես կոչված հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունմանը խոչընդոտելու համար: Տեսնենք, կհաջողվի՞ արդյոք դա նրանց»:
19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանը պատրաստ է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ ինտենսիվ աշխատաքներին, այնպես էլ` Ադրբեջանի հետ անմիջական երկխոսությանը, սակայն գտնում է, որ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ բանակցությունները ավելի արդյունավետ կլինեն, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է որոշելու իր ճակատագիրը:
19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Տարածաշրջանը շարունակում է տառապել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բացակայունթյան պատճառով: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 55-րդ նստաշրջանին:
19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային տնտեսական համագործակցության սկիզբը Հարավային Կովկասում թույլ կտա մոտենալ քաղաքական հակամարտությունների կարգավորմանը: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 55-րդ նստաշրջանին:
19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Սեպտեմբերի 27-28-ին Երեւանում կայանալիք «Տարածաշրջանային ու անդրտարածաշրջանային համագործակցության եւ հակամարտությունների կարգավորման հեռանկարները» միջազգային գիտաժողովին կմասնակցեն` ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը, ԵԱՀԿ Հակամարտությունների կանխման Վիեննայի կենտրոնի տնօրեն դեսպան Մարտոն Կրազնայը, Օքսֆորդի համալսարանի պատվավոր դասախոս, Բիրմինգհեմի համալսարանի Ռուսական եւ արեւելաեվրոպական հետազոտությունների կենտրոնի պատվավոր նախագահ Մայքլ Քեյզերը, Կասպիական հետազոտությունների միջազգային ինստիտուտի նախագահ, Իրանի նախկին փոխարտգործնախարար Աբբաս Մալեքին, Գալաթասարայի համալսարանի ընթերակա պրոֆեսոր, նախկին արտգործնախարար դեսպան Իլթեր Թուրքմենը, Բրյուսելի Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի համանախագահ, «Կովկասի կայունության պակտի» հեղինակ Մայքլ Էմերսոնը:
19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) սեպտեմբերի 27-28-ին Երեւանում անց է կացնելու միջազգային գիտաժողով` «Տարածաշրջանային ու անդրտարածաշրջանային համագործակցության եւ հակամարտությունների կարգավորման հեռանկարները» թեմայով:
19.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը Հայաստանը դիտարկում է որպես իր տնտեսական աճի գրավական: