AM
28 Հունիս 2023 • 07:26 AMT
Գրիգորյանն ու Ֆրիդմանը քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում գործակցության հնարավորությունները

Փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում էներգետիկայի ոլորտում առկա հիմնական մարտահրավերները

28 Հունիս 2023 • 06:31 AMT
Բլինքենը` հայ-ադրբեջանական բանակցությունների մասին. Երկխոսությունը տևական խաղաղության բանալին է

«Աջակցում ենք ՀՀ-ին և Ադրբեջանին, որոնք համատեղ աշխատում են տևական համաձայնության հասնելու ուղղությամ»,-նշել է նա

28 Հունիս 2023 • 06:12 AMT
ԱՀ ՊՆ․ Ադրբեջանը կիրառել է հրետանի և ԱԹՍ-ներ՝ հայկական կողմը 4 զոհ ունի

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ

27 Հունիս 2023 • 14:52 AMT
Երևանի Կասյան փողոցը վերանվանվել է Վազգեն Առաջինի անունով

Ավինյանի խոսքով` բոլոր հերոսները կստանան իրենց արժանի փողոցների անունները, իսկ բոլոր հակահերոսները կվերանան մեր հիշողությունից

27 Հունիս 2023 • 14:51 AMT
Հունիսի 28-ից Գայի պողոտայում տեսանկարահանող սարքեր կգործարկվեն

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

27 Հունիս 2023 • 14:29 AMT
ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցն ու Վրաստանի ԱԳՆ ինստիտուտը կգործակցեն

Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալները

27 Հունիս 2023 • 14:18 AMT
Վարչապետ․ Տեր-Պետրոսյանն ինձ ասաց՝ հողերը տուր, հետո հերքեցին, ես սուտ դուրս եկա

«Լուծեիք, ընկերնե՛ր, հիմա ի՞նչ եք եկել, բոլորին բացատրում, թե 1993-ին, 1994-ին, 2002-ին, 2007-ին, 2013-ին ու 2018-ին ինչ պետք է լիներ»,-ասել է նա

27 Հունիս 2023 • 13:48 AMT
Փաշինյան․ ՊԲ հրամանատարն ասաց՝ Մովսես Հակոբյանն է խորհուրդ տվել 7-րդ պաշտպանական շրջանն էվակուացնել

Վարչապետը նշել է, որ այդ դրվագը շատ կարևոր դրվագ է, քանի որ այդ տարածքը մինչ օրս Լեռնային Ղարաբաղի վերահսկողության տակ է

27 Հունիս 2023 • 13:46 AMT
Օհանյան․ Թող ինձ ներեն իմ ֆիդայի ընկերները, բայց այս իշխանությունը կանոնավոր բանակը դարձրեց ֆիդայական ջոկատներ

«Կամավորական ջոկատները չունեն այդ պատրաստությունը», – ասել է նա

27 Հունիս 2023 • 13:11 AMT
Վարչապետ․ ԳՇ-ն ու ՊՆ-ն հերքում էին ԱՀ նախագահի տեղեկատվությունը, հետո այն հաստատվում էր

«Որոշ ժամանակ անց, Գլխավոր շտաբը ստիպված է եղել հաստատել այդ տեղեկատվությունը»,-ասել է

27 Հունիս 2023 • 13:07 AMT
Փաշինյան․ Լելե Թեփեն վերադարձնելու հարց պատերազմի ժամանակ չի բարձրացվել

«Ես ասացի` գործընկերներ, վիճակը վատ է, ի՞նչ առաջարկներ կան»,– պատմել է Փաշինյանը

27 Հունիս 2023 • 11:50 AMT
Օսկանյան․ Փաշինյանի դիվանագիտական ու ռազմաքաղաքական գիտելիքների բացակայությունն է մեզ հասցրել այսօրվան

Նա նշել է նաև, որ Փաշինյանը ռացիոնալ քաղաքական գործիչ չէր և չէր կարող լինել

27 Հունիս 2023 • 11:49 AMT
Քոչարյան․ Նոյեմբերի 9-ի դրությամբ ԶՈւ-ն 117,000 անձնակազմ ուներ, ինչպե՞ս ստացվեց՝ 5000 մարդ չգտնվեց, որ պահեր Շուշին

Այդ առնչությամբ նա հարց է ուղղել վարչապետին՝ ինչպե՞ս ստացվեց, որ 117,000-ից չգտնվեց 5000 մարդ, որը կպահեր Շուշին

27 Հունիս 2023 • 11:10 AMT
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ

Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարությունը

27 Հունիս 2023 • 10:46 AMT
Փաշինյան․ Ինձ զեկուցել են՝ պատերազմի հավանականությունը 30% է, միջազգային գործընկերներն էլ այն քիչ հավանական են համարել

Նա ասել է, որ Օնիկ Գասպարյանն իրեն զեկուցել է F-16 կործանիչների օդաչուների սեպտեմբերի 25-ի խոսակցության մասին

27 Հունիս 2023 • 10:14 AMT
Պատգամավոր․ ՌԴ-ն հստակ քայլեր պետք է անի ԼՂ ապաշրջափակման համար

SOS Artsakh խորագրով նստացույցի մասնակիցները ժամը 8:30-ից դեսպանատների մոտ են

27 Հունիս 2023 • 10:03 AMT
Ադրբեջանի դեսպանը դիպուկահարներով է սպառնում ԵՄ դիտորդներին․ Լուազոն արձագանքել է

Դեսպանը դիպուկահար հրացանի լուսանկար է հրապարակել՝ կոչ անելով ԵՄ դիտորդներին «հեռու մնալ Ադրբեջանի սահմանից»

27 Հունիս 2023 • 09:51 AMT
Գալուզինը ՀՀ դեսպանի հետ քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ ԼՂ շուրջ

Տեղի է ունեցել մոտեցումների ճշգրտում երկկողմ օրակարգի ակտուալ հարցերի շուրջ

27 Հունիս 2023 • 09:49 AMT
ԱԻՆ-ը հունիսի 30-ից դադարեցնում է գործունեությունը

Այն ներառվել է ՆԳՆ կազմում

27 Հունիս 2023 • 09:10 AMT
Վարչապետ․ Շատ դեպքերում զոհեր եղել են ոչ թե մարտի դաշտում, այլ տեղաշարժվելիս

Վարչապետը նաև ասել է, որ 2018 թվականից հետո ինքը որդեգրել է «ամեն ինչ բանակի համար» քաղաքականությունը

27 Հունիս 2023 • 09:04 AMT
Telegram-ում հուլիսից Stories գործառույթ կավելանա

Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը

27 Հունիս 2023 • 09:03 AMT
Եվրախորհրդարանի պատգամավորը ԵՄ դիտորդների հետ այցելել է Երասխ

Նա եղել է նաև ԵՄ դիտորդների Ջերմուկի կենտրոնում

27 Հունիս 2023 • 08:22 AMT
Փաշինյան․ Ո՞ւմ համար էր 1994-ի հաղթանակը, եթե արդյունքում ՀՀ բնակչությունը ոչ թե ավելացավ, այլ նվազեց

Փաշինյանն ասել է, որ կա վարկած, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ը կապ ունի բանակցային գործընթացի հետ

27 Հունիս 2023 • 06:49 AMT
Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել ռազմաքաղաքական իրավիճակի շուրջ

Քննարկվել են նաև հումանիտար հիմնախնդիրների լուծմանը վերաբերող հարցեր

27 Հունիս 2023 • 06:31 AMT
ԱՄՆ Պետդեպ․ Հայ-ադրբեջանական բանակցությունները կտևեն մինչև հունիսի 29-ը

Խոսնակը հրաժարվել է բացահայտել այն կետերը, որոնք Վաշինգտոնի ուշադրության կենտրոնում

26 Հունիս 2023 • 14:56 AMT
ԱԺ նախագահ․ ՀՀ-ի համար Իրանը եղել և մնում է առանձնահատուկ գործընկեր

Հանդիպմանը բարձր են գնահատվել երկու խորհրդարանների միջև հաստատված բարեկամական սերտ կապերը

26 Հունիս 2023 • 14:53 AMT
Ucom-ի տեխնիկական աջակցությամբ 14-րդ անգամ Երևանում անցկացվել է ԲարՔեմփը

(Չ)կոնֆերանսի նպատակն էր գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը

26 Հունիս 2023 • 14:38 AMT
Զախարյան․ ՀՀ-ում ուղղակի հանգստանում էի, ՀՖՖ-ի անդամների հետ չեմ հանդիպել

Նա ասել է նաև, որ Հայաստանի հավաքականի խաղին ներկա չի եղել