AM
18 September 2002 • 18:16
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԻՄԵԼ Է ԱՄՆ-ԻՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԱԿՏԻ 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄՆ ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԿՈՉՈՎ

ԱՄՆ էներգետիկայի նախարար Սփենսեր Աբրահամի հետ հանդիպման ժամանակ Ալիեւը նշել է, որ Բաքվի համար դա քաղաքական հարց է:

18 September 2002 • 18:07
ՎԱՂԸ ՔԻՇՆԵՎՈՒՄ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

Նիստի մասնակիցները կքննարկեն անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ահաբեկչության, անջատողական եւ ծայրահեղական այլ գործունեության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ արձանագրության իրականացման ընթացքը:

18 September 2002 • 18:06
ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ «ՉՈՒՆԻ ՆԱՎԹՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՇԱՀՈՒԹԱԲԵՐ ՉԷ»

Վրաստանի տարածքով Թուրքիա ադրբեջանական նավթի փոխադրման նախագծի իրագործմանը նման գնահատական է տվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը` հանդես գալով Նյու-Յորքի Եվրասիական խմբի համաժողովում:

18 September 2002 • 17:12
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵԼ Է 15-ՐԴ ՏԵՂԸ ՄԱԿ-Ի ՈՒՂԻՂ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ

ՄԱԿ-ի 140 անդամ-պետությունների վարկանիշում հաշվի է առնվել 1998-2000թթ. ընկած ժամանակահատվածում գրանցված հարաբերակցությունը ուղիղ արտասահմանյան ներդրումների ծավալի եւ տվյալ երկրի տնտեսության չափի միջեւ:

18 September 2002 • 17:11
ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ԾՐԱԳՐՎՈՒՄ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՀՈՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ինչպես հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Շուգարյանը, արդեն մշակվել են փաստաթղթի մի շարք դրույթներ:

18 September 2002 • 15:17
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԲԵԼԱՌՈԻՍԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԻԱՑՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵՋ

Այդ մասին հայտարարել է Մինսկում ՀՀ դեսպան Սուրեն Հարությունյանը:

18 September 2002 • 15:15
ԷԴՈՒԱՐԴ ՇԵՎԱՐՆԱՁԵՆ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԻ ՀԱՄԸՆԿԵԼԸ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲԻ ՀԵՏ

Չէ որ նավթամուղի շինարարությունը կապված է տարածաշրջան խոշոր ներդրումների ներհոսքի հետ, ինչը կամրապնդի նախագծում ընդգրկված պետությունների անկախությունը եւ կապահովի նրանց մերձեցումը Արեւմուտքի հետ, ընդգծել է Վրաստանի ղեկավարը:

18 September 2002 • 14:10
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Համագործակցության հեռանկարային ուղղությունների թվում կողմերը նշել են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են` տուրիզմը, արդյունաբերությունը, գիտությունն ու մշակույթը:

18 September 2002 • 14:09
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Երեւանում գտնվող Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը այսօր քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

18 September 2002 • 14:08
ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Ալթինբեկ Սարսենբայուլին` հանձնելով իր հավատարմագրերը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

18 September 2002 • 13:54
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ԻՐԱՔՅԱՆ ԽՆԴՐԻ ԽԱՂԱՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ, ԱՍԵԼ Է ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն Հայաստանում Իրաքի գործերի նորանշանակ հավատարմատար Տարիկ Մուհամմադ Յահյայի հետ հանդիպման ընթացքում:

17 September 2002 • 18:55
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄԻՋԵՒ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ` ԱՌԱՆՑ ՎԻԶԱՅԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ Է ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐՈՎ ԱՆՁԱՆՑ

Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի եւ Բուլղարիայի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանը եւ Սոլոմոն Պասին սեպտեմբերի 16-ին Նյու Յորքում:

17 September 2002 • 18:42
ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՀԱՐՑԵՐ

Կողմերը շոշափել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաեւ Կովկասյան տարածաշրջանում ԱՄՆ հետաքրքրություններին առնչվող հարցեր:

17 September 2002 • 17:49
ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՄՏԱԴԻՐ Է ԱՅՑԵԼԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐ

Կոֆի Աննանը հայտարարել է, որ աջակցում է ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը:

17 September 2002 • 17:47
1993 ԹՎԱԿԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԷՐ ՆԵՐԽՈՒԺԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆ, ՊՆԴՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ԴԵՊԱՆԸ

Օրերս ԱՄՆ-ում լույս տեսած «Կովկասյան ժամանակագրություն. պետության ստեղծումը եւ դիվանագիտությունը Հայաստանում, 1993-1994» գրքում Խրիզանտոպուլոսը գրում է, որ 1993թ. հոկտեմբերին, երբ Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի եւ երկրի խորհրդարանի միջեւ լարվածությունը գագաթնակետին էր հասել, ՌԴ Գերագույն Խորհրդի խոսնակ Ռուսլան Խասբուլաթովը մի շարք գաղտնի համաձայնություններ էր ձեռք բերել Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլլերի հետ:

17 September 2002 • 17:32
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Ինչպես հաղորդել է Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեն, «կան պահեր», որոնք ստիպում են մտածել տվյալ փուլում հանդիպման անցկացման նպատակահարմարության մասին:

17 September 2002 • 17:30
ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ Է ՀԱՆՁՆԵԼ ԷԴՈՒԱՐԴ ՇԵՒԱՐԴՆԱՁԵԻ ՈՒՂԵՐՁԸ` ՊԱՆԿԻՍԻ ԿԻՐՃՈՒՄ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հանդիպմանը նաեւ քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր:

17 September 2002 • 14:49
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Վոլոշինը Հայաստանի ղեկավարության հետ մտադիր է քննարկել երկու երկրների միջեւ համագորածակցության հարցերի լայն շրջանակ:

17 September 2002 • 14:30
ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպման արդյունքները, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահների` առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի հետ կապված հարցեր:

17 September 2002 • 14:29
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԻՐ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ

Հայաստանի եւ Լիբանանի արտաքին գործերի նախարարներ Վարդան Օսկանյանը եւ Մահմուդ Համուդը Նյու Յորքում քննարկել են իրադրությունը Մերձավոր Արեւելքում եւ պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումները:

17 September 2002 • 14:20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԼՈՒԾԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հանդիպման ընթացքում Մարգարյանն անհանգստություն է հայտնել Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում բնակվող հայերի ծանր սոցիալական վիճակի կապակցությամբ եւ Հայաստանի կողմից պատրաստակամություն է հայտնել աջակցել տվյալ տարածաշրջանի զարգացմանն ուղղված սոցիալ-տնտեսական ծրագրերի մշակմանը եւ իրականացմանը:

17 September 2002 • 13:55
ԼԱՏՎԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՉԱՓԱԿԱՐԳ` ՄԵՐՁԲԱԼԹԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԽՈՍՆԱԿՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Այդ մասին ասվել է Լատվիայի խորհրդարանի ղեկավարի հանդիպմանը` Ռիգայում գտնվող Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ խոսնակ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ:

17 September 2002 • 00:00
ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԱԶԱՏԵԼ ՎՐԱՍՏԱՆԸ ՉԵՉԵՆԱԿԱՆ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՑ

Եռօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանել Վրաստանի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Դավիթ Թեվզադեն: Այցը վաղուց էր նախատեսված եւ ոչնչով կախված չէ ռուս-վրացական հարաբերությունների սրման եւ Պանկիսի կիրճում ռուսական զորքերի կողմից ռազմական գործողությունների անցկացման հեռանկարի հետ: Սակայն, վերջին իրադարձությունները չէին կարող հատուկ նշանակություն չհաղորդել այցին, քանի որ Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հակասությունների սրումը կարող է ազդել նաեւ Վրաստանի եւ Հայաստանի փոխհարաբերությունների վրա:

16 September 2002 • 18:37
ԲԱՔՎՈՒՄ ԵՎ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԿՈՉԵՐ ԵՆ ՀՆՉՈՒՄ ԹՈՒՐՔ-ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ադրբեջանական մամուլում հրապարակված հարցազրույցներից մեկում տնտեսական համագործակցության հայ-թուրքական հանձնաժողովի համանախագահ Քայան Սոյաքը նշել է, որ Թուրքիան եւ Հայաստանը կարող են նորմալ տնտեսական հարաբերություններ հաստատել, իսկ Ադրբեջանն իր հերթին կարող է միանալ եւ արագացնել այդ գործընթացը:

16 September 2002 • 18:22
ՎՐԱՍՏԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ

Այդ մասին այսօր հայտարարել է Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն:

16 September 2002 • 18:22
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԿԾԱՆՈԹԱՆԱՆ ԻՐԵՆՑ ԼԱՏՎԻԱՑԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՓՈՐՁԻՆ

Եռօրյա պաշտոնական այցով Լատվիայի մայրաքաղաքում է գտնվում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ:

16 September 2002 • 17:39
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ԵՐԿՐԱՄԱՍՈՒՄ ԿՐԿԻՆ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Տեղական «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 14-ի երեկոյան Սլավյանսկ-նա-Կուբանի քաղաքում դեռահասների 300 հոգուց բաղկացած ամբոխը, որոնց թվում կային նաեւ մեծահասակներ, քարկոծել է հայերին պատկանող տարբեր հաստատություններ եւ ծեծի ենթարկել հանդիպող հայերին:

16 September 2002 • 17:38
ԿԱՆՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՐՁԱՆ

Հուշարձանը գտնվում է քաղաքի գլխավոր պողոտայի` Կրուազետի վրա, որտեղ ավանդաբար անց է կացվում Կաննի կինոփառատոնը:

16 September 2002 • 15:17
ՎՐԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՍՔԵՐՈՎ, ԻՐ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՉԷ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՐՄԱՆ ՀԵՏ

Այցի արդյունքների հիման վրա կստորագրվի արձանագրություն, որտեղ կարտացոլվեն երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջեւ համագործակցության հեռանկարները: