AM
23 September 2002 • 14:38
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՈՐՈՇ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ՀԵՌԱՑՎԵԼ ԵՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊԵՐ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՓՈՐՁԵՐԻ ՀԱՄԱՐ

Թուրքիայի ղեկավարությունը եւ Անկարայում Ադրբեջանի դեսպանությունը տեղեկություններ ունեն որոշ ուժերի կողմից Կարսի եւ Իգդիրի շրջաններում հայ-թուրքական սահմանի բացման եւ երկու երկրների միջեւ պետական մակարդակով առեւտուր սկսելու օգտին քարոզչություն վարելու վերաբերյա, հայտարարել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը:

23 September 2002 • 14:09
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԱՐՇԱՎԸ ԿՈՒԲԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ

Տեղի սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Պետրոպավլովսկին հայտարարել է, որ «բորբոքել կրակը այս կամ այն շրջանում, որտեղ հայեր կառաջադրվեն, շատ հեշտ կլինի, քանի որ առաջիկա ընտրություններին մասնակցելու են 16 շահագրգիռ կողմեր, այդ թվում եւ ազգային պատկանելության հիման վրա»:

22 September 2002 • 00:00
ԹԵԼ ԱՎԻՎԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԵԼ ՀԱՅԵՐԻՑ

Իսրայելի կառավարությունը տեղի տվեց հասարակական կարծիքին եւ, ինչպես երեւում է, պատրաստվում է կասցենել Երուսաղեմի պատրիարքարանի Հայ առաքելական եկեղեցու իրավունքների ոտնահարմանն ուղղված բոլոր անօրինական գործողությունները: Մոտ ապագայում սպասվում է համաձայնագրի ստորագրում Երուսաղեմի Հայ Եկեղեցու եւ Իսրայելի պաշտպանության նախարարության միջեւ: Փաստաթուղթն ուղղված է լինելու պատրիարքարանի եւ երկրի կառավարության փոխհարաբերությունների կարգավորմանը: Համաձայնագրի հիմնական մասն առնչվելու է Իսրայելը Պաղեստինից բաժանող պատի շինարարության հարցերին: Կառավարության եւ պատրիարքարանի ներկայացուցիչներն արդեն, ըստ էության, պայմանավորվածություն են ձեռք բերել այն մասին, որ պատը չի անցնելու Հայ առաքելական եկեղեցու տարածքներով:

21 September 2002 • 15:49
21 September 2002 • 15:32
ՊԱԿԻՍՏԱՆԸ ԿԱՐԵՎՈՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ Է ՏԱԼԻՍ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՊԱՏՐԱՍՏ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՊԱՀԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՅՑ ՏԱԼ ՆՐԱՆ

Այդ մասին հայտարարել է Պակիստանի նախագահ Պերվեզ Մուշարաֆը, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հետ հանդիպման ժամանակ:

21 September 2002 • 15:21
ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԵՐԵՒԱՆՈՒՄ

Այդպիսի որոշում են ընդունել Քիշինեւում ավարտված Խորհրդի 13-րդ նիստի մասնակիցները, որոնք քննարկել են միջազգային ահաբեկչության, անջատողականության եւ ծայրահեղականության դեմ պայքարի շուրջ համագործակցության մասին նախկինում ստորագրված արձանագրությունների կատարման ընթացքը:

21 September 2002 • 15:20
ԱՄՆ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ

Նախատեսված են նաեւ այցելություններ Հայաստան, Ադրբեջան եւ Վրաստան:

21 September 2002 • 15:17
ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ԱՌԱՋՆՈՐԴՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐՈՎ, ԳՏՆՈՒՄ Է ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԸ

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Եվրախորհուրդը փորձում է Հայաստանին պարտադրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ Ադրբեջանի մոտեցումները, ընդգծել է Արմեն Ռուստամյանը:

20 September 2002 • 18:32
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Հայաստանի Արդյունաբերողների եւ ձեռներեցների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքերով` այդ քայլը թույլ կտա գործարարներին իրենց ավանդը ներդնել երկու երկրների առեւտրական հարաբերություններում:

20 September 2002 • 18:31
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ

«Մեր լավ հարաբերությունները այդ երկու երկրների հետ կարելի է օգտագործել այդ նպատակներով»,- ասել է Շուգարյանը:

20 September 2002 • 17:50
ԱՎԵԼԻ ՔԱՆ 200 ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ԿՄԱՍՍՆԱԿՑԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳԼԵՆԴԵԼ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ “MADE IN ARMENIA.EXPO-2002” ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանի խոսքերով` դա իր ներկայացուցչությամբ եւ նշանակությամբ աննախադեպ միջոցառում կլինի հայկական բիզնեսի համար:

20 September 2002 • 17:40
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ՈՐՈՇԻ, ԹԵ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՐ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ Է ՏԵՍՆՈՒՄ ԻՐ ԱՊԱԳԱՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը` այսօր ելույթ ունենալով Կովկասում ռազմական անվտանգության խնդիրների եւ խաղաղության սահմանման հեռանկարների վերաբերյալ համաժողովում:

20 September 2002 • 17:39
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՀԱՄԱՁԱՅՆ

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերով` բանակցային գործընթացի ոչ մեծ ընդմիջումը կապված է եղել երրորդ կողմի` Թուրքմենիայի հետ, որը կդառնա այդ գազամուղով հումքի հիմնական մատակարարողը:

20 September 2002 • 15:26
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՀԱՎԱՔՎԵԼ ԵՆ ԱՊՀ ԵՎ ԿՈԼԵԿՏԻՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԵՐԻ ՊԵՏԵՐԸ

Նիստում Հայաստանը ներկայացնում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:

20 September 2002 • 14:21
ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԿՏՐԱՄԱԴՐԻ 27 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿ

ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը տեղեկացրել է, որ այդ մասին վերջնական որոշում կընդունվի սեպտեմբերի 29-ին Վաշինգտոնում կայանալիք ՄԱՀ-ի տնօրենների խորհրդի նիստում:

20 September 2002 • 14:19
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱՀԱՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱ

Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը` հայ եւ ռուս գործարարների հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Երեւանում Արդյունաբերողների եւ ձեռներեցների միջազգային կոնգրեսի խորհրդի ընդլայնված նիստի շրջանակներում:

20 September 2002 • 14:16
ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՔ Է ԲԵՐՈՒՄ ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ԵՎ ԴԻՆԱՄԻԿ ԲՆՈՒՅԹ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ

ՀՀ նախագահին ուղարկված Հայաստանի Անկախության տոնի առթիվ ուղերձում Պուտինը բարձր է գնահատել Հայաստանի ավանդը բարիդրացիության, բարեկամության եւ փոխօգնության քաղաքականության իրականացման գործում` ի նպաստ Անդրկովկասում խաղաղության ու կայունության ամրապնդման:

20 September 2002 • 00:00
ԲԱՔՎՈՒՄ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՀԱՎԱՏԱԼ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱՆՀԵՌԱՆԱԿԱՐԱՅԻՆ ԼԻՆԵԼՈՒՆ

Ադրբեջանում կայացել է Բաքու-Թբիլիս-Ջեյհան խողովակատարի շինարարության հանդիսավոր բացումը, որին մասնակցելու համար ժամանել էին Թուրքիայի եւ Վրաստանի նախագահները, ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարը: Ամեն ինչ շատ շքեղ էր եւ փքուն: Հանդիսության ելույթ ունեցողներից եւ ոչ մեկը կասկածի տակ չառավ հսկայական ծրագրերի իրականացման փաստը: Ահմեդ Սեզերը հույս հայտնեց, որ «արդեն 2005 թ.-ին կտոնվի նավթի առաջին հոսքը Ջեյհան նավահանգիստ»: Իսկ Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Հաջան Հաջիեւը հայտարարեց, որ « Վրաստանի հայկական ծագումով քաղաքացիները չեն կարող խոչընդոտել նախագծի իրականացմանը»: «Կարիք չկա չափազանցնել հայկական գործոնը: Վրացական իշխանությունը բավականին ուժեղ է եւ կարող է կանխել իրադարձությունների անցանկալի զարգացումները»,- նշել է նա:

19 September 2002 • 17:50
19 September 2002 • 17:48
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ

Նիստի մասնակիցները կծանոթանան Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղությունների եւ ոլորտների ներդրումային ծրագրերի հետ:

19 September 2002 • 17:47
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԻԿԱ ՆԻՍՏԻՆ

Հայաստանը կներկայացնի մակրոտնտեսական քաղաքականության, գործարար մթնոլորտի, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկայի եւ շրջակա միջավայրի հետ կապված հարցեր:

19 September 2002 • 17:45
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻՋՈՑՆԵՐ Է ՁԵՌՆԱՐԿՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԱԳԵԼԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի կառավարությունը որոշ փոփոխություններ է մտցրել մի շարք բանկային օրենքներում, որոնք հնարավորություն են տալիս բանկերին սառեցնել այն հաշիվները, որոնցից միջոցներ են տրամադրվում ահաբեկչության ֆինանսավորման համար:

19 September 2002 • 17:44
ԱՋԱՐԻԱՅԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՏԵՂԻ ՀԱՅԵՐԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

Աբաշիձեն ընդգծել է տեղի հայերի ակտիվ դերը Աջարիայի քաղաքական եւ տնտեսական կյանքում, նրանց ներդրումը հանրապետության բարգավաճման գործում:

19 September 2002 • 15:22
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԽԱՆԳԱՐԵԼ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ, ՀԱՄՈԶՎԱԾ Է ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

Հիշելով վերջերս վրացական շրջաններում, որոնց տարածքով անցնելու է նավթատարը, դրա շինարարության դեմ ստորագրահավաքի դեպքը` դեսպանը նկատել է, որ եթե նման գործողություն է կատարում Ռուսաստանի հպատակ հայը, ապա դա «հիմք է տալիս ենթադրելու, որ հարցին խառնված են արտաքին ուժեր»:

19 September 2002 • 15:06
ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄՏԱՀՈԳՈՒՄ ԵՆ ՄԵԶ ՈՉ ՊԱԿԱՍ, ՔԱՆ ՀԱՅԵՐԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԸ

«Դա լուծվում է ժամանակի ընթացքում եւ քրտնաջան աշխատանքի արդյունքում»,-ասել է Ալեքսանդր Վոլոշինը:

19 September 2002 • 15:05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԶՐՈՒՅՑԻ ԹԵՄԱ ՈՒՆԵՆ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԱՆԴԱՄԸ

Գոյություն ունեն մի շարք խնդիրներ, որոնց շուրջ քննարկումները չեն ավարտվել, եւ դա նշանակում է, որ նոր հանդիպումների անհրաժեշտություն կա, ասել է Երեւանի պետհամալսարանի դոցենտ Դավիթ Հովհաննիսյանը:

19 September 2002 • 14:34
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԼԱՏՎԻԱՆ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԻՐԵՆՑ ԱԶԳԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՏ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարության համաձայն, երկու երկրներն էլ իրենց ապագան տեսնում են եվրոպական ընտանիքում, որպես այդ կազմակերպության լիիրավ անդամ:

19 September 2002 • 14:16
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 57-ՐԴ ՆԻՍՏՈՒՄ ԲԱՑԱՍԱԲԱՐ ԵՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԲԱՔՎԻ ԻՄԻՋԻ ՎՐԱ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի խոսքերով, այդ օրերին, երբ աշխարհի բոլոր երկրների ուշադրությունը գամված էր իրաքյան հիմնահարցին, Գուլիեւի հայտարարությունները բոլորովին անտեղի հնչեցին:

19 September 2002 • 00:00
ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ԶԳՈՒՇԱՆՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՀՅՈՒՐԵՐԻՑ

Բաքվում անհանգստացած են ադրբեջանցիների հանդեպ ԱՄՆ-ի միգրացիոն ծառայությունների բացասական վերաբերմունքից: Անցյալ տարվա սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողություններից հետո Ադրբեջանի քաղաքացիների համար բավականին դժվարացել է ԱՄՆ մեկնելու վիզաներ ստանալը: Ամերիկյան իշխանություններն իրենց անվտանգության հանդեպ իրական վտանգ են տեսնում այն ներգաղթողների կողմից, որոնք Միացյալ Նահանգներ են ժամանում այսպես կոչված «սեւ ցուցակում» պաշտոնական Վաշինգտոնի ներառած պետություններից, որոնք կապված են միջազգային ահաբեկչության հետ: Ադրբեջանն այդ ցուցակի առաջին շարքերում է ոչ միայն այբբենական կարգի համաձայն: