Նախարարը հաղորդել է, որ այդ նպատակով վրացական իշխանությունները մշակում են տարածաշրջանի սոցիալական զարգացման համալիր միջոցառումներ:
Վ.Օսկանյանը հանդիպել է նաեւ Ամերիկայի հրեական հանձնաժողովի անդամներին:
Այցի ընթացքում կքննարկվեն համագործակցության հարցեր Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների միջեւ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 57-րդ նստաշրջանում, հատուկ ուշադրություն է դարձրել տարածաշրջանային հիմնախնդիրներին, հատկապես ղարաբաղյան հարցին:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը:
Նրանց կարծիքով, մինչ այդ ժամկետը ԱԷԿ-ն այլընտրանք չունի:
Օրինագիծը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի քննարկմանը:
ԵԽԽՎ-ի հաշվետվությունում պաշտոնական Անկարան լուրջ քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ հրաժարվել է փոխհատուցում վճարել անձանց, որոնց իրավունքները ոտնահարվել են:
Գրում է գերմանական «Die Zeit» շաբաթաթերթը, հիմնավորելով այդ կարծիքը նրանով, որ «իր աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, կրոնով, մշակույթով եւ մտածելակերպով Թուրքիան Եվրոպայի մասը չէ»:
Նշենք, որ Վազգեն վարդապետ Միրզախանյանն այդ պաշտոնում փոխարինեց վերջերս սրտի նոպայից վախճանված Գեւորգ արքեպիսկոպոսին:
Հանդիպման ընթացքում Ռուսաստանի դեսպանը եւ ՀՀ նախագահը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Այդ կազմակերպությունների անդամների կարծիքով, հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի աշխատանքը չի նպաստում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի լուծմանը:
Այդ կապակցությամբ «Զարուբեժստրոյմոնտաժ» ընկերությունը ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հետ կստորագրի համապատասխան արձանագրություն` մտադրությունների մասին:
Սեպտեմբերի 18-ին կողմերը կստորագրեն Լատվիայի Հանրապետության Սեյմի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ Եվրամիության օրենսդրությանը իրենց ազգային օրենսդրությունների մերձեցման եւ ներդաշնակեցման գործում համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն:
Դրա հետ մեկտեղ նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությունները դեռեւս սպառված չեն, եւ բանակցային գործընթացը պետք է շարունակվի:
Այդ մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովը:
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաստատել են սերտորեն համագործակցելու իրենց պատրաստակամությունը` 2001թ. նոյեմբերին ստորագրված «Եվրասիայում Ռուսաստանյան Դաշնության եւ Թուրքական Հանրապետության միջեւ համագործակցության զարգացման ուղղությամբ գործողությունների պլանի» հիման վրա:
Նշենք, որ մինչ այդ Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակում տեղեկացրել էին, որ Դաուսեթ Կոյռոլոյի Երեւան այցի ընթացքում «կպարզաբանվի ՀԲ-ի դիրքորոշումը Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերի սեփականաշնորհման հարցում»:
ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոյի խոսքերով` այցի ստույգ ժամկետները կհրապարակվեն մոտ ժամանակներս:
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովին առընթեր Մշակույթի, արվեստի եւ մամուլի խորհուրդը հրատարակել է «Հայերն Օսմանյան կայսրության վերջին շրջանում» գիրքը, որի նախաբանում Օմեր Իզղին նշել է, որ «հայերի պնդումներն այսպես կոչված ցեղասպանության մասին անհիմն են, քանի որ իր ողջ պատմության ընթացքում Թուրքիան հանդուրժողականություն է ցուցաբերել հայերի նկատմամբ»:
Այցով Պեկինում գտնվող Հայաստանի պաշտպանության փոխնախարար, ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՉԺՀ-ի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Վանյանի հետ:
Ինչպես երեւում է, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը լուրջ ֆինանսական դժվարությունների առջեւ է կանգնել: Երկիրը, որը հպարտանում է գազի եւ նավթի պաշարների անվերջանալի ընդերքի առկայությամբ, բավականաչափ ֆինանսական միջոցներ չունի սեփական զինված ուժերը պահելու համար: Զինված ուժերի ֆինանսավորման խնդիրը լուծելու համար վերջերս նախագահ Հեյդեար Ալիեւը ստորագրել է հրաման` ազգային բանակի օգնության Ֆոնդի ստեղծման մասին: Կառավարությունը որոշել է, որ սա իրենց զինվորներին կերակրելու միակ միջոցն է: «Հուսով ենք, որ այս քայլով մենք կկարողանանք բավարարել բանակի պահանջները»,-հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավար Ռամիզ Մելիքովը:
Ցույցի նախաձեռնողներից մեկի խոսքերով, գոյություն ունի վտանգ, որ ռուս զինվորականների տեղը կզբաղեցնեն թուրք զինվորականները, ինչը հարուցում է տարածաշրջանի բնակչության մտահոգությունը, որոնք հիմնականում հայազգի են:
Այցի նպատակներն են. մասնակցել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի շինարարությունը սկսելու հանդիսավոր արարողությանը եւ բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ:
Համապատասխան առաջարկը հավանության է արժանացել այսօր Հայաստանի կառավարության նիստի ընթացքում:
Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԵԱՀԿ ներկայացուցչությանն առընթեր օրենսդրության եւ տնտեսական քաղաքականության հայ-եվրոպական կենտրոնի գլխավոր խորհրդատու Ալեքսեյ Սեկարյովը:
Նրանք կքննարկեն Հարավային Կովկասի տարածքում բոլոր երեք պետությունների միասնական անդրսահմանային ազգային պարկ ստեղծելու առնչությամբ Համաշխարհային բանկի հանձնարարականը:
Գյանջա մեկնելուց առաջ Ալիեւը նման հրապարակումներն անվանել է «արմատական ընդդիմադիր թերթերի երեւակայության արգասիքը»: