AM
25 September 2002 • 17:38
ԱՄՆ-ՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԻՐՔ, ՈՐԸ ԵՎՍ ՄԵԿ ՆԵՐԴՐՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

Ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործություններից մեկն է, գրում է ամերիկյան “Legal Times” թերթը` հանդես գալով Սամանտա Փաուերի «Խնդիր դժոխքից` Ամերիկա եւ ցեղասպանության դար» գրքի տեսությամբ:

25 September 2002 • 15:07
ԵՐԵՎԱՆ ԵՆ ԺԱՄԱՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Սեպտեմբերի 26-ին միջնորդները կհանդիպեն Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:

25 September 2002 • 15:07
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԿԿԱՅԱՆԱ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑԸ ՄՈՍԿՎԱ

Ռուսաստանի մայրաքաղաքում Ս. Սարգսյանը կհանդիպի ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովին, որի հրավերով կայանալու է այցը, ինչպես նաեւ Ռուսաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ:

25 September 2002 • 14:22
ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱ ԿԳՏՆՎԻ «ԴԵՍԵՆԴՐԻԻ» ԶԵՆՔ-ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ կունենա Հունաստանի բարձրաստիճան ղեկավարության, այդ թվում նաեւ պաշտպանության նախարար Յանոս Պապանտոնիոյի հետ, որի հրավերով հայ բարձրաստիճան զինվորականները կայցելեն Հունաստան:

25 September 2002 • 14:11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՎՐԱՍՏԱՆ

Սպասվում է, որ այցի շրջանակներում Խաչատրյանը կմասնակցի «Կովկասյան քառյակի»` Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների խոսնակների հանդիպմանը:

25 September 2002 • 14:10
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՄԻԱԿ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑՆ ԻՆՏԵՐՆԵՏՈՒՄ ԲԱՑԵԼ Է ԻՐ ՍԱՅԹԸ

Սայթում տեղադրված է տեղեկատվություն` դպրոցի ուսումնական ծրագրի, շրջանավարտների, Ռուս-հայկական բարեկամության կենտրոնի, հայկական սովորույթների եւ մշակույթի մասին:

25 September 2002 • 14:09
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈԻՂՂՎԱԾ ՋԱՆՔԵՐԸ

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Լինն Պասկոն:

25 September 2002 • 00:00
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՄԻՆՉ ՕՐՍ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՔԱՂԱՔԱՂԱՔԱՑԻՆ ԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ

Օրերս Բաքվի մամուլում հրապարակվել են Ադրբեջանի բնակչության թվաքանակի մասին Վիճակագրության պետական հանձնաժողովի պատրաստած տվյալները: Եթե հավատանք վիճակագրությանը, պարզվում է այսօր Ադրբեջանում բնակվում է ոչ ավել ոչ պակաս 120 հազար յոթ հարյուր հայ: Այսպիսով, հաշվետվությունից երեւում է, որ Ադրբեջանի ազգային համայնքում հայերը թվաքանակով երրորդն են. այս երկրում հայերից ավելի շատ են ռուսները եւ լեզգիները, եւ իհարկե` ադրբեջանցիները:

25 September 2002 • 00:00
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՏԺՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ԴԵՄ ԵԼՈՒՅԹ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԵՆՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Թուրքիայում զանգվածային ճնշումներ են սկսվել հայ-թուրքական սահմանի բացմանը կողմ ելույթ ունեցող ձեռներեցների, քաղաքական եւ հասարակական գործիչների հանդեպ: Վերջերս վիճահարույց հարցերում երկխոսության հաստատման նպատակով Երեւան ժամանած պատվիրակության անդամները` վերադառնալով իմացան, որ հեռացված են աշխատանքից: Նրանց անձերով հետաքրքվել էին հատուկ ծառայությունները, ոստիկանությունը եւ նույնիսկ հարկային տեսուչները: Հատկանշական է, որ ոչ Անկարայում, ոչ էլ Բաքվում ոչ ոք չի պատրաստվում թաքցնել, որ հեռացումների պատճառն այլակարծությունն է, ավելի կոնկրետ` հայերի հետ կապերի հաստատման նպատակահարմարության հարցի հանդեպ պաշտոնական տեսակետին հակադրվելը:

24 September 2002 • 18:57
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԳՁԳՈՒՄԸ ՊԵՏՔ ՉԷ ԿԱՊԵԼ ԻՐԱՆԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԿՈՇՏ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀԵՏ

Իրան-Հայաստան գազամուղի շինարարության անվերջ ձգձգումը պետք է ամենից առաջ կապել նախագծի չափազանց բարձր արժողության, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը:

24 September 2002 • 18:54
ԵՐԵՒԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽԵԹԻԻ ՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ

Այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել Ջավախքի տարածաշրջանի սոցիալ-տնտեսական զարգացման մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

24 September 2002 • 18:52
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՈՐԵՎԷ ՏԱՐԲԵՐԱԿ ՉԻ ՊԱՐՏԱԴՐՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը ողջունում է ցանկացած որոշում, որը կընդունեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, եւ որը ձեռնտու կլինի հակամարտության բոլոր կողմերին:

24 September 2002 • 18:51
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԳՆ-Ն ՄՏԱԴԻՐ Է ԿՐՃԱՏԵԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ, ՈՐՈՆՑՈՎ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄՈՒՏՔԸ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ՆԳՆ դաշնային միգրացիոն ծառայության աշխատակից Վլադիմիր Կուզնեցովը:

24 September 2002 • 18:49
ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ԲՈՒՀԵՐՈՒՄ ԿՈՒՍՈՒՑԱՆՎԻ ՀՈԼՈՔՈՍՏԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Բուհական ծրագրերում առարկան կներառվի 2003 թվականից:

24 September 2002 • 16:22
ՎԵՐՋԻՆ ՈՒԹ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ «HALO TRUST» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՎՆԱՍԱԶԵՐԾԵԼ Է 14 ՀԱԿԱՏԱՆԿԱՅԻՆ ԱԿԱՆ

Կազմակերպությունը Չլդրան եւ Մեհմանա բնակավայրերի միջեւ տարածքում վնասազերծել է նաեւ 2 ավիառումբ` յուրաքանչյուրը 250 կգ քաշով:

24 September 2002 • 15:04
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ռիչարդ Արմիթեջի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրադրությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման հեռանկարները:

24 September 2002 • 14:34
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԵՎ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՏԵՂԵԿԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԽՈՍՆԱԿԻՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ

Ողերձներում նշված է նաեւ, որ այս հարցերը կքննարկվեն Ռուսաստանի եւ Վրաստանի նախագահների հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ Թբիլիսիում` «Կովկասյան քառյակի»` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի խորհրդարանների խոսնակների առաջիկա հանդիպման ընթացքում:

24 September 2002 • 14:33
ՀԱՅՏՆԻ ԿԱՆԱԴԱՑԻ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆԸ ՊԱՐԳԵՒԱՏՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՔԱՆՇԱՆՈՎ

Ատոմ Էգոյանը եւ նրա կինը` դերասանուհի Արսինե Խանջյանը ստացել են նաեւ Հայաստանի Հանրապետության հատուկ կարգավիճակի անձնագրեր:

24 September 2002 • 14:32
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԲԱԺԱՆԵԼ ԵՆ ԿԱՍՊԻՑ ԾՈՎԻ ՀԱՏԱԿԸ

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Հեյդար Ալիեւը Կրեմլում ստորագրել են համաձայնագիր` Կասպից ծովի հատակի հարակից տեղայնքների սահմանազատումների մասին:

24 September 2002 • 14:30
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՆԴԻՍՆՈՒՄ Է ՈՉ ԹԵ ՕԲՅԵԿՏ, ԱՅԼ` ՍՈՒԲՅԵԿՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ

Վաղ թե ուշ ղարաբաղյան կողմը պետք է ներգրավվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, հայտարարել է Նիկոլայ Գրիբկովը:

24 September 2002 • 00:00
ՊԱԿԻՍՏԱՆԸ ԿՐԿԻՆ ՀՐԱՀՐՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ

Անցյալ շաբաթ Ադրբեջանի պաշտպանության նախարարը կրկին այցելեց Պակիստան: Սաֆար Աբիեւը հաճախակի է սկսել այցելել Կարաչի, որտեղ, ասում են, նրան վատ չեն ընդունում: Անցյալ անգամ` 2001թ.-ի մայիսին, այստեղ նա իր հասցեին բավականին հաճելի խոսքեր լսեց հենց երկրի զինվորական ղեկավար Պերվեզ Մուշարաֆից: Այդ ժամանակ Աբիեւը գեներալ Մուշարաֆին փոխանցեց Հեյդար Ալիեւի` պաշտոնական այցով Բաքու ժամանելու հրավերքը: Տանտերը փոխադարձ հարգանքով պատասխանեց` Ադրբեջանի նախագահին հրավիրելով Կարաչի: Մինչ նախագահները հարմար ժամանակ կգտնեն անձնական հանդիպման համար, պաշտպանության նախարարները երկու երկրների ռազմական ոլորտում համագործակցության առավել արդյունավետ հիմքեր են ապահովում:

24 September 2002 • 00:00
Հարցազրույց Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Գագիկ Բաղդասարյանի հետ

«Իտալիայի հետ Հայաստանի մշակութային կապերը շատ երկար պատմություն ունեն` սկսած Հռոմեական Կայսրության ժամանակներից: Հայաստանի մայրաքաղաք Երեւանն ու Հռոմը հասակակիցներ են: Հատկապես սերտ էին Հայաստանի կապերը իտալական տարբեր իշխանությունների հետ միջնադարում: Այդ շրջանում ազդեցիկ հայկական համայնքներ կային բազմաթիվ քաղաքներում` Նեապոլում, Հռոմում, Լիվորնոյում, Ջենովայում, Տրիեստում, Վենետիկում, Պադովայում, Ֆլորենցիայում, Բարիում: Հայերի ներկայության վկաներն են Իտալիայի ամբողջ տարածքով մեկ` Սիցիլիայից մինչեւ Տրիեստ, սփռված թվով 50 հայկական կամ հայածես եկեղեցիները»:

23 September 2002 • 18:09
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՎԵՐՋԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՄՈՍԿՎԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՅՈՒՐԻ ԼՈՒԺԿՈՎԸ

Այցի շրջանակներում Մոսկվայի եւ Երեւանի քաղաքապետները առաջին անգամ կստորագրեն երկու մայրաքաղաքների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցության լայնամասշտաբ ծրագիր:

23 September 2002 • 17:44
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ

Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը` Մոսկվա մեկնելուց առաջ:

23 September 2002 • 17:10
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐԵՆ ՈՉ ԹԵ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԸ, ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ, ԳՏՆՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԴՈՒՄԱՅԻ ԽՈՍՆԱԿԸ

Պատասխանելով այն հարցին, արդյոք կկարողանա Պետդուման նախաձեռնել Լեռնային Ղարաբաղի խնդրի քննարկումը, Գենադի Սելեզնյովը հայտարարել է. «Մենք դեմ ենք, որպեսզի նման հարցերը լուծվեն հրապարակայնորեն»:

23 September 2002 • 17:09
ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՍՊԱՍՎՈՒՄ Է ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Արամ Գրիգորյանի խոսքերով, այցի ստույգ ժամկետները ճշտվում են դիվանագիտական ուղիներով:

23 September 2002 • 17:08
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Ուկրաինայի նախագահը Հայաստանի ղեկավարության հետ հանդիպումների ընթացքում կքքնարկի երկու երկրների միջեւ համագործակցության ամրապնդման հարցեր:

23 September 2002 • 15:09
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԵՐԵՎԱՆ

Այնուհետեւ ԵԱՀԿ պատվիրակությունը կուղեւորվի Բաքու, որտեղ նրանց «ջերմ» ընդունելություն է սպասվում Ղարաբաղի ազատագրման կազմակերպության կողմից:

23 September 2002 • 14:58
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՍԹՐԱՍԲՈՒՐԳ ԵԽԽՎ ԱՇՆԱՆԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿԱՈՎ

Նիստում կքննարկվի Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման հարցը:

23 September 2002 • 14:58
ՍՊԱՍՎՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Գերմանացի դիվանագետը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ: