վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել «ԱրմենՏելի» մենաշնորհի ժամկետների վերաբերյալ:
«Եթե հայկական պատվիրակությունը գոնե նվազագույն կասկածներ ունենար այդ կապակցությամբ, ապա մենք չէինք դիմի ռիսկի եւ չէինք մտցնի բանաձեւի նախագիծը օրակարգ»,-ընդգծել է հայ խորհրդարանականը:
Ֆրանսիայում անցկացված բանակցությունների արդյունքում ճշտվել են Մարսելի քաղաքապետի անցյալ տարի Երեւան կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները:
Թուրքական ԶԼՄ-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է թուրքական կառավարության մի բարձրաստիճան ներկայացուցիչ:
Հայկական 17 հեռուստակայանների, թերթերի, լրատվական գործակալությունների եւ ռադիոկայանների ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ «Ա1+» հեռուստաընկերության հանդեպ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ընդունած որոշման առնչությամբ:
Մի շարք ծանրագույն հանցագործությունների մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, երբեմնի իշխող «Հայոց համազգային շարժում» կուսակցության ոչ ֆորմալ առաջնորդ Վանո Սիրադեղյանը թույլտվություն է ստացել գրանցվել Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու:
Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Մուրթուզ Ալեսկերովը հայտարարել է, որ պաշտոնական Բաքվի հիմնական պահանջը այն է, որ Լեռնային Ղարաբաղում մոնիտորինգ անցկացնի այն խումբը, որը Ստեփանակերտ կժամանի ոչ թե Հայաստանով, այլ` Ադրբեջանի տարածքով:
Ժամանելով ողբերգության վայր` Մեծ Բրիտանիայի խորհրդարանի լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսը ականատես է եղել նրան, թե ինչպես լիովին քանդված եւ թալանված գյուղում մարդիկ թաղում էին ողջակիզված մեծերի եւ երեխաների մասնատված մարմինները:
Համերգին կմասնակցեն հայտնի երաժիշտներ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից եւ Իսրայելից:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարում ԱՄՆ-ը Հայաստանին կտրամադրի 4,3 միլիոն դոլարի ռազմական օգնություն:
13 հոգուց կազմված Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի 10-րդ բնապահպանական համաժողովին, որը տեղի կունենա Բաքվում ապրիլի 15-16-ը ԵԱՀԿ հովանավորությամբ:
Բիզնես-կենտրոնի համար արդեն վարձակալվել է համապատասխան շենք:
Հայտարարության տակ, որը կոչ է անում քվեարկել այդ բանաձեւի օգտին, ստորագրել են շվեյցարական խորհրդարանի 200 պատգամավորներից 115-ը, ընդ որում ստորագրողների թվում են խոսնակը եւ փոխխոսնակը:
Սուրբ Երկրից ստացվող տվյալների համաձայն, հայ եկեղեցականների կյանքերին ոչ մի վտանգ չի սպառնում:
Ֆիլմի ցուցադրումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՄԱԷ այցի նախօրեին մեծ քաղաքական նշանակություն ունի երկու երկրների փոխհարաբերություններում:
Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է իր ռուսաստանյան գործընկեր Սերգեյ Իվանովի հետ:
Նրա խոսքերով` դա այն մինիմումն է, որը կարելի է վստահորեն կանխատեսել:
Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր անց է կացրել մամուլի ասուլիս, որտեղ ներկայացրել է իր կողմից ստեղծված «Ազգային քաղաքացիական նախաձեռնություն» կազմակերպության պլանները:
Ռուսաստանյան լրագրատվական վերլուծական «ԳազետաՍՆԳ . ռու» պորտալը իր ընթերցողների շրջանում անց է կացրել յուրօրինակ հանրաքվե այն մասին, թե ինչպե՞ս են նրանք պատկերացնում ղարաբաղյան, աբխազական եւ հարավ-օսեթական հակամարտությունների լուծումը:
Այցի ընթացքում Ն. Մելքումյանը հանդիպել է հայ համայնքի մի շարք ազդեցիկ կազմակերպությունների ղեկավարների, որոնց հետ քննարկել է Ղարաբաղի եւ սփյուռքի կապերի ամրապնդման միջոցները:
Երեւանում կայացել է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամների հանդիպումը:
Հայ հեղափոխական դաշնակցությունը հանդես է եկել հայտարարությամբ` Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որում կուսակցության ղեկավարությունը մեղադրում է նախ եւ առաջ Իսրայելի իշխանություններին:
Ադրբեջանական լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ընթացքում այս մասին է հայտնել ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Լատվիայի ԱԳՆ ղեկավար Անտանաս Վալիոնիսը :
Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանման պետական հանձնաժողովը դիմել է տնտեսական գործերով դատարան «ԱրմենՏել» ընկերության դեմ հայցով: