AM
15 April 2002 • 18:15
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՇԵՆՔԻ ԱՌՋԵՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՊԻԿԵՏԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ՄՏՑՆԵԼ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ

Նշենք, որ չնայած ցույցի ոչ բազմաքանակությանը (200-300 մարդ), խորհրդարանի շենքը, այնուամենայնիվ, շրջափակել են ներքին գործերի նախարարության հատուկ ստորաբաժանումները:

15 April 2002 • 18:15
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՐ ՎՐԱ ՎԵՐՑՐԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ

Այդ մասին լրագրողներին հայտնել է ինքը Վալիոնիսը` Հարավային Կովկասի տարածաշրջան այցելելու շրջանակներում Երեւանում գտնվելու վերջին օրը:

15 April 2002 • 18:13
«ՀԱՅԱԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ» ՎՐԱ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՂ ԱՎԵԼԻ ՔԱՆ 100 ԹՈՒՐՔ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Համաժողովի աշխատանքի ավարտին նրա մասնակիցները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:

15 April 2002 • 16:02
13 April 2002 • 17:21
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿԱԲԻՆԵՏՈՒՄ ՆԱԽԱԳԱՀՈՂԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

Եվրախորհրդի նախարարների կաբինետում նախագահող, Լիտվայի արտաքին գործերի նախարար Անտանաս Վալիոնիսը եւ Հայաստանի մի շարք ընդդիմադիր զանգվածային լրատվության միջոցների ղեկավարներ քննարկել են այսօր եթերից զրկված «Ա1+» հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակը:

13 April 2002 • 17:21
ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԻՆ ՏՐԱԲԶՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

հանդիպմանը կստորագրվի եռակողմ համաձայնագիր` ահաբեկչության, կազմակերպված հանցագործությունների, թմրաբիզնեսի եւ զենքի անօրինական վաճառքի դեմ պայքարի վերաբերյալ:

13 April 2002 • 17:20
ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ ՊՐԱԳԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՎ ԱՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Անձնական ներկայացուցիչների բանակցությունների նախօրեին, որը կկայանա մայիսի ութին, Չեխիայի մայրաքաղաքում կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը:

13 April 2002 • 17:19
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ԿԱՅՑԵԼԵՆ ԿՐԱՍՆՈԴԱՐԻ ՄԱՐԶ, ՈՐՊԵՍԶԻ ՏԵՂԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵՆ ԿՈՒԲԱՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Միության առաջնորդները հուսով են, որ այցը կօգնի վերացնել լարված իրավիճակը մարզում եւ կասեցնել տարբեր առիթներով պատրաստվող այնտեղ բնակվող հայերի զանգվածային արտաքսումը:

13 April 2002 • 17:19
ԲԱՔՎՈՒՄ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ՀԱՅ ԷԿՈԼՈԳՆԵՐԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆՄԱՆ ԴԵՄ

Շարժման մասնակիցները բողոքել են հայկական պատվիրակության հաջորդ շաբաթ նախատեսված Բաքու ժամանման դեմ:

12 April 2002 • 19:06
ԱՄԵՐԻԿԱՅԻ ԹՈՒՐՔԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՆԱԽԱԳԱՀ ԲՈՒՇԻՆ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄԻՑ

Ամերիկայի թուրքական կազմակերպությունների Միության նախագահ Օրխան Քայմակչալանը նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին, որտեղ կոչ է անում ապրիլի 24-ի ամենամյա ուղերձում «պատմական իրադարձություններին ճիշտ գնահատական տալ»:

12 April 2002 • 18:42
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Հայտնի է, որ Հայաստանի տարածքում փլուզումներ չկան:

12 April 2002 • 18:42
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԵՐԵՎԱՆԸ ԻՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆՆ Է ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԲԵԹՂԵՀԵՄՈՒՄ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆԻ ՎԻՐԱՎՈՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր մտահոգությունն է հայտնում Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան եկեղեցում հայ եկեղեցական, Հայաստանի քաղաքացի Արմեն Սինանյանի վիրավորվելու կապակցությամբ:

12 April 2002 • 18:40
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՆՈՐ ԱՆԴԱՄՈՎ

ԱՄՆ կոնգրեսի անդամ Նիդիյա Վելասկեսը, որը Նյու-Յորքն է ներկայացնում, դարձել է այսպես կոչված «հայկական խմբի» 114-րդ անդամը:

12 April 2002 • 18:39
ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀՈՂԸ

Այսօր առավոտյան Հարավային Կովկասի տարածաշրջանում շրջագայության շրջանակներում Թբիլիսիից Երեւան է ժամանել Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահող, Լիտվայի արտաքին գործերի նախարար Անտանաս Վալիոնիսը:

12 April 2002 • 18:39
ԲԱՔՎՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ԹԵՐԹԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՅՈԹ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաքվում հրատարակվող «Հյուրրիեթ» թերթը հավաստիացնում է, որ Հարավային Կովկասի տարածքում գործում են յոթ ահաբեկչական կազմակերպություններ, որոնց նպատակն է` այդ տարածաշրջանում իսլամական պետության ստեղծումը:

12 April 2002 • 18:38
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՄՆ-Ի ԴԵՍՊԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ԲԱՔՈՒ

Ինչպես հայտնի է, այս օրերին Հայաստանում եւ Ադրբեջանում ամերիկյան դեսպանատների ղեկավարների փոխադարձ այցելությունների մասին պայմանավորվածության շրջանակներում, այս շաբաթվա սկզբին Երեւան էր այցելել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը:

12 April 2002 • 18:37
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ԼՍՈՒՄՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՒՄ Է ՋԵՔՍՈՆ-ՎԵՆԻԿԻ ՈՒՂՂՈՒՄԸ

1947 թվականին ընդունված` ուղղումը նախատեսում է պատժամիջոցների կիրառում(առեւտրի սահմանափակում) այն երկրների նկատմամբ, որտեղ, պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով, ճնշվում են մարդու իրավունքները:

12 April 2002 • 18:37
ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԸ, ԺԱՄԱՆԵԼՈՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ, ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԻ, ԲԵԹՂԵՀԵՄԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ, ՀԱՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

Այն բանից հետո, երբ հիվանդանոց է տեղափոխվել իսրայելցի սնայպերի կողմից վիրավորված, հայկական վանքի սպասավոր Արմեն Սինանյանը, զորքերի կողմից շրջափակված Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան եկեղեցում մնացել են վեց հայ քահանաներ:

12 April 2002 • 18:36
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՄՆ-Ի ՀՐԵԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ ԵՎՍ ՊԱՏՐԱՍՏ Է ՍԱՏԱՐԵԼ ԹՈՒՐՔԵՐԻՆ

դա հետեւում է Իսրայելի ԱԳՆ արեւմտյան Եվրոպայի գծով դեպարտամենտի պետ Վիկտոր Հարելի եւ Եվրամիությունում այդ երկրի դեսպան Հարրի Քնեյթալի հայտարարություններից:

12 April 2002 • 18:35
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿՈԼՈՐԱԴՈ ՆԱՀԱՆԳԻ ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐԸ ԸՆԴՈՒՆԵԼ ԵՆ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՃԱՆԱՉՈՂ ԲԱՆԱՁԵՎ

Երեկ ԱՄՆ Կոլորադո նահանգի Ժողովրդական ներկայացուցիչների պալատը – Սենատը համատեղ բանաձեւ են ընդունել, որով ճանաչել են 1915թ. Օսմանյան Թորքիայում կատարված Հայոց ցեղասպանությունը:

11 April 2002 • 18:34
ԲԵԹՂԵՀԵՄՈՒՄ ՎԻՐԱՎՈՐՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՎԱՆՔԻ ՍՊԱՍԱՎՈՐԸ

Իսրայելի ԶԼՄ-ների տվյալների համաձայն, երեկ կեսօրին Բեթլեհեմում, Սուրբ Ծնունդի եկեղեցու շեմին ավտոմատային կրակահերթով ծանր վիրավորվել է հայկական վանքի 22-ամյա սպասավոր Արմեն Սինանյանը:

11 April 2002 • 18:17
ՀԻՆԱՎՈՒՐՑ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ Է ԱՎԵՐՎԵԼ ԲԵԹՂԵՀԵՄԻ ԾՆՆԴՅԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՆԴԱԿՈԾՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

Բեթղեհեմի Ծննդյան Եկեղեցուն լրագրողների մոտենալու արգելքը, որը սահմանել են իսրայելական զինվորականները, թույլ չի տալիս պատկերացում ստանալ ավերվածության իրական չափերի վերաբերյալ:

11 April 2002 • 18:07
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՎՐԱՑԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՆՔՈՒՄԸ ՄՏԱՀՈԳՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅԻՆ

Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների Հավաքական անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն:

11 April 2002 • 18:01
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՏՈՒԿ ԵՆԹԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել Մոսկվայում կայացած ռուս-թուրքական համատեղ աշխատանքային խմբի նիստի ընթացքում:

11 April 2002 • 18:00
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴԻՆ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԶԵԿՈՒՑՈՂԻՆ ՀԱՅԱՄԵՏ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Մերժելով մեղադրանքները անաչառ չլինելու մեջ` Գրոսը հայտարարել է, որ ջանում է ասել այն, ինչ մտածում է եւ «դա ոմանց դուր չի գալիս»:

11 April 2002 • 17:59
ԼՂՀ ՏԱՐԱԾՔԸ ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ ԱՆՀԵԹԵԹ ԵՆ

ԼՂՀ ներքին գործերի նախարար Արմեն Իսագուլովը այսօր Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը թմրանյութերի տարանցման համար օգտագործելու ադրբեջանական կողմի մեղադրանքները անհեթեթ են:

11 April 2002 • 17:58
ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի կառավարության փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել է, որ Մոսկվան չի տեսնում Բաքու-Ջեյհան նավթամուղի շինարարության նախագծի տնտեսական նպատակահարմարությունը:

11 April 2002 • 17:57
ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆ Է ԱՌԱՋԱՑՆՈՒՄ ԲԱՔՎՈՒՄ

«Բի-Բի-Սի»-ի մեկնաբանը չի բացառում, որ Հայաստանի համապատսխան ծառայությունների համար տեղեկատվության աղբյուրներից մեկը կդառնա Գաբալայի ՌԼԿ-ն:

11 April 2002 • 17:57
11 April 2002 • 17:56