Ֆրանսիայում առաջիկա նախագահական ընտրությունների նախօրեին երկրի հայ համայնքի կազմակերպությունները դիմել են երկու հիմնական թեկնածուներին` գործող նախագահ Ժակ Շիրակին եւ վարչապետ Լիոնել Ժոսպենին հարցերով` թե ինչպե՞ս են նրանք վերաբերվում են հայոց ցեղասպանության փաստի ժխտման փորձերին եւ Թուրքիայի կողմից իրագործվող Հայաստանի շրջափակմանը:
Ռուսաստանյան հեռուստատեսության ակադեմիայի նախագահ Վլադիմիր Պոզները իր համերաշխությունն է հայտնել «Ա1+» հեռուստաընկերության աշխատակազմին, որը զրկվել է, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից անցկացված մրցույթի արդյունքում զրկվեց 37-րդ դեցիմետրային հաճախականության վրա հեռարձակման իրավունքից:
Իսրայելի վարչապետ Արիէլ Շարոնին եւ Պաղեստինյան ինքնավարության առաջնորդ Յասիր Արաֆաթին հասցեագրված փաստաթղթում արտահայտված է Հայ Առաքելական եկեղեցու անհանգստությունը` Մերձավոր Արեւելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Ռուսաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի հետ ռազմական ոլորտում տեղեկության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի նախագիծը:
Բացի տեղական ինքնավար կառույցների ներկայացուցիչների եւ հասարակական կազմակերպությունների ղեկավարության հետ հանդիպումից, հյուրերը բանակցել են նաեւ մարզպետ Թեյմուրազ Մոսիաշվիլու հետ:
Թեհրանում անցկացված ցույցին նրանք պահանջել են Իսրայելից դադարեցնել ոտնձգությունը Պաղեստինի դեմ:
Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեւիթի հայտարարությունն այն մասին, որ Իսրայելը «իրականացնում է պաղեստինցիների ցեղասպանությունը», հանգեցրել է երկու դաշնակիցների` Անկարայի եւ Թել Ավիվի հարաբերությունների սրմանը:
Խորհրդակցության աշխատանքին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք է ժամանել Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի քարտուղար Վալերի Նիկոլայենկոն: Այսօր նա հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հետ:
Վանո Սիրադեղյանի վստահված անձինք շարունակում են պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքումը:
Ազգային ժողովում լսումներ են անցկացվել Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Ապրիլի 16-ին տնտեսական գործերի դատարանում կուսումնասիրվի «Ա1+» հեռուստաընկերության հիմնադրի հայցը ընդդեմ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի, որի որոշման համաձայն ընկերությունը զրկվել է 37-րդ դեցիմետրային հաճախականությունից իր հաղորդումները հեռարձակելու իրավունքից:
ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին տնտեսական գործառնությունների հանձնաժողովը լսել է այն միջոցների մասին հարցը, որոնք պետք է տրամադրվեն Լեռնային Ղարաբաղին որպես օգնություն:
Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Ջոնի Պիռցխալաիշվիլու Երեւան կատարած եռօրյա աշխատանքային այցի արդյունքում, ստորագրվել է արձանագրություն պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ:
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամները միաձայն քվեարկել են Երեւանում Կալիֆորնիայի առեւտրա-արդյունաբերական ներկայացուցչություն բացելու վերաբերյալ օրենքի օգտին:
Ինչքան ուժեղ լինի Հայաստանը, այնքան ուժեղ կլինի Վրաստանը: Այդ մասին այսօր եզրափակիչ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է, եռօրյա աշխատանքային այցով Երեւանում գտնվող, Վրաստանի Գլխավոր շտաբի պետ Ջոնի Պիրցխալաիշվիլին:
Առաջարկությունը ամերիկյան կողմից արդեն ներկայացված է եւ գտնվում է քննարկման փուլում:
Հիշեցնենք, որ նմանատիպ առաջարկով երեկ հանդես է եկել Հասարակական հեռուստատեսության խորհուրդը, որը պատրաստակամություն է հայտնել մեկ ամսվա ընթացքում օրը մեկ անգամ եթեր հեռարձակել «Ա1+» հեռուստաընկերության «Այբ-Ֆե» լուրերի թողարկումները:
«Ա1+» հեռուստաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ այսօր հայտարարություն-առաջարկ է տարածել Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը:
Այսօր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը Դուշանբեյից մեկնել են Բիշքեկ:
Այսօր կայացել է «Ա1+» հեռուստակայանի նախագահ Մեսրոպ Մովսիսյանի մամլո ասուլիսը:
«Էմնիսթի իտերնէշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց է հրապարակել` նվիրված մարդու իրավունքներին աշխարհի տարբեր երկրներում:
Այս տարվա ամռանը պաշտոնական այցով Երեւան կժամանի Հունաստանի արտաքին գործերի նախարար, երկրի նախկին վարչապետ Անդրեաս Պապանդրեուն:
Գլենդելը` Լոս-Անջելեսի քաղաք-արբանյակներից մեկն է: Դրա բնակչության գրեթե մեկ քառորդը հայեր են: Քաղաքային խորհրդում բացի Մանուկյանից կա հայկական համայնքի եւս մեկ ներկայացուցիչ:
առողջական վիճակի հետ կապված խնդիրները թույլ չեն տվել Հեյդար Ալիեւին ապրիլի 2-ին գալ ընդունելության Չինաստանի դեսպանատուն:
Նավթի համաշխարհային գների բարձրացումը կանդրադառնա տեղական շուկայի վրա:
Երեկ Ադրբեջանում արգելվել է քրիստոնեական բապտիստական «Սիրո տաճար» եկեղեցու գործունեությունը:
պայմանավորվածություն է ձեռք բերվել բջջային հեռախոսազանգի մեկ րոպեի գինը 18 սենթից իջեցնել մինչեւ 15 սենթ: Իսկ սեպտեմբերից մի րոպեի գինը կնվազի մինչեւ 13 սենթ:
Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է նախագիծը մշակողներից մեկը` գիտության, կրթության,մշակույթի եւ երիտասարդության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը:
Ադրբեջանի քաղաքական միասնության կուսակցության առաջնորդ, Միլի մեջլիսի պատգամավոր Իղբալ Աղազադեն հանդես է եկել խորհրդարանի նիստում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության դադարեցման եւ նրա ներկայիս կազմի լուծարման նպատակահարմարության մասին հարցի քննարկման նախաձեռնությամբ: