AM
03 April 2002 • 18:04
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՕՐԵՆՔ Է ԸՆԴՈՒՆԵԼ «ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ԵՎ «ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ» ՇՔԱՆՇԱՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքի համաձայն, «Տիգրան Մեծ» շքանշանով կպարգեւատրվեն բարձրագույն հրամանատարական կազմի զինծառայողները պաշտպանության եւ ազգային անվտանգության ապահովման ոլորտում բացառիկ ծառայություններ մատուցելու համար:

03 April 2002 • 17:49
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է

Ադրբեջանը Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ-պետությունների հետ միասին դատապարտել է Իսրայելի գործողությունները Պաղեստինի նկատմամբ:

03 April 2002 • 17:48
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԿԱՐԴԱ ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Բացի դասախոսություններից նախատեսվում է Սերժ Սարգսյանի մասնակցությունը Վրաստանի եւ Մոլդովայի պաշտպանության նախարարների հետ համատեղ բանավեճերում` նվիրված տարածաշրջանային ռազմավարական հարցերին:

03 April 2002 • 17:48
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՉԳԻՏԻ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՆ ՎԱՂՈՒՑ Ի ՎԵՐ ՃԱՆԱՉԵԼ Է ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Րյաբովը այսօր Բաքվում հայտարարել է, որ Ռուսաստանը, ի տարբերություն արեւմտյան երկրների չի քննարկում խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին հարցը:

03 April 2002 • 17:47
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ուղերձում ասվում է, որ «անցած ժամանակահատվածում կապերը մեր երկու երկրների միջեւ, հիմնված ռուս եւ հայ ժողովրդների դարավոր բարեկամության վրա, դարձել են ավելի խորը, բազմաբնույթ եւ փոխշահավետ, ինչը համապատասխանում է Ռուսաստանի եւ Հայաստանի, որպես դաշնակից-պետությունների հիմնական շահերին»:

03 April 2002 • 17:46
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԱԶԱՏԵԼ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԿԵՐԻՑ

Հայաստանի կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել բարեգործության մասին օրենքը:

03 April 2002 • 17:45
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԼԻԱԶՈՐԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՃԱՌԵԼ ԱԽԹԱԼԱՅԻ ԼԵՌՆԱ-ՀԱՐՍՏԱՑՈՒՑԻՉ ԿՈՄԲԻՆԱՏԸ ՌՈՒՄԻՆԱԿԱՆ «ՄԵՏԱԼ ՊՐԻՆՍ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

«Մետալ Պրինս» ընկերության կողմից առաջարկված ծրագիրը նախատեսում է գրեթե երեք միլիոն դոլարի ներդրումներ կոմբինատի զարգացման նպատակով:

03 April 2002 • 17:42
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԸ

Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, երկրի քաղաքական եւ ռազմական ղեկավարության հետ բանակցությունների արդյունքներով նախատեսվում է ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության մասին արձանագրության ստորագրում:

03 April 2002 • 17:41
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՏԱՋԻԿԻՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՉՈՐՍ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ

Այսօր, պաշտոնական այցով Դուշանբեյում գտնվող, Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը կհանդիպի Տաջիկիստանի վարչապետ Աքիլ Աքիլովի հետ եւ կքննարկի նրա հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների հեռանկարները:

03 April 2002 • 17:40
ԲԱՔՎՈՒՄ ԳԻՏԱԿՑՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԷ ՀԱՎԱՏԱԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՑԱԾՐ ՄԱՐՏԱԿԱՆ ՈԳՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ

“Թշնամին ոչ հիմար է, ոչ էլ տկար”,- եզրափակում է բաքվում հրատարակվող «Ամենօրյա նորություններ» թերթը:

03 April 2002 • 17:40
ԱԼՄԱԹԻՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ

Օրերս Ղազախստանի նախկին մայրաքաղաք Ալմաթիյում տեղի է ունեցել հայկական մշակութային կենտրոնի շենքի հիմնադրման հանդիսավոր արարողությունը:

03 April 2002 • 17:38
ՀԱՅԱՍՏԱՆ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԻԿԻՆ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՊՈՒՏԻՆԱՆ

Այցի ընթացքում Ռուսաստանի առաջին տիկինը կմասնակցի ռուսաց լեզվով լավագույն շարադրության մրցույթի հաղթողների պարգեւատրմանը:

02 April 2002 • 18:57
2002թ. 1-ին ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ Է ԴԱՐԵԼ 3521 ՆԱՄԱԿ

2002թ. 1-ին եռամսյակի ընթացքում քաղաքացիների ընդունելության, դիմումների, բողոքների եւ առաջարկությունների հետ կապված աշխատանքների իրականացման ընթացքում ուսումնասիրման առարկա է դառել 3521 նամակներ:

02 April 2002 • 18:52
02 April 2002 • 18:51
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՏԱՋԻԿՍՏԱՆ

Այսօր առավոտյան Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական այցով մեկնել է Տաջիկստան:

02 April 2002 • 18:50
35-ՐԴ ԴԵՑԻՄԵՏՐԱՅԻՆ ԱԼԻՔԻ ՎՐԱ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՔԱՐՈԶՈՂ «ՇՈՂԱԿԱԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մրցույթում նրա մրցակիցն էր «Նոյան տապան» հեռուստաընկերությունը, որը ստեղծված է համանուն լրատվական գործակալության կողմից:

02 April 2002 • 18:49
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԱՆԻՏՈՐԻՆԳԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԱՅՑԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է ՄԻՆՉԵՒ ՄԱՅԻՍ

Այդ մասին հայտնել է Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:

02 April 2002 • 18:49
«ՆԱԽԿԻՆՆԵՐԸ» ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ԴԵՄ

Երեք հարյուրին մոտ մարդիկ են հավաքվել խորհրդարանի շենքի մոտ եւ պահանջում են լուծարել հանձնաժողովը:

02 April 2002 • 18:48
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՀԱՎԱՍՏԻԱՑՆՈՒՄ Է, ՈՐ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նշենք, որ որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությամբ, որոնք ներկա են եղել մարտի 30-ին կայացած «XX1 դար» կուսակցության համագումարին, Լեւոն Տեր-Պետրոսյանը լրագրողների հետ մասնավոր զրույցում չի բացառել մեծ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը:

02 April 2002 • 18:47
ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅՏՆԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿՈՎԱԼԵՆԿՈՆ

Նա հայ ֆուտբոլի լեգենդն է եղել: Կովալենկոն համարվում էր 1973 թվականի «Արարատ» թիմի աստղային կազմի լավագույն պաշտպաններից մեկը:

02 April 2002 • 18:46
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ԵՐԿԱՐԱՑՐԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Հանձնաժողովի ղեկավարների խոսքերով` նախատեսվում է մանրամասն քննարկել ներկայացված երկու գոյություն ունեցող սահմանադրական բարեփոխումների նախագծերի առաջարկությունները:

02 April 2002 • 18:46
ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ԲԻԶՆԵՍ-ԻՆԿՈՒԲԱՏՈՐ` ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

Այդ կառույցի ֆինանսավորումը կիրագործվի Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակներում, ինչպես նաեւ «Իզմիրյան» հիմնադրամի աջակցությամբ:

02 April 2002 • 18:45
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀՈԳԵՒՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է

Երեւանյան եւ Բաքվի մամուլում բազմիցս անգամ ասվել են հանդիպման մոտավոր ժամկետները: Սկզբում խոսքը գնում էր դեկտեմբերի մասին, այնուհետեւ` փետրվարի սկզբի:

02 April 2002 • 18:44
02 April 2002 • 18:43
«Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿՎԵԼ Է 37-ՐԴ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԻ ՎՐԱ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ

Այդ հաճախականության վրա հեռարձակվելու իրավունքի ձեռք բերման մրցույթում հաղթել է «Շարմ» ընկերությունը,որը խոստացել է հեռուստաընկերության ստեղծման համար ներգրավել 800 միլիոն դոլար:

01 April 2002 • 19:07
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՑ

«Ադրբեջանին եւ Հայաստանին ամերիկյան զենքի վաճառքի արգելման կասեցումը չի նշանակում, որ այդ երկրները կսպառազինվեն»,- ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախագահ Վիլայաթ Գուլիեւը`

01 April 2002 • 19:06
ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԻ ԽՈՍՔԵՐՈՎ` ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԱՐԱԳ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ

Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կայացած «կովկասյան քառյակի» Անվտանգության խորհրդի քարտուղարների հետ հանդիպմանը:

01 April 2002 • 19:05
ԷԴՈՒԱՐԴ ՇԵՒԱՐԴՆԱՁԵՆ ԿՊԱՇՏՊԱՆԻ ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵԻ ԹԵԿՆԱՇՈՒԹՅԱՆԸ ՀԱՋՈՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել է, որ երկրի հաջորդ նախագահը կին է լինելու: