Այն բանից հետո, երբ Մուրադ Բոջոլյանը նոր դատապաշտպան կունենա, նա, հնարավոր է, հանդես գա հայտարարությամբ:
Նա օրհնել է բոլոր ներկաներին:
Ֆրանսիայի թուրքական կազմակերպությունների միությունը նամակներ է հղել երկրի նախագահ Ժակ Շիրակին, վարչապետ Լիոնել Ժոսպենին եւ ֆրանսիացի այլ քաղաքական գործիչներին, որտեղ ասվում է, թե իբր պաշտոնական Երեւանը շարունակաում է խորացնել թշնամությունը հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ` պնդելով Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման անհրաժեշտությունը:
Այդպիսի եզրակացության է եկել թբիլիսյան «Ռեզոնանսի» թերթը, որը սոցիոլոգիական հարցում է անցկացրել տարածաշրջանում:
«Անդրնավթգազշին-Պրոմեթեւս» ընկերության ղեկավարությանը, որը Վանաձորի քիմիական համալիրի սեփականատերն է, հաջողվել է համաձայնության հասնել Ռուսաստանի «Գազպրոմ» կոնցերնի հետ` ձեռնարկության կարիքների համար օգտագործվող ներմուծվող գազի գների իջեցման վերաբերյալ:
Իրավիճակը պատգամավորներին կներկայացնեն արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ղեկավարները:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատվիրակություն կուղարկի` Ուկրաինայում մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդի կարգավիճակով մասնակցելու նպատակաով:
Ադրբեջանը հիշատակվում է նաեւ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ` ամերիկյան փորձագետների եզրակացության համաձայն, այդ երկրում հերոինի վաճառքով զբաղվողների ցանկում առաջատար դիրքեր են գրավում ադրբեջանական, չեչենական եւ տաջիկական խմբավորումները:
Բաքվի քաղաքագետները կանխատեսում են Հայաստանի նախկին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն:
Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ընթացքւմ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի անդամ սենատոր Ջեկ Սքոթը հայտարարել է, որ Հայաստան կատարած նրա այցի հիմնական նպատակը` Երեւանում Կալիֆորնիայի առեւտրա-տնտեսական ներկայացուցչություն բացելու հետ կապված խնդիրների լուծումն է:
Ամերիկյան Կալիֆորնիայի նահանգի սենատոր Ջեկ Սքոթը գտնում է, որ անհրաժեշտ է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ մտցնել Օսմանյան Թուրքիայում 1915-1922 թվականների Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հարցը:
Այսօր առավոտյան Երեւանի կենտրոնում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ութ հոգի ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ:
Նշենք, որ դեցիմետրային հաճախության 37-րդ ալիքի վրա «A1+»-ից բացի հեռարձակման իրավունքի մրցույթում մասնակցում են «Շարմ» եւ «Դոֆին TV» ընկերությունները:
Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, անցյալում «Հայոց համազգային շարժում» իշխող կուսակցության առաջնորդ Վանո Սիրադեղյանը, որը գտնվում է միջազգային հետախուզման մեջ` մեղադրվելով ծանր հանցագործություններում, իր թեկնածությունն է առաջադրել խորհրդարանի լրացուցիչ ընտրություններում:
Հայաստանի նախագահին կից Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի ԱՄՆ կատարած այցի գլխավոր արդյունքը եղավ` կադրերի վերապատրաստման ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման, կապի արդիականացման եւ խաղաղարական հնարավորությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը:
Հյուսիսային պողոտան, որը նախատեսված էր քաղաքի գլխավոր հատակագծով, կազմված դեռ Ալեքսանդր Թամանյանի կողմից 20-ական թվականներին, կմիացնի մայրաքաղաքի Թատերական հրապարակը Հանրապետության հրապարակի հետ:
Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն դիմել է Եվրամիության ղեկավարությանը` օգնություն խնդրելով Երեւան-Թբիլիսի-Պոտի-Բաթումի եւ Բաքու-Թբիլիսի-Պոտի-Բաթումի մայրուղիների շինարարության համար:
Քուրդ ապստամբների առաջնորդները սպառնացել են Թուրքիային, որ կվերսկսեն պատերազմը երկրում, եթե Քուրդստանի Բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանին շարունակեն պահել բանտում:
Մեկնաբանելով որոշ ԶԼՄ-ի տեղեկություններն Աբխազիայում նոր պատերազմ սկսելու հնարավորության մասին, Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Վրաստանում իրավիճակը պետք չէ գնահատել որպես պայթունավտանգ:
Վերջերս «ԱրմենՏել» ընկերության ղեկավարությունը հրավիրված էր գլխավոր դատախազություն եւ հարցի մանրամասն քննարկումից հետո համաձայնվել է իրավական անձանց փոխհատուցել սահմանված սակագներից ավել մուծված գումարը:
Ներկայումս շարունակվում են աշխատանքները ԴԻԱՀ-ի բուժման համար հայ մասնագետների կողմից մշակված դեղամիջոցի հատկությունների ուսումնասիրման շուրջ:
Հայկական բանակի մարտունակությունը թույլ կտա հետ մղել ցանկացած ոտնձգություն:
Բաքվում սկսվել է «Հիզբութ-Թահրիր» միջազգային ահաբեկչական կազմակերպության ադրբեջանական թեւի անդամների գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի վեց քաղաքացիներ մեղադրվում են իշխանությունը բռնի ոժով զավթելու փորձի եւ հրազենի կիրառմամբ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում է Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը նրանց մասնավորապես մեղադրում են Բաքվում ԱՄՆ դեսպանատան եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների դեմ ահաբեկչական գործողություններ կազմակերպելու մեջ: Հետաքննության արդյունքների համաձայն խմբավորման անդամները, որի կենտրոնը գտնվում է Պաղեստինում, կրոնական քարոզչության քողի տակ նպատակադրվել էին հասնել Ադրբեջանի ներկա պետական կարգի փոփոխմանը եւ ստեղծել իսլամական պետություն:
Կալյուժնին ասել է այս մասին, ելույթ ունենալով Քեմբրիջում կայացած կոնֆերանսում:
ԱՀԿ ընդգրկվելու համար բանակցություններ վարող ԱՊՀ երկրներից Հայաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանն ամենհավանականն է:
Այդ մասին տեղեկատվությունն այսօր Երեւանում հաստատել է նահանգի օրենսդիր մարմնի անդամ սենատոր Ջեկ Սքոթինը ենթակառույցների տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը:
«Քառյակի» երկրների խորհրդարանների խոսնակները այլ հարցերի հետ մեկտեղ կքննարկեն նաեւ Վրաստանի Պանկիսի կիրճում տիրող իրավիճակը, որը սպառնում է բոլոր կովկասյան պետությունների կայունությանը:
Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսկերովը հայտնել է, թե չի հավատում է, որ Վրաստանի խորհրդարանում կքննարկվի հայոց ցեղասպանության հացը:
Ռուսաստանի Կրասնադարի մարզի օրենսդրական ժողովը մոտ օրերս պատրաստվում է ընդունել տարածաշրջանային օրենք` միգրացիայի մասին, որը արմատապես կհակասի երկրի դաշնային օրենքներին եւ Սահմանադրությանը:
Հայաստանի կոմունիստական կուսակցության 14 ակտիվ գործիչներ, նախօրեին տեղի ունեցած կենտրոնոկան կոմիտեի որոշմամբ, վտարվել են կուսակցության ղեկավար մարմնի կազմից: