AM
01 April 2002 • 19:04
ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ` ԵՐԵՒԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 30-35 ՏՈԿՈՍՈՎ

2001 թվականի սկզբից սկսվեց գների բարձրացում, որը պայմանավորված էր Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարություններով:

01 April 2002 • 19:02
ԱՄՆ-Ի ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԿՀԱՍՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՂԱՐԱԲԱՂԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼԻՔ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ

Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԱՀԱԿ-ի գործադիր տնօրեն Արամ Ղամբարյանը:

01 April 2002 • 19:01
ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՓՈՓՈԽՎԱԾ ՖՈՐՄԱՏՈՎ

Հայ-թուրքական հաշտության հանձնաժողովը կշարունակի իր աշխատանքը Հայ-թուրքական կապերի խումբ անվանումով:

01 April 2002 • 19:00
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ՃԱՆԱՉԵԼ ԵՆ ԱՄՆ 31 ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով ԱՄՆ նախագահին ուղղված դիմումի տակ ստորագրել են արդեն 126 կոնգրեսականներ:

01 April 2002 • 18:58
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԱՄԱԽՄԲՈՒՄ Է ԻՐ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻՆ ՀՀՇ-Ի «ՏԱՆԻՔԻ ՏԱԿ»

Շաբաթ օրը «Հայոց համազգային շարժման» կուսակցության գրասենյակում կայացավ «XX1 դար» կուսակցության արտահերթ համագումարը, որը ղեկավարում է Հայաստանի ազգային անվտանգության նախկին նախարար Դավիթ Շահնազարյանը:

01 April 2002 • 18:58
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ ՊԱՇՏՈՆԱԹՈՂՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ Է ԳՐԵԼ

Հայաստանի ատոմակայանի գլխավոր տնօրեն Սուրեն Ազատյանը, որը ղեկավարում էր կայանը վերջին ինը տարիների ընթացքում, ազատվել է աշխատանքից համաձայն իր դիմումի` «թոշակի անցնելու կապակցությամբ»:

30 March 2002 • 15:36
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԱՄԱՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ

Ժամացույցների սլաքները պետք է տեղափոխել մեկ ժամով առաջ:

30 March 2002 • 15:36
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻՆ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀՈՒՅՍ ՈՒՆԻ, ՈՐ ԵՐԿՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ԲԱՑԱՍԱԲԱՐ ՉԻ ԱՆԴՐԱԴԱՌՆԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Շվեյցարիայի խորհրդարանի ղեկավարը գտնում է, որ հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հավանականությունն աճում է ամեն օր:

30 March 2002 • 15:35
ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՅՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԻՑ, ՈՐՈՆՑ ԱՐԳԵԼՎԱԾ ԷՐ ՎԱՃԱՌԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԶԵՆՔ

Պետդեպարտամենտի նարկայացուցիչ Ֆիլիպ Ռիկերը` նշելով, որ որոշումն ընդունվել է նկատի ունենալով «դրական միտումները Երեւանում եւ Բաքվում»:

30 March 2002 • 15:34
«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ» ԴԻՄԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԽՆԴՐԱՆՔՈՎ` ԿԱՆԽԵԼ ԷԹՆԻԿ ԶՏՈՒՄՆԵՐԸ ԿՐԱՍՆԱԴԱՐԻ ՄԱՐԶՈՒՄ

Փաստաթղթում դժգոհություն է հայտնվում այն մեթոդների կապակցությամբ, որոնք պատրաստվում են կիրառել մարզում տեղական օրենսդիրների ժողովում օրերս ընդունած «միգրացիոն վերահսկման ուժեղացման» վերաբերյալ օրենքի իրագործման համար:

29 March 2002 • 18:20
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ Է ՀԱՐՈՒՑՎԵԼ «ՀԱՅՈՑ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ» ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԾԵԾԻ ՓԱՍՏՈՎ

Դատախազությունը քրեական գործ է հարուցել նախկին արտաքին գործերի նախարար, «Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության նախագահ Ալեքսանդր Արզումանյանի եւ նույն կուսակցության վարչության անդամ, խորհրդարանի նախկին պատգամավոր Վահագն Հայոցյանի ծեծի փաստով:

29 March 2002 • 17:59
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ ՏԱՋԻԿՍՏԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի սկզբին պաշտոնական այցեր կկատարի Կենտրոնական Ասիայի երկրներ: Նա կլինի Տաջիկստանում եւ Ղրղզստանում:

29 March 2002 • 17:58
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԽՈՍՏՈՎԱՆԵԼ Է, ՈՐ ԲԱՔՈՒՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է

Ադրբեջանի հատուկ ծառայությունների ղեկավարը հայտարարել է լրագրողներին, որ Ադրբեջանում գործում են, ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից աշխարհի առավել վտանգավոր ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված, «Հեզբոլախ» ահաբեկչական կազմակերպության օղակները:

29 March 2002 • 17:57
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑ ԵՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ՄՈՏ

ՈՒսանողները բողոքում էին ռեկտորատի որոշման դեմ` լրագրության բաժինը փակելու վերաբերյալ:

29 March 2002 • 17:56
ՍԱՆԿՏ-ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ԵՎ ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՍՏՈՑԱՇԻՆԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ

Բավականին հիմքեր կան հուսալու, որ համատեղ ձեռնարկության արտադրանքի իրացման հետ կապված խնդիրներ չեն առաջանա, քանի որ վերջերս նկատվում է նման տիպի սարքավորումների պահանջարկի ավելացման միտում ԱՊՀ եւ այլ երկրների շուկաներում:

29 March 2002 • 17:55
ՆԱՑԻՍՏՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՊԱՆԵԼ ԵՆ ՄԻ ԱԴՐԲԵՋԱՆՑՈՒ

Վկաների ցուցմունքների համաձայն, ադրբեջանցու վրա հարձակվել են հինգ նացիստ դեռահասներ:

29 March 2002 • 17:54
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ ԱՂԱՎԱՂՈՒՄ Է ԱՅՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ, ՈՐՈՎ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ՌԴ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Կալյուժնու առաջարկը` վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մտնում է այն գաղափարների շրջանակը, որ դավանում են Եվրամիությունը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Րյաբովը:

29 March 2002 • 17:53
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԻՐ ԱՐԴԱՐԱՑԻ ԼՈՒԾՈՒՄԸ ԿՍՏԱՆԱ

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը երեկ նամակ է հղել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ի պատասխան նրա ուղերձին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 10-րդ տարեդարձի կապակցությամբ:

29 March 2002 • 17:53
ՄԱԿ-Ը ԻՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՍԱՅԹՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍ

Մեկնաբանելով այդ փաստը` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության ղեկավար Մաթին Միրզան հայտարարել է, որ «ՄԱԿ-ի ցանկացած անդամ-պետություն կարող է տեղադրել կազմակերպության սայթում ցանկացած տեղեկատվություն»:

29 March 2002 • 17:52
ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՎԱՐԱՐ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԴԱՐՁՆՈՒՄ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ

Ջավախքի Ազգային շարժման խորհրդի անդամները բաց նամակ են հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որտեղ իրենց դժգոհությունն են արտահայտում շրջանի եւ Վրաստանի էթնիկ հայ բնակչությանն ընդհանրապես պաշտոնական Երեւանի կողմից ցուցաբերվող ոչ բավարար ուշադրության կապակցությամբ:

28 March 2002 • 18:41
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ԹԱՋԻՔՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ «ՀԱՐԱՎ-ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՒՈՆՆԵՐԻՆ

Զորավարժություններին կմշակվեն գործողությունները տարածաշրջանում իրավիճակի կտրուկ սրման պայմաններում:

28 March 2002 • 18:17
ՎԻՍԿՈՆՍԻՆ ՆԱՀԱՆԳԻ ՍԵՆԱՏԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԲԱՆԱՁԵՎ` ԱՊՐԻԼԻ 24-Ը 1915 Թ-Ի ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Բանաձեւը հաստատում է, որ 1,5 միլիոն հայ սպանվել են եւ հարյուր հազավորներ արտաքսվել են Օսմանյան Թուրքիայից:

28 March 2002 • 18:15
ՍՈՉԻՅՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ

Հանդիպումը ընթանում է խիստ գաղտնիության պայմաններում:

28 March 2002 • 18:15
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԶԼՄ-ՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Մոտ օրերս Panarmenian.net. սայթի վրա կներկայացվի ԶԼՄ-ների մասին օրենքի նախագիծը, որի քննարկումը տարաձայնություններ է առաջացրել մեդիա-հասարակայնության ներկայացուցիչների շրջանում:

28 March 2002 • 18:14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿՈՒ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԽՄԲԵՐ ՀԱՅՏՆՎԵԼ ԵՆ ՊԱՌԱԿՏՄԱՆ ԵԶՐԻՆ

Հայաստանի Ազգային ժողովի երկու պատգամավորական խմբեր` Ագրո-արդյունաբերական ժողովրդական միավորումը եւ «Ժողովրդական պատգամավոր»-ը հայտնվել են պառակտման եզրին:

28 March 2002 • 18:12
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՊԱՆԹՈՒՐՔԻԶՄԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆԸ

Նորից առաջ է քաշվում թուրքական ժողովուրդների միացյալ եւ հզոր պետության մեջ միավորվելու գաղափարը լեզվի, կրոնի եւ մշակույթի ընդհանրության հիմքի վրա:

28 March 2002 • 18:11
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ԱՎՇԱՐԻ ԳԻՆՈՒ ԿՈՄԲԻՆԱՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԳՈՎԱԶԴԸ

Էթիլային սպիրտի պարունակությունը այդ խմիչքներում գերազանցում է 15 տոկոսը:

28 March 2002 • 18:10
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԵՐԿԱՐԱՑՆԵԼ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Հիշեցնենք, որ նախագահին առընթեր հատուկ հանձնաժողովի կողմից մշակված տարբերակից բացի, կա նաեւ այլընտրանքային նախագիծ, որը ներկայացրել են խորհրդարանական վեց ընդդիմադիր կուսակցություններ:

28 March 2002 • 18:10
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՍՏԱՏՈՒՄ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ՔԼԻՎԼԵՆԴ ՄԵԿՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բաքվում լուրեր են տարածվել այն մասին, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը կրկին մեկնել է Քլիվլենդ բուժումը շարունակելու նպատակով:

28 March 2002 • 18:09
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿՅՈ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՐԱՄ ԱՌԱՋԻՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՐԱԲԱԿԱՆ ԼԻԳԱՅԻ ԱՆԴԱՄ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՆ

Անթիլյասի հայրապետը գագաթաժողովին մասնակցելու հրավեր է ստացել Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդից: