AM
17 January 2002 • 18:40
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՄԱՆԸ

Հունվարի 15-ին ամերիկյան կոնգրեսի հայկական խմբի անդամները դիմել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին նամակով, որտեղ իրենց անհանգստությունն են արտահայտել Թուրքիայի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման վերաբերյալ, ինչպես նաեւ այն ջանքերի կապակցությամբ, որ գործադրում է Անկարան Հայաստանին քաղաքականապես եւ տնտեսապես մեկուսացնելու համար:

17 January 2002 • 18:39
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

Սթրասբուրգում իր աշխատանքը սկսած Եվրոպայի Խորհրդի անդամ-պետությունների նախարարների Կոմիտեի ներկայացուցիչների նիստում սկսվել է, Հայաստանի կողմից ներկայացված, որոշման նախագծի քննարկումը, որը դատապարտում է Թուրքիայի կողմից իրագործվող Հայաստանի շրջափակումը:

17 January 2002 • 18:38
ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ ՆՈՐԻՑ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Աբխազիայի պաշտպանության նախարար Վլադիմիր Միկանբան վրացական «Պրայմ-նյուս» ինֆորմացիոն գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է չորս չճանաչված պետությունների` Աբխազիայի, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրյան հանրապետության եւ Հարավային Օսեթիայի կողմից ռազմական դաշինք ձեւավորելու հնարավորության մասին:

17 January 2002 • 18:38
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻՆ ԵՎ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԽՏՐԱԿԱՆ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Նախօրեին անցագրային ռեժիմի մեղմացման վերաբերյալ Անկարայի որոշման կապակցությամբ հանդես են եկել կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն եւ Ջո Նոլենբերգը:

16 January 2002 • 19:05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ ԵՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հունվարի վերջին-փետրվարի սկզբին սպասվում է տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի, գյուղատնտեսության նախարար Զավեն Գեւորգյանի պաշտոնանկությունը:

16 January 2002 • 18:36
907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԸՆԴՈՒՆՎԻ ԱՅՆ ԲԱՆԻՑ ՀԵՏՈ, ԵՐԲ ՊԱՐԶ ԿԴԱՌՆԱ ՄՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄՈՒՄ ԹԵ ՈՉ

Արդեն տաս օրից հայտնի կդառնա` կմնա արդյոք Ադրբեջանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ, թե կվտարվի այդ կազմակերպության շարքերից իր վրա վերցրած պարտավորությունները կատարել չցանկանալու համար:

16 January 2002 • 18:27
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՄՆ-Ի ՃՆՇՄԱՆ ՏԱԿ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ՄԵՂՄԱՑՆԵԼ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հիշեցնենք, որ անցագրային ռեժիմը խստացվել էր նախանցյալ տարվա մայիսին:

16 January 2002 • 18:27
ԱՅՍՕՐ ՍԿՍՎԵԼ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԿԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ

Քրեական եւ քաղաքացիական իրավունքի քննությունը գրավոր է:

16 January 2002 • 18:26
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՄԲ 2001 ԹՎԱԿԱՆԸ ԿԱՄՓՈՓՎԻ ԻՆԸ ՏՈԿՈՍԱՆՈՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՈՎ

Միջին տարեկան սղաճը կազմել է 3,2 տոկոս նախատեսված 3,4 փոխարեն:

16 January 2002 • 18:25
ԲԱՔՎԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՄՈՍԿՎԱ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԵՆ «ՆՈՐ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ»

Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահն է Ռուսաստանը, հանդես չի եկել նոր նախաձեռնությամբ, եւ միայն աշխատում է հների խմբագրման վրա:

16 January 2002 • 18:25
ՊԵՆՏԱԳՈՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՄԱՆԸ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՊԵՍԶԻ ՍԿՍԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄԸ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը հայտարարել է, որ Պենտագոնը Բաքու կուղղարկի իր փորձագետներին Ազատության աջակցման Ակտի 907-րդ ուղղման ժամանակավոր կասեցման ընթացակարգի ավարտվելուն պես:

16 January 2002 • 18:24
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ ԶԵԿՈՒՑՈՂ ԿՆՇԱՆԱԿԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Զեկուցողը կայցելի տարածաշրջան եւ տեղում կծանոթանա իրավիճակին:

16 January 2002 • 18:21
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ

Ղարաբաղյան հակամարտության կողմ հանդիսացող երեք երկրների մայրաքաղաքներով շրջայց կատարելուց հետո, խաղաղարարները մտադիր են կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը:

16 January 2002 • 18:20
ԱՊՐԻԼԻ 24-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԸ

Շենքը, որտեղ կբացվի թանգարանը, գտնվում է Սպիտակ տան հարեւանությամբ:

16 January 2002 • 18:19
ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՈՉ ՄԻ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՉԵՆ ՀԱՆԳԵՑՐԵԼ

Երկու օրից սպառվում է Հայաստանի կառավարության եւ «ԱրմենՏել» հեռահաղորդակցային ոլորտում մենաշնորհատեր հանդիսացող ընկերության միջեւ բանակցությունների համար տրամադրված ժամկետը:

15 January 2002 • 18:04
15 January 2002 • 17:55
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՌԴ եւ Թուրքիայի Գլխավոր շտաբերի պետեր Անատոլի Կվաշնինը եւ Հուսեյն Կիվրիկօղլուն Անկարայում ստորագրել են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ ռազմական համագործակցության մասին համաձայնագիր:

15 January 2002 • 17:47
ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ Է ԸՆԾԱՅՎԵԼ ՆԱՄԱԿԱՆԻՇ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ 1700-ԱՄՅԱԿԻՆ

Նամականիշի վրա պատկերված է միջնադարի հայ մանրանկարիչ Թորոս Ռոսլինը:

15 January 2002 • 17:35
ՆՈՐ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ՍԻՍՏԵՄ

Փաստաթղթի հիմքում այն գաղափարն է, որ ընտրողները պետք է քվեարկեն ոչ թե կուսակցության, այլ կուսակցության կոնկրետ թեկնածուների համար:

15 January 2002 • 17:34
ՎԱՂԸ ԿԿԱՅԱՆԱ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՊՐՈՖՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

Վաղը եւ հունվարի 19-ին տեղի կունենա դատավորների որակավորման քննություն` պրոֆպիտանիության ցուցակում ընդգրկվելու համար:

15 January 2002 • 17:33
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ՍԵՊՈՒՀ ԹԱՇՉՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՏԱԼ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՄ

ԱՄՆ քաղաքացի Թաշչյանը զբաղեցրել է պետնախարարի պաշտոն 1993-94 թվականներին եւ կորդինացնում էր էներգետիկայի ոլորտը:

15 January 2002 • 17:32
ԲԱՔՎԻ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԻՆ ԿԱՆԽԱԳՈՒՇԱԿԵԼ Է ՍԱԴԴԱՄ ՀՈՒՍԵՅՆԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ

Բաքվի ԶԼՄ-ները նշում են, որ արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը Ստրասբուրգից վերադարձել է ընկճված վիճակում:

15 January 2002 • 17:31
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ ՄԱՀԱՓՈՐՁ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋ Է ՃԱՆԱՉՎԵԼ

Ստացիոնար-հոգեբուժական հետազոտությունը հաստատել է, որ ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու համար, 14 տարի ազատազրկման դատապարտված ձերբակալված Սասուն Աղաջանյանի առողջական վիճակը հոգեբանական առումով նորմալ է:

15 January 2002 • 17:30
ՊԱՐԶՎԵԼ Է,ՈՐ ԵՐԿՈՒ ԱՆԼԵԳԱԼ ՄԻԳՐԱՆՏՆԵՐ, ՈՐՈՆՔ ՓՈՐՁՈՒՄ ԷԻՆ ՆԵՐԹԱՓԱՆՑԵԼՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔ, ԻՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԵՆ

Այժմ քննարկվում է ձերբակալվածներին Իրանին փոխանցելու հարցը:

15 January 2002 • 17:29
ԱԴԵՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԵԽԽՎ-Ի ՁՄԵՌԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Եվրախորհրդի անդամ դառնալիս պաշտոնական Բաքվի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման խնդիրը պատգամավորները կքննարկեն հունվարի 24-ին:

14 January 2002 • 18:41
ԹՈՒՐՔ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԼՂՀ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Ինչպես մենք արդեն տեղեկացրել ենք` Հայաստանում գտնվում է լրագրողների մի խումբ Թուրքիայից:

14 January 2002 • 18:40
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԲԱՆԱՁԵՒԻ ՆԱԽԱԳԻԾ, ՈՐՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՃԱՆԱՉԵԼ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏ

Եվրոխորհրդարանում մոտակա ժամանակաշրջանում կանցկացվիՀարավային Կովկասի պետությունների հետ ԵՄ-ն հարաբերությունների վերաբերյալ բանաձեւի քվեարկությունը:

14 January 2002 • 18:39
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԳՈՐԾԻՉՆԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ

Շաբաթ օրը Նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի մշակույթի գործիչներին հանձնել է 2001 թվականի պետական մրցանակներ:

14 January 2002 • 18:39
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑՎՈՒՄ Է ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

Այսօր Հայաստան կժամանի Եվրախորհրդի մշտական ներկայացուցիչը:

14 January 2002 • 18:38
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՆԱՏՕ-Ի ԶԻՆՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հայաստանի ռազմական ուժերի գլխավոր շտաբի պետ , գեներալ-մայոր Միքայել Հարությունյանի խոսքերով` հայկական կողմը ուսուցման մանիտորինգի համար կարող է ուղարկել մի քանի սպայի, սակայն մտադրություն չունի մասնակցել զինվարժություններին: