Հիշեցնենք, որ Էջեւիթի հետ հանդիպման օրը Պոլսի թեմի առաջնորդը պետք է գտնվեր Էջմիածնում, որտեղ անց էր կացվում Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի նիստը:
Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաքի Էլկինի խոսքերով` Էջեւիթը կփորձի համոզել լոբբիի ներկայացուցիչներին, որ «հայերի ցեղասպանության հետ կապված գաղափարները եւ Թուրքիայի հանդեպ պահպանվող լարվածությունը վնաս է հասցնում Հայաստանին»:
Երկու ժամ տեւած ընդհարումը տեղի է ունեցել ոստիկանության աչքերի առաջ, որոնք ժամանակ առ ժամանակ միջամտում էին, երբ կռիվը դաժան բնույթ էր սկսում կրել:
Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը հայտնել է, որ պաշտոնական Երեւանի անհանգստությունը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ անվտանգության վերաբերյալ համաձայնագրի նախապատրաստման կապակցությամբ անհիմն է:
Այսօր Ադրբեջանի պաշտոնական պատվիրակությունը վարչապետ Արթուր Ռասիզադեի գլխավորությամբ ժամանել է Մոսկվա` նախագահ Հեյդար Ալիեւի պաշտոնական այցը նախապատրաստելու համար:
Ռուսաստանյան «Բամո-Շինանյութեր» ընկերությունը մտադիր է Հայաստանում հինգաստղանի հյուրանոց կառուցել Սեւանա լճի ափին:
Երեկ Փարզում կյանքի 83-րդ տարում վախճանվեց ֆրանսիացի հանրահայտ կինոռեժիսոր եւ գրող Անրի Վերնոյը` Աշոտ Մալաքյանը:
Խմբի կազմում են` «Հուրրիեթ», «Ջումհուրրիեթ», «Թերքիշ դեյլի նյուս» թերթերի եւ «Թուրքխաբար» տեղեկատվական գործակալության թղթակիցները:
Մինչեւ ձմռան վերջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նախատեսում են հերթական այց կատարել հակամարտության տարածաշրջան:
Հունվարի 10-11-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում իր աշխատանքը շարունակեց Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի նիստը:
ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը երեկ ուշ երեկոյան ստորագրել է Ազատության աջակցման մասին Ակտի 907-րդ ուղղման ուժի ժամանակավոր կասեցմանը վերաբերող փաստաթուղթը:
Արձագանքելով ԵԽԽՎ իրավական կոմիտեի որոշմանը` որը վերջնագիր էր ներկայացրել Բաքվին, իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղարի տեղակալ Սիյավուշ Նովռուզովը կոչ է արել երկրի քազաքական ղեկավարությանը, չսպասելով պատժամիջոցների կիրառմանը, հայտարարել Եվրոպայի Խորհրդից դուրս գալու մասին:
ԵԽԽՎ-ի Իրավական հարցերի ու մարդու իրավունքների կոմիտեն բանաձեւ է ընդունել, որտեղ պաշտոնական Բաքվին վերջնագիր է ներկայացվում` կամ Ադրբեջանի իշխանությունները կատարում են իրենց պարտավորությունները բոլոր քաղբանտարկյալների ազատագրման վերաբերյալ, կամ այդ երկիրը հեռացվում է Եվրոպայի Խորհրդից:
Հատկանշական է, որ Հայաստանը Եվրոպայի Խորհրդի լիիրավ անդամ է դարձել Ադրբեջանի հետ միաժամանկ, որը, հնարավոր է, զրկվի իր մանդատից` ԵԽ անդամագրվելուց իր ստանձնած պարտավորությունների զգալի մասը չկատարելու համար:
Հայ հանդիսատեսի առջեւ հանդես կգա հայկական «Զանգեր» անվանումով ռոք-խումբը Թեհրանից, որի մենակատարը ծագումով հայ Ռաֆիկ Իսագուլյանն է:
Լրագրողներ առնց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է քսան երկրների ցուցակ, որոնց կառվարությունները արգելքներ են ստեղծում Ինտերնետ մուտք գործելու հարցում:
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Ասամբլեայի իրավական հարցերի կոմիտեի որոշման վերաբերյալ տեղեկություն ստանալուն պես, Սթրասբուրգ է մեկնել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը:
Հայաստանի տարադրամի շուկայում ընթացիկ ամսվա սկզբին նկատվող կանխիկ եվրոյի պահանջարկը դրա սահմանափակ քանակի պայմաններում, բերեց առաջին երեք օրում կուրսի բարձրացմանը 4 տոկոսով:
Առաջիկայում Վաշինգտոն կատարելիք այցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջեվիթը այլ հարցերի շարքում կքննարկի նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող բանակցությունների ընթացքը:
«ԱրմենՏել» ընկերության գործադիր տնօրեն Նիկոս Գեորգուլասը հերքել է հաղորդագրությունը այն մասին, որ ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար րոպեավճար մտցնելու կարգի եւ ժամկետների հարցի վերաբերյալ բանակցությունների խափանման դեպքում «ԱրմենՏելը» կսկսի բաժանորդներից գանձել րոպեավարձը կառավարության արգելքին հակառակ:
Այսօր կայացած Հայաստանի կառավարության նիստում հաստատվել է մի դրույթ, որը կանոնակարգում է հանրապետության բնակելի տների ջրամատակարարումը: Փաստաթուղթը ենթադրում է բնակարաններում ջրաչափերի պարտադիր տեղադրում, որոնց ցուցմունքներից կախված կլինի խմելու ջրի օգտագործման վարձը:
Նախատեսվում է Հայաստանում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի օպերատիվ խմբի ֆինանսավորմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:
վրաց-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վախտանգ Կոլբայան հանձնարարել է մաքսային եւ սահմանապահ ծառայությունների ղեկավարներին եւ ճանապարհային ոստիկանությանը միջոցներ ձեռնարկել Վրաստանի սահմանը Հայաստանի քաղաքացիների կողմից հատելու ընթացքում առաջացող անօրիկանությունները վերացնելու ուղղությամբ:
Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը լիովին պաշտպանել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի գծով զեկուցող Ժորժ Քլերֆայթի քաղբանտարկյալներին անվերապահորեն ազատագրելու մասին պահանջը:
Հայաստանի եւ ԱՄՆ-ի 2002 թվականի ռազմական համագործակցության ծրագիրը էապես տարբերվում է նախորդ տարիներից:
Ռազմական դրությունը ԼՂՀ-յում կգործի մինչեւ 2003 թվականի հունվարի 1-ը:
Երեւանի կոնյակի գործարանը հայտարարել է 2002 թվականի բերքի 15 հազար տոննայից ոչ պակաս խաղող մթերելու մտադրության մասին:
Սահմանապահները հայտնաբերել են խախատողներին Ստամբուլ-Երեւան չվերթի փաստաթղթերը ձեւակերպելիս:
Երեւանի պետական ինժեներական համալսարանի 19-ամյա ուսանող Վարուժան Գյուրջինյանին մեղադրանք է ներկայացվել Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ կանխամտածված սպանության փորձ կատարելու համար:
ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը ցուցադրաբար լքել է Մարդու իրավունքների կոմիտեի նիստը Ադրբեջանի բոլոր քաղբանտարկյալներին անվերապահորեն ազատելու մասին կոմիտեի անդամների ներկայացրած պահանջի պատճառով: