Նիստում որուշում է ընդունվել ակտիվացնել աշխարհում «այսպես կոչված» Հայոց Ցեղասպանության փաստերի ճանաչմանը հակազդելուն ուղղված ջանքերը:
Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ միայն Ռուսաստանի հետ դաշինք ստեղծելով, Վրաստանը կարող է պահպանել իր տարածքային ամբողջականությունը:
Սեպտեմբերի 11 իրադարձությունները Նյու Յորքում եւ Վաշինգտոնում բացասաբար ադեցին Հայաստանի թեթեւ արդյունաբերության զարգացման վրա:
Կա Ռուսաստանի Անվտանգության խորհրդի համապատասխան որոշումը` մինչեւ 2006 թիվը սահմանապահ զորքերում կառուցվածքային բարեփոխումներ անցկացնելու վերաբերյալ, հաստատված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, սակայն այն չի նախատեսում Հայաստանում տեղակայված ԴՍԾ օպերատիվ խմբի կազմի կրճատում կամ ավելացում, կամ որեւէ լուրջ փոփոխություն:
Մոսկովյան «Նեզավիսիմայա գազետա» թերթի տվյալներով` Լոս Անջելեսում եւ Կալիֆորնիայի մի շարք քաղաքներում անազնիվ գործարարները զբաղվում են կեղծած հայկական «Արենի» գինու եւ պանրի իրացմամբ:
Բացման հանդիսավոր արարողությանը կմասնակցեն Հայաստանի արտգործ փոխնախարար Ռուբեն Շուգարյանը, Երեւանում Ռուսաստանի դեսպանատան ղեկավարները:
Բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի եւ եկամուտների հայտարարման մասին օրենքը ուժի մեջ է այս տարվա հունվարի մեկից:
«Ֆրսթ Դայնասի Մայնս» ընկերությունը, բնագավառի զարգացման համար, արդեն ներդրել է երեսուն միլիոն դոլար:
Այդ մասին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսում, հայտնեց ՀՀ արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ` 75-րդ ընտրատարածքի թափուր պատգամավորական տեղի համար ընտրությունները կկայանան մայիսի 19-ին:
Թռիչքից 20րոպե հետո Երեւան-Փարիզ երթուղով մեկնող «Հայկական ավիաուիների» ընկերության A-310 ինքնաթիռի շարժիչը խափանվեց:
2001 թվականին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.7 տոկոս:
Այդ մրցանակը սահմանվել է Ուղղափառ ժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամը:
Շարունակվում են բանակցությունները Հայաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ղեկավարության եւ հնդկական «Ռանսթաթ Գրուպ» ընկերության ներկայացուցիչների միջեւ, որոնք Երեւան են ժամանել «Նաիրիտ-1» քիմիական ձեռնարկության արժեթղթերի ձեռքբերման հարցի քննարկման համար:
Թալիշ-Մուղանի Հանրապետության ղեկավարը այն 11 «խղճի կալանավորներից» մեկն է, որոնց անվերապահորեն պահանջում է ազատել Եվրոպայի Խորհրուրդը:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը կրկին հայտնել է, որ ոչ մի փարիզյան սկզբունքներ գոյություն չունեն եւ ոչ մի խոսք չի կարող լինել ըստ դրանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին:
Կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի հետ առնչվող հարցեր:
Նախատեսվում է ստորագրել փաստաթղթեր` ԴՍԾ օպերատիվ խմբի ֆինանսավորման վերաբերյալ:
Ներկայումս շարունակվում է աշխատանքը մանրամասների համաձայնեցման ուղղությամբ:
Նիստի ընթացքում, որը կտեւի երկու օր, կողմերը կքննարկեն կրկնակի հարկադրումից խուսափելու վերաբերյալ համաձայնագիրը, հայկական ապրանքները ԱՄՆ արտահանելու խթանման մեթոդները, Հայաստանում զբոսաշրջիկության զարգացմանն ուղղված միջոցները:
Այդ մասին լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Այսօր Սթրասբուրգում սկսել է իր աշխատանքը Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի ձմեռային նստաշրջանը:
Վերջին մի քանի օրերի ընթացքում Բաքվի մի քանի շրջանների բնակելի թաղամասերում էլեկտրաէներգիա չի մատակարարվում:
Ներկայացնելով առաջարկվող փոփոխությունների փաթեթը` նախագահի օգնական Արմեն Հարությունյանը նշել է, որ նախագիծը նախատեսում է պետության ղեկավարի իրավունքների եւ լիազորությունների էական սահմանափակումներ:
Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին նվիրված տոնակատարությունների կազմակերպման պետական հանձնաժողովի ղեկավար Խոսրով Հարությունյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում անուղղակիորեն հաստատեց` նոր պետական պաշտոնի իր հնարավոր նշանակման մասին տեղեկությունը: