AM
29 October 2001 • 16:51
907-րդ ՈՒՂՂՄԱՆ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԻՆԱԳԾԻ ՀԵՂԻՆԱԿԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ
ՎԵՐԱՑՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

Նրա խոսքերով, 907-րդ ուղղումը կենսական կարեւոր նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքում:

29 October 2001 • 16:50
ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԻ

2001 թվականի հոկտեմբերի 28-ի ժամը 5.00-ին երկրի ամբողջ տարածքում ժամացույցի սլաքները մեկ ժամ հետ են տրվել:

29 October 2001 • 16:48
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԼՂՀ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԿԱՌՈՒՑԵԼ ԱԶԱՏ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՐԳ

Ռազմական գործողությունների վերսկսումը տասնամյակներով հետ կգցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը: Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Ադրիան Սեւերինի այցի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի անդամները:

29 October 2001 • 16:47
ՀԱՅ-ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿՍՏՈՐԱԳՐՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ ՍԿԶԲԻՆ

Համատեղ ձեռնարկությունների ստեղծման ճանապարհով, հայկական ձեռնարկությունների արժեթղթերի մի մասը Ռուսաստանին փոխանցելու մասին պայմանագրի ստորագրումը, ամենայն հավանականությամբ, կկայանա Մոսկվայում:

29 October 2001 • 16:46
ԱԴՐԵԱՆՈ ՍԵՒԵՐԻՆ. «ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ ՄԻԱՅՆ ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ»

Սեւերինը ընդգծեց, որ այցը չի նշանակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխում

27 October 2001 • 15:53
ԱՐԿԱԴԻ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ԻՐ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԴՆԻ ՀԱՋՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Մոսկվայում աշխատանքային այցի ավարտին անցկացված մամլո-ասուլիսիում Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը հայտնեց, որ չի բացառում իր թեկնածության առաջքաշմանը հաջորդ նախագահական ընտրություններին:

27 October 2001 • 15:49
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ԼՂՀ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Հանդիպմանը նախատեսվում է քննարկել անհայտ կորածներին եւ պատանդներին հայտնաբերելու հետ կապված հարցեր:

27 October 2001 • 15:49
ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ԳՈՐԾԱՐԱՆԸ ԳՆԵԼՈՒՑ ՇՎԵՑԱՐԱԿԱՆ «ՀՈԼՍԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԿԱՊՎԱԾ Է ԿՈՂՄՆԱԿԻ ՃՆՇՄԱՆ ՀԵՏ

Մամուլում արծարծվում է այն կարծիքը, որ ներդրողի վրա ճնշում են գործադրել «Արարատցեմենտ» գործարանի այժմյան տնօրեն Արամ Սարգսյանին մոտ շրջանակները:

27 October 2001 • 15:48
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԻԿԻՆԸ ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳՈՒՀՈՒՆ ՀՐԱՎԻՐԵԼ ԵՆ ԵՐԵՒԱՆ

Իսպանիայում եւ Պորտուգալիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Խոջանյանը Իսպանիայի թագուհի Սոֆյային փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ Հայաստանի նախագահի տիկին` Բելլա Քոչարյանի Երեւան այցելելու հրավերը:

27 October 2001 • 15:47
ԵՐԵՒԱՆ ԿԺԱՄԱՆԵՆ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ

Գլոստերի Դուքսը հանդիսանում է նորին մեծություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու առաջին կուզենը եւ Գեորգ հինգերորդ թագավորի թոռը:

27 October 2001 • 15:47
2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻՑ ՍԵՒԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿՆԱԽԱԳԱՀԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Ինչպես հայտնի է, ՍՏՀ-ում նախագահելու իրավունքը փոխանցվում է ռոտացիոն սկզբունքով կես տարի ժամկետով:

27 October 2001 • 15:46
27 October 2001 • 13:00
ԲԱՔՎՈՒՄ ՎՐԴՈՎՎԱԾ ԵՆ ՆՐԱՆՈՎ, ՈՐ ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ԾԱՂԿԵՊՍԱԿ Է ԴՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԻՆ

«Որպես փոձառու քաղաքական գործիչ` նա չէր կարող չհասկանալ, որ այդ քայլը բացասական արձագանք կստանա Ադրբեջանում եւ, նամանավանդ, Թուրքիայում»,- գրում է Բաքվի «Էխո» թերթը:

27 October 2001 • 00:00
ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՏՔԸ

Օրերս Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է երկրի տարածքում ահաբեկչական կազմակերպության անդամի ձերբակալման մասին: Այդ կազմակերպությունը կասկածվում է սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում ու Վաշինգտոնում տեղի ունեցած ահաբեկությանը մասնակից լենելում: Հաղորդվում է, որ խմբավորման կենտրոնը Կահիրեում է, իսկ ինքը ահաբեկիչը Եգիպտոսի քաղաքացի է: Կալանավորումից անմիջապես հետո կասկածյալը փոխադրվել էր Կահիրե: Այդ նպատակով Բաքու էր ժամանել «Egipt Airlines» ավիաընկերության հատուկ ինքնաթիռը, որով նա լքել է Ադրբեջանը` եգիպտական զինվորականների ուղեկցությամբ: Այդ ցուցադրական ակցիան լուսաբանելու համար հրավիրվել էին լրագրողներ: Կալանավորին ինքնաթիռ ուղեկցեցին սեւ դիմակով` արհեստականորեն գաղտնիության մթնոլորտ ստեղծելով: Ահաբեկչի անունը, չգիտես` ինչո՞ւ, թագցվում է: Իսկ նրա ձերբակալման մանրամասները Ադրբեջանի հատուկ ծառայությունները չեն հրապարակում` պատճառաբանելով դա «հետաքննության շահերով»…

26 October 2001 • 18:29
ՌՈՒԴՈԼՖ ՓԵՐԻՆԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է, ՈՐ «ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ» ԻՐԱԿԱՆՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փարիզյան սկզբունքները իրականում գոյություն ունեն: Սա գլխավոր եզրակացությունն է, որին հանգել են Բաքվի մի քանի թերթերի լրագրողները տարածաշրջանում ճանաչողական այցվ գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինայի հետ «նեղ շրջանակում» կայացած զրույցից հետո:

26 October 2001 • 18:28
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՄԵՐԺԵԼ Է ՈՒՂՂՈՒՄԸ, ՈՐԸ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ

Երեկ Եվրոխորհրդարանում քննարկվում էր Թուրքիային Եվրամիություն ընդունելուն վերաբերող զեկույցը:

26 October 2001 • 17:21
ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՒԺԻ ՄԵՋ ԿՄՏՆԻ ՀԱՋՈՐԴ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋՈՒՄ

ԱՄՆ-ի Սենատի որոշումը նախագահին Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման ուժը ժամանակավորապես կասեցնելու լիազորություններ տալու մասին դեռեւս ուժի մեջ չէ:

26 October 2001 • 17:16
ԱՅՍՕՐ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Սպասվում է, որ արդեն այսօր նա կհանդիպի Ազգային Ժողովի նախագահի, պատգամավորական խմբերի ու խմբակցությունների առաջնորդների, ինչպես նաեւ ԵԱՀԿ երեւանյան ներկայացուցչության ղեկավարության հետ:

26 October 2001 • 17:15
ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-ԻՆ

Ինչպես մենք հայտնել ենք, ռումինական նախագահի այցը նախատեսված էր հոկտեմբերի ութին, սակայն Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններ սկսելու պատճառով այն հետաձգվեց:

26 October 2001 • 17:14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ Է ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԻ ԿՈՂՄԻՑ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՈՎ

Նրա խոսքերով` շատ կարեւոր է այն փաստը, որ խոսքը գնում է ոչ թե 907-րդ ուղղման վերացման, այլ նրա ուժի ժամանակավոր կասեցման հնարավորության մասին:

26 October 2001 • 17:13
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ, Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԿԱՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ

Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, մարդու իրավունքների ոլորտում հայտնի փորձագետներ պրոֆեսորներ Շթեֆան Թրեխթելը, Էվերթ Ալքեման ու Ալեքսանդր Արաբաջիեւը օգտագործել օբյեկտիվ չափանիշներ` քաղբանտարկյալ հասկացությունը սահմանելու համար:

26 October 2001 • 17:13
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ, ՈՐ ԲԱՑԱՌՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Սակայն, նրա խոսքերով, երկրի ղեկավարությունը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցություններ վարել քաղաքական կարգավորման մասին` հիմնվելով հավասարասուբյեկտության սկզբունքի վրա:

26 October 2001 • 17:12
ՀԱՅԱՍՏԱՆԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ

Խորհրդարանի քննարկմանը բյուջեի նախագիծը կփոխանցվի նոյեմբերի 1-ից ոչ ուշ:

25 October 2001 • 19:14
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԹԲԻԼԻՍԻ

Բանակցությունների առարկա կդառնա նաեւ Աբխազիայի հայազգի բնակչության անվտանգության ապահովման հիմնահարցը:

25 October 2001 • 19:10
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՄԱՐՍԵԼԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ

Այցի ընթացքում նախատեսվում է ստորագրել Երեւանի ու Մարսելի վարչակազմերի միջեւ համագործակցության մասին նորացված ու լրացված համաձայնագիրը:

25 October 2001 • 19:09
«ԱՐՄԵՆԹԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ ԱՆՋԱՏԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԶՐԿԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՏՈՆԱԳՐԻՑ

Այս մասին երեկ հայտնել է տրանսպորտի ու կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը` ելույթ ունենալով Ազգային Ժողովում:

25 October 2001 • 19:09
ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԸ ԼԻԱԶՈՐԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՈՒԺԸ

Փաստաթղում նշված է 4 պայման, որոնց առկայության դեպքում պետության ղեկավարը կարող է վերացնել ուղղումը:

25 October 2001 • 18:10
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼ Է ԼԻԲԱՆԱՆՈՒՄ, ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՈՒ ԿՈՐԵԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հրամանագիր է ստորագրել Լիբանանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Արման Նավասարդյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Մեկ այլ հրամանգրով ազատված է Չինաստանում ու Կորեայում ՀՀ դեսպան Ազատ Մարտիրոսյանը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է:

25 October 2001 • 18:09
ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԸ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԻ ԵՆ ՄՏԵԼ

Փերինան ձեռնպահ մնաց այն հարցին պատասխանելուց, թե արդյո՞ք միջնորդները հանդես կգան նոր առաջարկներով, թե օրակարգում կմնա Փարիզոիմ ու Քի Վեսթում քննարկված տարբերակը:

25 October 2001 • 18:06
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

Շոշափվել են նաեւ Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղման թեման, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման հարցերը եւ միջազգային ահաբեկորթյան դեմ համատեղ պայքարի միջոցները: