այս մասին երեկ Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռումինիայի նախագահ Իոն Իլիեսկուն:
Այսօր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռումինիրայի նախագահ Իոն Իլիեսկուն այցելել է Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրին:
Այս մասին Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը:
Նոյեմբերի 9-ին ֆինանսա-վարկային, բյուջետային ու տնտեսական հարցերով հանձնաժողովը կսկսի նախագծի քննարկումը:
«Փարիզյան սկզբունքները լոկ շահարկություն են, դրանք պարզապես գոյություն չունեն»,- պնդում է Նովրուզ Մամեդովը:
Այս տարի «Վերադարձ դեպի Արցախ» ծրագրի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետութոյւն մշտական բնակչության է վերադարձել 135 ընտանիք:
Նախատեսվում է մաքսային համաձայնագրի, մշակույթի, կրթության, գիտության ու զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության մասին պայմանագրի եւ ահաբեկության, թմրաբիզնեսի ու անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին արձանագրության ստորագրում:
Ջորջ Բուշն ու Ռոբերտ Քոչարյանը քննարկել են Հայաստանի կողմից Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններին սատարելու հնարավորությունը:
Երեկ երեկոյան Ռուսաստանի մայրաքաղաքում «Ռուսական ազգային միաբանություն» կազմակերպության գրոհայինների կողմից սպանվել է «Ցարիցինո» մետրոյի կայարանի մոտ գտնվող շուկայում առեւտրով զբաղվող Մոսկվայի բնակիչ Վարդան Կուլիջանյանը:
Ժողովին քննարկվել են 2002 թվականին կայանալիք ուխտագնացության կազմակերպման հարցերը:
Ջոզեֆ Քրոուլին հանդես է գալիս օրինագծի մեջ համապատասխան փոփոխություն մտցնելու նախաձեռնությամբ, որն կսահմանափակի Բաքու-Ջեյհան նավթատարի կառուցման համար վարկեր ստանալու հնարավորությունը, եթե նավթատարը չանցնի Հայաստանի տարածքով:
Հայաստանում կառավարման նախագահական ձեւից խորհրդարանականի անցնելը թելադրված է ծայրահեղ անհրաժեշտությամբ: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Ազգային-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Շավարշ Քոչարյանը:
Այսօր ԱՄՆ-ի ու Ադրբեջանի նախագահների միջեւ կայացավ հեռախոսազրույց:
Բյուջեի նախագծի քննարկման ընթացքում նշվել է, որ կառավարման համակարգի բարեփոխումների արդյունքում ամենայն հավանականությամբ հնարավոր կլինի բարձրացնել բյուջետային ոլորտում աշխատողների աշխատավարձը:
Հայաստանի Ազգային Ժողովի շրջանառության մեջ է դրվել 1991 թվականի սեպտեմբերից մինչեւ 2002 թվականի հունվարը զինվորական ծառայությունը չանցած քաղաքացիներից տուգանքի պարտադիր գանձման մասին օրինագիծը:
Համանախագահները կմասնակցեն ԵԱՀԿ փորձագետների կողմից անցկացվող մանիտորինգին Ադրբեջանի եւ ԼՂՀ ռազմական ուժերի շփման գծի վրա:
Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, օրերս հայտնի են դարձել Ադրբեջանի դեմ պատժամիջոցի մեղմացման վերաբերյալ ԱՄՆ-ի Սենատի որոշման լրացուցիչ մանրամասները:
Արդարադատության նախարարը հայտնել է, որ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «ԱրմենՏել» ընկերության ղեկավարության հետ բանակցություններ վարելու նախաձեռնությամբ:
Նման միջոցառումներ անց են կացվել նաեւ Երեւանում եւ Ստեփանակերտում:
Դատելով մամուլի տեղեկագրություններից, Բաքվում լուրջ անհանգստություն է առաջացրել այն լուրը, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները Հայաստան են ուղարկել իրենց գործակալին, որը Հայաստանի ազգային անվտանգության նախարարաությանը իր ծառայություններն է առաջարկել Ադրբեջանում ահաբեկչական գործողությունների կատարման համար:
Ադրբեջանի նկատմամբ կիրառվող Միացյալ նահանգների տնտեսական պատժամիջոցները կմեղմացվեն: Այս առթիվ Բաքվում հաղթանակ են տոնում: Սակայն տեղի՞ն է արդյոք խոսել հաղթանակի մասին, եթե «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղմանն ընդդիմացող կողմը բոլորովին էլ Ադրբեջանը չէր:
Ակնհայտ է, որ հայկական լոբբինգի ներկայացուցիչները եւ նրանց հետ համագործակցող կոնգրեսականները ստիպված եղան զիջումների գնալ ո’չ թե Բաքվի, այլ սեպտեմբերի 11-ից հետո աշխարհում ընթացող գլոբալ քաղաքական գործընթացների ազդեցության տակ: Ադրբեջանը 9 տարի պայքարեց պատժամիջոցի վերացման համար եւ, փաստորեն, արդյունքի չհասավ: Իրավիճակը բեկվեց միայն այն ժամանակ, երբ 907-րդ ուղղումը սկսեց խանգարել նրանց, ում հանձնարարված էր հստակեցնել Ամերիկայի շահերը:
Կառավարության մամլո-ծառայությունը տեղեկացնում է, որ նրա առողջական վիճակը բավարար է:
Ադրբեջանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացումը նշանակում է, որ Վաշինգտոնը աջակցում է նրանց, ովքեր օգնում են նրան ահաբեկիչների դեմ պայքարում: Այդ մասին ասվում է սենատոր Սեմ Բրաունբեկի դիմումում
Տասը մարդ ձերբակալվել է: Ադրբեջանի սահմաններից դուրս թաքնված մյուսների համար հետախուզություն է հայտարարված:
Ադրբեջանի ղեկավարի խոսքերով, այցը չի կայացել բարեկամության եւ համագործակցության մասին նոր պայմանագրի, ինչպես նաեւ երկու պետությունների ղեկավարների Քաղաքական դիմումի ստորագրման համար իրանական կողմի «անպատրաստվածության» պատճառով: