AM
25 October 2001 • 17:58
ՇՎԵՑԱՐԱԿԱՆ «ՀՈԼՍԻՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է «ԱՐԱՐԱՏՑԵՄԵՆՏ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԵԼՈՒՑ

Ենթադրվում է, որ Հարավային Կովկասում ցեմենտի արտադրության խոշորագույն գործարանի ձեռքբերումից հրաժարումը կապված է «Swiss air» ավիաընկերության սննկացման հետ:

25 October 2001 • 17:57
ԱՄՆ-Ի ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՀԵՏ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԶՐՈՒՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՈՒՅՍ Է ՀԱՅՏՆԵԼ, ՈՐ ԿՀԱՋՈՂՎԻ ՎԵՐԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՄ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Ադրբեջանական նախագահը արտահայտել է իր մտահաղացումներն ու առաջարկները, ինչպես նաեւ հայտնել է իր անհամաձայնությունը առանձին ձեւակերպումնիրի առիթով:

25 October 2001 • 17:57
ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓԱՐԻԶՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԻՆՉԵՎ ՇԱԲԱԹՎԱ ՎԵՐՋԸ ԿՎԵՐԱԴԱՌՆԱ ՀԱՅՐԵՆԻՔ

Փարիզյան հիվանդանոցներից մեկում Մարգարյանը ստացել է բուժում` առանց վիրաբուժական միջամտության:

25 October 2001 • 16:29
24 October 2001 • 19:50
ՀՆԱՐԱՎՈՐ Է, ԱՄՆ-Ի ՍԵՆԱՏԸ ԿՔՆՆԱՐԿԻ 907-ՐԴ ՈՒՂՂՄԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը հայտնել է, որ, հնարավոր է, ԱՄՆ-ի Սենատը հոկտեմբերի 30-ին կքննարկի Ազատությանը աջակցման ակտի 907-րդ ուղղումը վերանայելու հարցը:

24 October 2001 • 19:46
ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԲԵՆ ԼԱԴԵՆԻ ՑԱՆՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ԱՆԴԱՄԸ

Ձերբակալվածը Ուսամա բեն Լադենի հետ սերտ կապեր պահպանող թուրքական խմբավորման առաջնորդ Մեթին Կապլանի, որն հայտնի է «Քյոլնի խալիֆ» մականունունով, մոտ բարեկամն է:

24 October 2001 • 19:46
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀԻՆ` 907-ՐԴ ՈՒՂՂՈՒՄԸ ՉՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

Փաստաթղթի տակ ստորագրել են 17 քաղաքական, կրոնական, մշակութային եւ հումանիտար կազմակերպությունների ղեկավարները:

24 October 2001 • 19:45
ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Բանակցությունների ընթացքում կշոշափվի Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ Հյուսիսային Կովկասում տիրող իրավիճակն ու ահաբեկության դեմ պայքարի հիմնախնդիրը:

24 October 2001 • 19:44
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐԴԻՆ ԿԳԼԽԱՎՈՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԻՄՆԱԽՆԴՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

Ադրբեջանում քննարկվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվող հատուկ հանձնաժողովի ստեղծման հարցը, որի կազմի մեջ կմտնեն օրենսդրական եւ գործադիր իշխանությունների ներկայացուցիչները:

24 October 2001 • 19:43
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՀԱԲԵԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԵԳԻՊՏՈՍԻ ՔԱՂԱՔԱՑԻ

Հատկանշական է, որ երկու դեպքերում էլ ձերբակալումը անց էր կացվում ոչ թե ադրբեջանական հատուկ ծառայությունների նախաձեռնությամբ, այլ Եգիպտոսի համապատասխան մարմինների պահանջով:

24 October 2001 • 19:42
24 October 2001 • 18:24
24 October 2001 • 17:25
24 October 2001 • 17:01
ՎՐԱՑԱԿԱՆ «ՍԱՔԷՆԵՐԳՈ-1»ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԸ ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐՄԷՆԵՐԳՈ» ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՄԱՐՎԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏ ԱՄԻՍԸ

Հայաստանի էներգետիկայի նախարարության ղեկավարության եւ վառելիքի ու էներգետիկայի նախարար Դավիթ Միրցխուլավայի գլխավորած վրացական պատվիրակության միջեւ Երեւանում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել վրացական «Սաքէներգո-1» ընկերության` հայկական «Արմէներգո» ձեռնարկությաանը պարտքերի մարման ժամկետների վերաբերյալ:

24 October 2001 • 17:00
ԱՅՍՕՐ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿԼՍՎԻ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐՑԸ

Եվրախորհրդարանի պատգամավորների մի խումբ զեկույցի մեջ մտցրել է առաջարկություններ, որոնց համաձայն որպես Թուրքիան Եվրամիություն ընդունելու նախպայման դրվում է Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջը:

24 October 2001 • 16:58
ԽԱԹԹԱԲԸ ԻՐ ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ ԱՖՂԱՆՍՏԱՆ Է ՈՒՂՂԱՐԿԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՈՎ

Ըստ առկա տեղեկությունների` գրոհայինները կուղղվեն Ադրբեջան, ուր իրենց պետք է դիմավորեն դաշտային հրամանատարներ Խոժ-Ահմեդ Նուխաեւի ու Զելեմխան Յանդարբիեւի մարդիկ: Այնտեղից խումբը դուրս կգա Թուրքիա:

24 October 2001 • 16:57
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԸ ՊՆԴՈՒՄ ԵՆ, ԹԵ, ԻԲՐԵՎ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ «ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒԻՆՆԵՐ» ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ

Թերթը չի մեջբերում նախարարի խոսքերը, այլ տալիս այն շարադրությամբ, ինչը թույլ է տալիս կասկածել նրա խոսքերի մեկնաբանման բարեխղճության մեջ: Մոտակա ժամանակներս, երեւի թե, պետք է սպասել ռուսաստանյան նախարարի արձագանքը իր կողմից իրականում ասված արտահայտության նման մեկնաբանությանը:

24 October 2001 • 16:54
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԹՈՐՔԻԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ

Այս մասին այսօր ՀՀ Ազգային Ժողովում հայտնել է Դաշնակցություն կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը:

24 October 2001 • 16:52
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԸ ՎԵՐՋՆԱԳԻՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ ԵՎ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍԵԼ

Երեկ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեվը վերջնագիր է ներկայացրել ԵԱՀԿ Մինսկի խմբին` հայտարարելով, որ եթե այն «սկզբունքային դիրքորոշում չզբաղեցնի» ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, ապա Ադրբեջանը պատերազմ կսկսի` «իր զավթված հողերը ազատելու համար»:

23 October 2001 • 19:12
ԹՈՒՐՔԻԱՆ ԿՎԱՐՁԱՏՐՎԻ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Այս շաբաթվա վերջին Անկարա կայցելի Միջազգային Արժութային Հիմնադրամի առաքելությունը, որը Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի այդ երկրին նոր վարկեր տրամադրելու հարցը:

23 October 2001 • 18:06
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՕԳՏՎՈՂՆԵՐԸ ՑԱՆՑՈՒՄ ԳՏՆՎԵԼՈՒ ԱՄԵՆ ՐՈՊԵԻ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ՎՃԱՐԵՆ ՄԵԿ ԴՐԱՄ

Նոր սակագների կիրառման մասին փաստաթուղթը ներկայացված է տրանսպորտի եւ կապի նախարարություն: Սակայն, մինչեւ «ԱրմենՏելի» նախաձեռնությանը կապի նախարարության վերջնական պատասխանը, սակագները Ինտերնետ-կապի վրա չեն գործի:

23 October 2001 • 18:05
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԶԱԿԱՏԱԼԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՀԵՏ

Հայաստանի ազգային անվտանգության նախարարության մամլո-ծառայությունը հերքել է Բաքվի ԶԼՄ-ների տեղեկությունը այն մասին, որ Հայաստանի հատուկ ծառայությունները մասնակից են Ադրբեջանի Զակատալի շրջանում իրադրության անկայունությանը:

23 October 2001 • 17:59
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԸ ՄԵԿՆԵԼ Է ԹԵՀՐԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայ-իրանական տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՀՀ էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանն այսօր մեկնել է Թեհրան նախապատրաստելու Հայաստանի նախագահի նոյեմբերի 10-ին Իրան կատարվելիք պաշտոնական այցը:

23 October 2001 • 17:58
ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆ Է ՍԿՍԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ՎՐԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՒ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Կքննարկվեն տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հնարավորությունները, ինչպես նաեւ Կովկասում կայունության ապահովման միջոցները:

23 October 2001 • 17:57
ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՆՁՆԱՑԱԾ ԽՈՒՄԲԸ ՀԻՄՆԵԼ Է ՆՈՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային-ժողովրդավարական միություն» կուսակցությունից առանձնացած խումբը հիմնել է նոր քաղաքական կազմակերպություն, որը ստացել է «Հայաստանի լիբերալ-ժողովրդավարական միություն» անվանումը:

23 October 2001 • 17:56
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺԱՄԱՆԵԼ Է ԵՐԵՒԱՆ

Այսօր կստորագվի նոր պայմանագիր բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին, եւ իրավական ոլորտում երկու երկրների ընկերակցությունը կարգավորող եւս երկու փաստաթուղթ:

23 October 2001 • 17:55
ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

Բացի ղարաբաղյան հակամարտության հետ կապված հարցերից Ռուսաստանի մայրաքաղաքում կքննարկվեն նաեւ ԼՂՀ ներդրումների ներգրավման միջոցները:

23 October 2001 • 13:53
«ԻՆՎԵՍՏՄԵՆՏ ԼՕՈՒ ԳՌՈՒՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՂԱՔՑԻՆԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԱՏՎԵԼ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՀԵՏ

«Ինվեստ լօու գռուպ» իրավական կոնսալտինգային ընկերությունը տարածել է տիպային հայցադիմում հեռահաղորդակցական մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերության դեմ, որով առաջարկում է դիմել Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարան` չսպասելով ներքաղաքային հեռախոսազրույցների րոպեավճարի չմուծման պատճառով հեռախոսների անջատմանը: Ստորեւ ներկայացնում ենք դիմումի տեքստը.

22 October 2001 • 19:21