26.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ռուսաստանյան «ԻՏԵՐԱ» ընկերությունը, որը հեռացվել էր Հայաստանի բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման առաջին մրցույթին մասնակցությունից, ըստ ամենայնի, մտադիր չէ հրաժարվել հետագա պայքարից:
26.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության մամլո ծառայության ղեկավար Արազ Կուրբանովը հաստատել է հայկական կողմի տեղեկությունը այն մասին, որ Ադրբեջանում պահվում են եւս երկու հայ ռազմագերիներ:
25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Թեհրանը գտնում է, որ հայ-իրանա-հունական եռակողմ համագործակցությունը ունի փայլուն հեռանկարներ:
25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայ գործարար, ՌԴ քաղաքացի Լորիկ Թեւանյանը մտադիր է ներդրում կատարել Ախալքալակ-Ախալցխա մայրուղու շինարարության մեջ:
25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այցով ԱՄՆ-ում գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունում եւ Պետդեպարտամենտում անցկացրել է մի շարք հանդիպումներ:
25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 26-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` քաղաքական հարցերով տեղակալ Կլաուս-Փիթեր Քլայբերը եռօրյա պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Միացյալ Նահանգները աջակցում են զինադադարի պահպանմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ ողջունում են երկու պետությունների նախագահների բանակցությունները, որոնք նպատակ ունեն հասնել փոխընդունելի խաղաղ համաձայնագրին:
25.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Զանգվածային ոչնչացման զենքի տարածման փոխգործության բնառավառում Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարույթունների միջեւ համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրումը կուժեղացնի հայ-ամերիկյան համագործակցությունը:
24.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԼՂՀ դատախազությունը, մերժելով մեղադրյալ Սամվել Բաբայանի հացադուլի պահանջները, նրա գործողությունը որակում է որպես սադրիչ – մտացածին, ինչը նպատակ ունի ապակողմնորոշել հասարակությանը – ստվեր գցել նախաքննության վրա:
24.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Կովկասի խաղաղության պակտի գաղափարը պատկանում է Թուրքիային, եւ Մեծ Բրիտանիան չի նախատեսում ստորագրել որեւիցե փաստաթղթեր այս համաձայնագրի վերաբերյալ, քանի որ նման փաստաթուղթը նախատեսում է տարածաշրջանային համագործակցություն»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոջեր Թոմասը:
24.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Մենք եկել էինք Ղարաբաղ` պատերազմելու ոչ թե ռազմաավարների, այլ Ջիհադի գաղափարի համար»: Ադրբեջանական ԱՆՍ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաեւը` մեկնաբանելով իր մասնակցությունը Ղարաբաղյան պատերազմին:
24.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Հայաստանում, որտեղ բնակչության մեկ շնչի եկամուտը ցածր է ռուսաստանյան չափանիշներից, բնակչությունը էլեկտրաէներգիայի մեկ կիլովատի համար վճարում է 5 ցենտ, ինչը 5 անգամ գերազանցում է Ռուսաստանի սակագները: Իսկ տնտեսական աճի ցուցանիշները Հայաստանում, այնուհանդերձ, ավելի բարձր են, քան Ռուսաստանում»: