AM
12 Հոկտեմբեր 2023 • 13:05 AMT
Սահմանամերձ բնակավայրեր մեկնելու դեպքում արցախցի ուսուցիչները կստանան աշխատավարձ, 30% հավելավճար և 50,000 դրամ

Ուսանողները կկարողանան շարունակել ուսումը՝ ստանալով կրթաթոշակ

12 Հոկտեմբեր 2023 • 12:52 AMT
2023–ի հունվար–օգոստոսին ծնելիության ամենաբարձր ցուցանիշն էր վերջին 5 տարում

Բնակչությունը հունվար-օգոստոսին ավելացել է 7150-ով

12 Հոկտեմբեր 2023 • 12:34 AMT
Ռուբինյանը` ԵԽԽՎ–ում․ էթնիկ զտման ենթարկելուց հետո, գալիս են ԵԽԽՎ և ՀՀ-ն Արևմտյան Ադրբեջան անվանում

«Եվ այս ռեժիմը պետք է պատժվի օրենքով»,–ասել է նա

12 Հոկտեմբեր 2023 • 11:15 AMT
Նախարար․ Արցախցի 42 բուժաշխատող արդեն հավաստագիր ունի, 100–ից ավելի մասնագետ՝ ԲԿ–ներում աշխատանքի առաջարկ

Նախարարը տեղեկացրել է նաև, որ վերապատրաստումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց համար կլինի անվճար

12 Հոկտեմբեր 2023 • 11:14 AMT
ՀՀ-ն հանցավորության ամենացածր մակարդակով երկրների ցանկում 9-րդն է

«Այսինքն, մենք քրեածին իրավիճակի հետ կապված աշխարհի լավագույն երկրների ցանկում 9-րդ տեղում ենք»,- ասել է վարչապետը

12 Հոկտեմբեր 2023 • 10:34 AMT
Կիրակոսյանը՝ ՄԱԿ դատարանում․ Եթե սա էթնիկ զտում չէ, ապա ես չգիտեմ՝ որն է էթնիկ զտումը

Նա նշել է, որ 9 ամիս անց Լաչինի միջանցքը բացվել է միայն մեկ նպատակով՝ հեռացող հայերի արտահոսքի համար

12 Հոկտեմբեր 2023 • 10:17 AMT
Իսրայելում ՀՀ դեսպանությունը ցուցակագրում է ՀՀ վերադառնալ ցանկացող քաղաքացիներին

Դեսպանությունը կցուցակագրի նաև հայկական ծագում ունեցող, սակայն ՀՀ քաղաքագիություն չունեցող անձնանց

12 Հոկտեմբեր 2023 • 10:02 AMT
Արմեն Աշոտյանը կմնա կալանքի տակ

Դատարանը ևս 3 ամսով երկարացրել է ընտրված խափանման միջոցը

12 Հոկտեմբեր 2023 • 10:00 AMT
Հոկտեմբերի 12-13-ին չեղարկվել են Երևան-Թբիլիսի գնացքը և Երևան-Գյումրի բոլոր էլգնացքները

Դա պայմանավորված է Արագած-Արաքս հատվածում վթարային վերականգնողական աշխատանքներով

12 Հոկտեմբեր 2023 • 09:34 AMT
Լավրով. ՀՀ-ով Անդրկովկասում ՆԱՏՕ–ի շահերն առաջ մղելու փորձ է արվում

Նա նշել է, որ Փաշինյանն ասել է, որ ՀՀ–ն կողմնորոշումը չի փոխում

12 Հոկտեմբեր 2023 • 09:33 AMT
Արցախբանկը կվերադարձնի ԱՀ-ում վարկերի համար գրավադրված ոսկյա իրերը՝ առանց վարկերի մարման

Բանկը Ստեփանակերտ քաղաքում արդեն իսկ 400-ից ավել վարկառուի վերադարձրել է վերջիններիս կողմից գրավադրած ոսկյա իրերը

12 Հոկտեմբեր 2023 • 09:31 AMT
Քարդաշյան․ Արցախի հայերը ենթարկվեցին էթնիկ զտման, դեռ կան գերիներ և անհետ կորածներ

Նա նաև աջակցություն է հայտնել իր հրեա ընկերներին

12 Հոկտեմբեր 2023 • 09:30 AMT
ՄԱԿ․ ԼՂ–ի հայերի զանգվածային տեղահանումը եղել է Ադրբեջանի ռազմական գործողության և 9 ամսյա շրջափակման հետևանքով

Հայտարարությունը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ստեղծել պայմաններ՝ կամավոր, անվտանգ, արժանապատիվ և մշտական վերադարձ ապահովելու համար

12 Հոկտեմբեր 2023 • 09:30 AMT
Փաշինյան․ Եթե ԼՂ–ից բռնի տեղահանվծաները չկարողանան վերադառնալ, մեր քաղաքականությունն է, որ մնան ՀՀ–ում

Նա տեղեկացրել է, որ այս ընթացքում բռնի տեղահանվածներից 2500 մարդ է հեռացել Հայաստանից

12 Հոկտեմբեր 2023 • 08:00 AMT
Ֆրանսիան ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ հայերի իրավունքների մասով բանաձև կպահանջի

Կոլոննան ասել է, որ այդ նպատակով տեղում մշտական միջազգային ներկայություն է անհրաժեշտ

12 Հոկտեմբեր 2023 • 07:42 AMT
Պուտինն ու Ալիևը Բիշքեկում կքննարկեն իրավիճակը ԼՂ–ում և ՌԴ խաղաղապահների հարցը

«Օրակարգում Ղարաբաղի հայերի խաղաղ ինտեգրումն է Ադրբեջանի իրավական դաշտ»,–ասել է Ուշակովը

12 Հոկտեմբեր 2023 • 06:56 AMT
Սոթքում վիրավորված զինվորը 1 ամիս անց գիտակցության է եկել

Պողոսյանի անունը ներառել էր զոհվածների ցանկում, սակայն, ավելի ուշ հայտնի դարձավ, որ զինվորի սրտի զարկը վերականգնվել է

12 Հոկտեմբեր 2023 • 06:24 AMT
Գրիգորյանն ու Բոնոն քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի խնդիրներին

12 Հոկտեմբեր 2023 • 06:21 AMT
50 մլն դրամի օգնություն Վահե և Վիգեն Բադալյաններից արցախյան 2 ընտանիքի՝ բնակարան գնելու համար

Հրետակոծության հետևանքով զոհվել են Ղազարյանների երկու որդիները՝ 8-ամյա Նվերը և 10-ամյա Միքայելը

11 Հոկտեմբեր 2023 • 14:28 AMT
Էրեբունի վարչական շրջանում բենզալցակայաններ են ապամոնտաժվել

Բանակցությունների արդյունքում դրանք ապամոնտաժվել են տնտեսվարողների կողմից

11 Հոկտեմբեր 2023 • 13:58 AMT
Ալիև․ Եթե Երևանը հրաժարվի ՌԴ միջնորդությունից, այլընտրանք կարող են լինել ՀՀ և Ադրբեջանի ուղիղ բանակցությունները

Ալիևն ասել է, որ Ադրբեջանը երախտագիտությամբ է ընդունում ՌԴ միջնորդությունը

11 Հոկտեմբեր 2023 • 13:57 AMT
Ադրբեջանի ԱԳՆ. 1975-ի ԽՍՀՄ քարտեզը, որին հղում է անում Փաշինյանը, գոյություն չունի

Նշվում է նաև, որ այդ քարտեզներից ոչ բոլորն են հիմնված եղել դրանց ճշգրտությունը հաստատող իրավական փաստաթղթերի վրա

11 Հոկտեմբեր 2023 • 13:02 AMT
Ավինյանին տուգանել են առանց իրավունքի «Գազել» վարելու համար

Ավինյանը նախընտրական շրջանում վարել էր «Երևանի վերջին «Գազելը»

11 Հոկտեմբեր 2023 • 13:01 AMT
Ստեփանակերտից բերված «Արցախ կարպետի» գորգը վաճառվում է՝ օգնելու բռնագաղթածներին

Վաճառքի նախնական գինը 1,000,000 դրամ է

11 Հոկտեմբեր 2023 • 12:29 AMT
Կոպիրկինը` Սյունիք այցի մասին․ Այն, ինչ կատարվում է ՀՀ-ում և Սյունիքի մարզում, շատ կարևոր է ՌԴ համար

Նա նաև ասել է, որ ՌԴ զինվորականների և սահմանապահների ներկայությունը Սյունիքում անփոխարինելի դեր ունի

11 Հոկտեմբեր 2023 • 12:27 AMT
2023-ի հունվար–սեպտեմբերին ՀՀ է այցելել 1․8 մլն զոբսաշրջիկ

2019–ի նույն ժամանակահատվածի համեմատ աճը կազմել է 25 տոկոս

11 Հոկտեմբեր 2023 • 12:09 AMT
Պեսկով․ ԼՂ–ում ՌԴ խաղաղապահների հարցը քննարկվելու է Ադրբեջանի հետ

Նա հավելել է, որ Մոսկվան կշարունակի շփումները նաև Երևանի հետ

11 Հոկտեմբեր 2023 • 11:19 AMT
Էկոնոմիկայի նախարարությունը ԼՂ–ից բռնի տեղահանված գործարարների համար ծրագրեր է մշակել

Գործարարները բարձրացրել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը կապված են եղել նաև տեխնիկական հարցերի հետ

11 Հոկտեմբեր 2023 • 10:47 AMT
Միրզոյանը՝ Բոնոյին․ ԼՂ–ն փաստացի ենթարկվել է էթնիկ զտման՝ ի հեճուկս միջազգային գործընկերների` այդ թվում ԱՄՆ–ի կոչերի

Մտքեր են փոխանակվել ԼՂ բռնի տեղահանված հայերի համար հումանիտար մարտահրավերների և իրավունքների հասցեագրման շուրջ

11 Հոկտեմբեր 2023 • 10:35 AMT
Stratfor. Ալիևի հայտարարությունները հիշեցնում են Մոսկվայի՝ Ուկրաինա ներխուժմանը նախորդող հռետորաբանությունը

Stratfor-ի վերլուծաբաններն անդրադարձել են նաև Բրյուսելում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի վերջին հայտարարություններին