AM
07 February 2002 • 19:23
ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՄՆ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՎԵՐԸ

Ադրբեջանի նախագահի բուժումը Քլիվլենդի հիվանդանոցում, հավանաբար, կտեւի ավելի երկար, քան սպասվում էր:

07 February 2002 • 19:22
ՓԱՐԻԶԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՆՇՎԵԼ Է ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ 1915 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Հայկական շաբաթվա գլխավոր միջոցառում է դարձել «Հայերի ցողասպանությունը` 20 դարի կերպարներ» թեմայով ցուցահանդեսը, որը բացվել է հունվարի վերջին Փարիզի քաղաքապետարանի շենքում:

07 February 2002 • 19:22
ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՆԵՐԴՐՎԻ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ

Հետագա 10 տարիների ընթացքում եւս 50 միլիոն եւ լրացուցիչ 15 միլիոն վերջին փուլում:

07 February 2002 • 19:20
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

ԻՏԱՐ-ՏԱՍՍԻ տվյալներով, հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկրաները:

06 February 2002 • 18:49
ԵԱՀԽ ԿԱՐՈ՞Ղ Է ՓՈԽԱՐԻՆԵԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻՆ

Ռոբերտ Հանթերը, որը 1993-1998 թթ. զբաղեցնում էր ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը, կարծում է, որ որոշակի հանգամանքների դեպքում Եվրո-Ատլանտյան Համագործակցության Խորհուրդը /ԵԱՀԽ/ կարող է փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խմբին որպես ղարաբաղյան կարգավորման միջնորդ:

06 February 2002 • 18:40
06 February 2002 • 18:39
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՔՆՆԱՐԿԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՄԵՋ ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԶԱՆԳԵՐԻ ՐՈՊԵԱՎՃԱՐԸ ԱՐԳԵԼՈՂ ԿԵՏ ՄՏՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԸ

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արշակ Սադոյանին հաջղվել է աշխատակիցների անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ հավաքել խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու համար, որտեղ կքննարկվի հեռահաղորդակցությունների մասին օրենքի մեջ փոփոխություններ մտցնելու վերաբերյալ հարցը:

06 February 2002 • 18:38
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԱՅՍՕՐ ՄԵԿՆԵԼ ԵՆ ՍՈԼԹ-ԼԵՅՔ-ՍԻԹԻ` 19-ՐԴ ՁՄԵՌԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

Պատվիրակությունը գլխավորում է Ազգային ժողովի պատգամավոր Վարդեվան Գրիքորյանը:

06 February 2002 • 18:36
06 February 2002 • 18:35
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՔԱՋԱԼԵՐՈՒՄ ԵՆ ՔՐԴԵՐԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռուսական ռազմական աղբյուրները, հաղորդում է, որ Իրաքի հյուսիսում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները «հակասադդամական դաշինք» են նախապատրաստում, քրդական խմբավորումների մասնակցությամբ:

06 February 2002 • 18:35
ՍԱՆ-ՊԱՈՒԼՈՒՅԻ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆԿԱՐԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀՆԳՅԱԿՈՒՄ

Կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի «Հերոստրատ» կինոնկարը, որը նկարահանվել է «Արմենֆիլմ» կինոստուդիայում, բրազիլական Սան- Պաուլու քաղաքում կայացած միջազգային փառատոնում, ընդգրկվել է լավագույն ֆիլմերի հնգյակում:

06 February 2002 • 18:34
ԹԵՀՐԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ` «ԱԼ-ՔԱԻԴԱՅԻ» ԳՐՈՀԱՅԻՆՆԵՐԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՄ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ

«Իրանի վերաբերյալ բացսական տեղեկատվություն տարածելու փոխարեն` ավելի լավ կլինի, որ ԱՄՆ-ն տեղեկություններ տրամադրի, մեր տարածքում թաքնվող, գրոհայինների վերաբերյալ: Այդ դեպքում մենք կկարողանանք արտաքսել նրանց երկրից»,- այդ կապակցությամբ հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Քամալ Խարազին:

06 February 2002 • 18:33
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐ ՈՒՆԵՆ ՆԱԽԿԻՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Այսօր այդ մասին լրագրողներին է հայտարարել Հայաստանի ազգային անվտանգության նախարար Գրիքոր Գրիքորյանը:

06 February 2002 • 18:32
ՕՍԱՄԱ ԲԻՆ ԼԱԴԵՆԸ ՉԵՉՆԻԱ Է ՄԵԿՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՎ

Այսօր այդ մասին գրում է բրիտանական Daily Telegraph-ը` վկայակոչելով բին Լադենի գերի ընկած խոհարար Մոհամեդ Աքրամին:

06 February 2002 • 18:32
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿՆՇԻ ՀԱՄԵՐԳՈՎ

Ապրիլի 24-ին` 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Շարլ Ազնավուրը համերգ կտա կանադական Քվեբեկ քաղաքում:

06 February 2002 • 18:31
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՀԱՄԱՁԱՅՆՎԵԼ Է «ՆԵՐԵԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏՔԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ` ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի կառավարությունը համաձայնվել է կրճատել «ԱրմենՏելի» ներդրումային պարտավորությունները 35 միլիոն դոլարով:

06 February 2002 • 17:07
05 February 2002 • 18:41
ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԳՏՆՎՈՂ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ՄՈՐ ԹԱՂՄԱՆԸ ՉԻ ՀԱՅՏՆՎԵԼ

Փետրվարի երկուսին վախճանվել է ներքին գործերի նախկին նախարար, «Հայոծ համազգային շարժման» կուսակցության նախկին առաջնորդ Վանո Սիրադեղյանի մայրը:

05 February 2002 • 18:39
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՄԻՋԵՒ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԶՐՈՒՅՑ

Ռոբերտ Քոչարյանը եւ Վլադիմիր Պուտինը քննարկել են հարցեր, որոնք առնչվում են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին, գլոբալ քաղաքականությանը, ինչպես նաեւ ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստմանը, որը կկայանա մարտի սկզբին Ալմաթիում:

05 February 2002 • 18:38
ՆԵՐՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՐՈՊԵԱՎՃԱՐԻ ԿԻՐԱՌՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՍԿՍՎԵԼ Է ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ

Հիշեցնենք, որ օրենքում ներքաղաքային հեռախոսային խոսակցությունների համար րոպեավճարի կիրառմանը արգելք դնելու դեպքում հեռահաղոդակցային մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերությունը կարող է հայց ներկայացնել միջազգային դատարան Հայաստանի կառավարության դեմ:

05 February 2002 • 18:37
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԱՐՉԱԿԱԶՄՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է 2003 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՐՃԱՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՑՈՒՅՑ ՏՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Հայկական համագումարում վարչակազմի հետ կապի պատասխանատու Բրայան Արդունիի խոսքերով` «կոնգրեսի հայամետ ուժերը անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանին տրամադրվող օգնության չափը չկրճատվի»:

05 February 2002 • 18:36
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ԹԲԻԼԻՍԻ

Վարդան Օսկանյանը կհանդիպի Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի, արտաքին գործերի նախարար Իրակլի Մենաղարիշվիլու եւ վրաց խորհրդարանականների հետ:

05 February 2002 • 18:35
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԴԵՄ ԵՆ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՆԱՎԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ

Ամերիկայի Հայկական ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Ղամպարյանի խոսքերով` Թուրքիային ռազմական նավերի վաճառքը կարող է լարվածություն ստեղծել Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջանում:

05 February 2002 • 18:34
ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԿՍԿՍՎԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ

Նշենք, որ մինչ այդ Հայաստանը ուսումնասիրել է ներքին շուկա իրանական գազի ներմուծման հնարավորությունը, սակայն իրանական երկնագույն վառելիքի բարձր գները ստիպեցին հայկական կողմին Իրանին դիտել որպես տարանցիկ երկիր` թուրքմենական գազի ներմուծման համար:

04 February 2002 • 19:07
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՇՐՋԱՆՑՈՂ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԱՁԵՒԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿՈՂՄ ՀԱՆԴԵՍ ԵԿՈՂ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԵԼ Է 48-Ի

Եվս երեք ամերիկյան կոնգրեսականներ ստորագրեցին այսպես կոչված 162-րդ բանաձեւի տակ, որը նախատեսում է կոնգրեսի կողմից արգելադրում` Հյուսիսային Կովկասում Հայաստանին շրջանցող նավթամուղի շինարարության ֆինանսավորմանը:

04 February 2002 • 18:52
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԵՐԵՒԱՆԻ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՄԻՋԵՒ, ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ, ԱՆՄԻՋԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Նրա խոսքերով` այդ առումով, արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմի հետ Նյու Յորքում կայացած հանդիպումը արդյունավետ էր:

04 February 2002 • 18:48
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ Է ԵՐԿՐԱՇԱՐԺ` 5 ԲԱԼԼ ՈՒԺԳՆՈՒԹՅԱՄԲ

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աշոցք քաղաքից տասը կիլոմետր հեռավորության վրա:

04 February 2002 • 18:46
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՒԱՆՔՈՒՄ ԶՈՀՎԵԼ ԵՆ 45 ՄԱՐԴ

«Ռեյթեր» գործակալության տվյալներով, ավելի քան 170 մարդ ստացել են վնասվածքներ: Ռիխտերի սանդղակով վեց բալ հզորությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի արեւմուտքում փետրվարի երեքի առավոտյան:

04 February 2002 • 18:45
ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՒԸ ԴԵՄ Է ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԱՐԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԳԱՂԱՓԱՐԻՆ

Շնորհակալություն հայտնելով պատգամավորներին այդ նախաձեռնության համար, Ալիեւն ընդգծեց, որ Սահմանադրությունում նախագահական կառավարման ժամկետի երկարացման վերաբերյալ հարցի առումով փոփոխություններ մտցնելու անհրաժեշտություն չկա: