«Արմինֆո» գործակալության տվյալներով, ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական վեհաժողովի ընթացքում նախատեսվում է անցկացնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների երկկողմ հանդիպում:
Այդ մասին այսօր Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողության եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտնել է Երեւանում Ֆրանսիայի լիազոր եւ արտակարգ դեսպան Անրի Կյուրին:
Քննարկվել են, մասնավորապես, հարցեր, որոնք առնչվում են փետրվարի վերջին Երեւան, Ստեփանակերտ եւ Բաքու միջնորդների կատարելիք առաջիկա այցին:
Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի այցը ԱՄՆ կերկարաձգվի մինչեւ փետրվարի 10-ը:
Սենատոր Միթչ Մակկոնելը եւ ամերիկյան կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամներ Ժոզեֆ Քհոլլեմբերգը, Ֆրանկ Պալոնեն, Բարնի Ֆրենկը, Էդոլֆուս Թաունսը, Սյու Քելլին եւ Ադամ Շիֆֆը միավորվել են կոնգրեսմեններ Ջեկ Ռիդին եւ Ջիմ ՄակԳավերնին, որոնք հանդես են եկել հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված ԱՄՆ կոնգրեսում ամենամյա արարողություն անցկացնելու նախաձեռնությամբ:
Ինչպես տեղեկացնում է Բաքվի «Թուրան» գործակալությունը, մինչեւ փետրվարի 20-ը Ադրբեջանի միլի մեջլիսը կանցկացնի հատուկ նիստ` նպատակ ունենալով «քննարկել եւ գնահատական տալ 1988 թվականի Սումգաիթյան իրադարձություններին»:
Ըստ լուրերի` Բոջալյանին ձերբակալել են հայ-վրացական սահմանի մոտ ` Թուրքիա ուղեւորվող ավտոբուսում:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներ եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը հերքել է լուրերը` Ռոբերտ Քոչարյանի եւ Հեյդար Ալիեւի հնարավոր հանդիպման վերաբերյալ:
«Մենք ի նկատի ունեցանք ԱՄՆ-ի դիրքորոշումը, սակայն ԵՄ զարգացման իր ուղին ունի»,- նշել է իսպանական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը:
Ռուսաստանի մայրաքաղաքում նա բանակցել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ Ռուսաստանի Անվտանգության Խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոյի, արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովի, նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսանդր Վոլոշինի հետ:
Տեխնոլոգիան չափազանց պարզ է, ինչը եւ կապահովի հոսքային արտադրության դեպքում դրանց ցածր ինքնարժեքը: Ընդ որում դրանք սպառում են ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան գոյություն ունեցողները:
պատգամավոր Անար Ախունզադեն, հիմնավորելով նախագահի լիազորությունների ժամկետի երկարացման կարեւորությունը, առաջարկել է մեկ տարով կրճատել պատգամավորների լիազորությունների ժամկետը ի օգուտ պետության ղեկավարի:
Բաքվի ԶԼՄ-ները հաղորդում են, որ Հովհաննես Պողոս Երկրորդը կայցելի շեհիդների ծառուղի` ղարաբաղյան պատերազմի զոհերի հուշահամալիր: Նշենք, որ շեհիդների ծառուղիյում են թաղված նաեւ խորհրդային զորքերի կողմից գնդակահարված ջարդարարները, որոնք 1990 թվականի հունվարին կազմակերպել էին Բաքվի հայերի ջարդը: Գիտե՞ն, արդյոք, այդ մասին Վատիկանում:
Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչ Նատալյա Վուտովան:
Ադրբեջանի առաջնորդները ենթադրում են, որ Կոնֆերանսի տասնմեկ անդմ-պետությունների արտաքին գործերի նախարարների գագաթաժողովում կամփոփվեն Մինսկի խմբի տասնամյա գործունեության արդյունքները եւ կնախանշվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա ուղղությունները:
Նոր երկաթուղու շինարարությունը Անկարայի քմահաճույքն է, որը կտրականապես հրաժարվում է Թբիլիսի եւ Բաքու բեռնափոխադրումների համար օգտվել արդեն գոյություն ունեցող Էրզրում-Գյումրի երկաթուղուց:
Հիշեցնենք, որ դեռեւս անցյալ տարվա ամառվանից Բարամիձեի հրաժարականն էին պահանջում մարզի հայաբնակ շրջանների տեղական ինքնակառավարման մարմինները:
«Հայռուսգազարդ» ընկերության մամլո ծառայության հաղորդման համաձայն` առաքումները կիրականացվեն նախկին ծավալներով` 5 միլիոն 200 հազար խորանարդ մետր օրվա ընթացքում:
Օրը 120 մեգավատ Էլեկտրաէներգիա ներմուծելու մասին պայմանագիրը, որի ժամկետը լրացավ հունվարի 31-ին, կերկարացվի մինչեւ փետրվարի 20-ը:
Այդ մասին հայտարարել է Սպիտակ Տան ներկայացուցիչը` մեկնաբանելով ԱՄՆ-ի ղեկավարի հրամանագիրը Ազատության աջակցման ակտի 907-րդ ուղղման ժամանակավոր կասեցման վերաբերյալ:
Ձերբակալված անձը Հայաստանի քաղաքացի է:
Երեկ կայացած մամլո ասուլիսի ժամանակ նա հայտարարել է, որ ՕՏԵ-ի ղեկավարությունը արդեն որոշում է ընդունել բաժնետոմսերի 20 տոկոսը վաճառելու մասին: Նրա բաժինը, ըստ երեւույթին ձեռք կբերի Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկը:
Որոշվել է ԱՊՀ երկրների ղեկավարների հերթական ոչ պաշտոնական գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը: Նախագահների հանդիպումը կկայանա մարտի յոթին Ալմաթիյում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ կառավարման ժամկետը կսահմանափակվի երեք տարով:
Բաքվի «Զեռկալո» թերթի տվյալների համաձայն, Անդրկովկասի մահմեդականների վարչության հոգեւոր առաջնորդ Շեյհ-ուլ- իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն կարող է հրաժարական տալ: Որպես հրաժարականի պաշտոնական վարկած կներկայացվի վատ առողջական վիճակը:
Հայաստանը միացել է այսպես կոչված «Օլիմպիական հաշտեցման» մասին համաձայնագրին: Այդ սիմվոլիկ փաստաթուղթը ստորագրած երկրները պարտավորվում են ռազմական գործողություններ չծավալել Օլիմպիական խաղերի ընթացքում: